Գլխավոր տեղեկություն
Համար
N 374-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2012 թվականի N 374-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել սույն որոշան 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ներկայացրած հայտերի հիման վրա Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանում գիտական աշխատանքներ կատարելու համար տրամադրել անհրաժեշտ պայմաններ (աշխատասենյակներ, սարքավորումներից օգտվելու հնարավորություն).

2) Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի հետ կապված գիտական և գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ.

3) 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ հաստատել Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների իրականացման ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի և Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի աշխատողների պահպանման ծախսերի վերաբաշխման փոխհամաձայնեցված տարբերակն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 15-ի N 374-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Սեյսմիկ պաշտպանության արԵՎմտյան ծառայություն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվոՂ ԳՈՒՅՔԻ 

 

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Մակե-րեսը

Գտնվելու վայրը

Արժեքը
(հազ. դրամ)

սկզբնա-կան

մաշվա-ծությունը

մնացոր-դային

1.

Հողամաս

հեկտար

16,2910

ՀՀ Կոտայքի մարզ, Գառնիի գյուղական համայնք

գնահատված չէ

2.

Լաբորատոր մասնաշենք

քառ. մետր

2076,7

33.473,25

23.931,275

9.541,975

3.

Պահեստ

քառ. մետր

510.26

2.123,820

2.123,820

-

4.

Կաթսայատուն

քառ. մետր

22,45

-

-

-

5.

Կաթսայատուն

քառ. մետր

138.97

-

-

-

6.

Թունելախորշ

մետր/
քառ. մետր

375/ 1490,5

21.930,75

21.930,75

-

7.

Բնակելի շենք

քառ. մետր

278,39

-

-

-

8.

Ջրավազան

քառ. մետր

49,0

-

-

-

9.

Էլ. ենթակայան

քառ. մետր

63.52

-

-

-

10.

Շինություն

քառ. մետր

22,45

-

-

-

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան