ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 439-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին կատարել հետևյալ վճարումները`
1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 15-ին «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» N 5065/06 գանգատով կայացված վճռի, ինչպես նաև «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի» N 3309/06, «Պողոսյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 3310/06 և «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի» N 10446/05 գանգատներով կայացված որոշումների պահանջները կատարելու նպատակով` համաձայն հավելվածի.
2) 2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության N 3 ռազմականացված ջոկատին վճարել 3,536,820 դրամ (ամսական 1,178,940 դրամ)` Արամի 72-80 հասցեներում գտնվող անավարտ շենքի պահպանության համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 439-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշմամբ բացված արտաբՅուջետային հաշվից կատարվող վճարումներԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում (վճիռ) |
Նպատակը |
Գումարը |
1. «Պողոսյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» որոշում |
որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում |
45000 եվրո |
2. «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի» որոշում |
որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում |
120000 ԱՄՆ-ի դոլար |
3. «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի» որոշում |
որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում |
29520000 դրամ |
4. «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ |
որպես նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում |
18545 եվրո, |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|