Գլխավոր տեղեկություն
Համար
N 1445-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2012-05.04.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.08/57(512) Հոդ.1151
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1445-Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 03.03.11 N 187-Ն)

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը և գործունեության պահանջների ու պայմանների պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման և փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(1-ին կետը խմբ. 21.12.06 N 1862-Ն, փոփ. 03.03.11 N 187-Ն, խմբ. 15.12.11 N 1764-Ն)

2. Հաստատել`  

ա) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 187-Ն)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 187-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.11 N 187-Ն)

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

զ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 03.03.11 N 187-Ն)

3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկատվությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 15.12.11 N 1764-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 21
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի:

Հայտում նշվում են՝

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

բ) հայտատուի գտնվելու վայրը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

դ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման վայրը.

ե) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

զ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի, ՀՎՀՀ-ի պատճենները.

բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները.

գ) թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները.

դ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

ե) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին:

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն՝ հայտատուին 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

 5. Լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Հ Ա Յ Տ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1.__________________________________________________________________

(դիմող կազմակերպության (այսուհետ՝ դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)

 


2.  Հայտատուի`
ա) գտնվելու վայրը
(գործունեության իրականացման վայրը)




բ) հեռախոսահամարը




3. Հայտատուի`
ա) նախատեսվող գործունեության
իրականացման վայրը




բ) նախատեսվող տարածքում առկա
հեռախոսահամարը



4. Հայտատուի ներկայացուցչի՝
ա) անունը, ազգանունը




բ) անձնագրի համարը




գ) բնակության վայրը



(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը)

դ) հեռախոսահամարը



5. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝

NN
ը/կ

Փաստաթղթի անվանումը

Առկայության
դեպքում
կատարել
նշագրում

Նշել
թերթերի
քանակը

1.

Հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի
պատճենները
   

2.

Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված
ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության,
վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները
   

3.

Թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված
ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման
վկայականների պատճենները
   

4.

Համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝
հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին
հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ
   

5.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով
նախատեսված փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն
արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին

   
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը  

Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների
և նշագրումների իսկությունը հավաստում եմ

դիմողի ներկայացուցիչ

____________

(ստորագրությունը)

___ ____________ 2006 թ.

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

Տրված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարի 2006 թ. N  հրամանով

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

N ԶԱ ______

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Տրված է __________________ 200  թ.

_________________________________________________ գրանցված

_________________________________________________________________
_________________________________________________________________
տարածքում գործող թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված
ձուլակտորների արտադրության համար

 

ՀՀ էկոնոմիկայի
նախարարի տեղակալ

_______________



 


Կ.Տ.


Լիցենզիան տրվում է անժամկետ:

Ստացել եմ լիցենզիայի բնօրինակը _____ ____________ 2006 թ., որի համար ստորագրում եմ

 

______________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման N 5 հավելվածի:

3. Հայտը լիցենզավորող մարմին է ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenes):

4. Հայտում նշվում են`

1) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության վայրը և պետական հաշվառման համարը.

2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վայրը.

4) հայտատուի կամ նրա ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

5) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.

3) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը.

5) հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը.

6) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.

6. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` լիցենզավորող մարմինը դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում նախազգուշացնում է հայտատուին դրա վերաբերյալ: Նախազգուշացումն ուղարկելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է լիցենզավորող մարմին:

7. Փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը հայտերը քննարկում է նիստերում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հայտատուն լիցենզավորող հանձնաժողովի կողմից 7 օր առաջ պատշաճ ձևով տեղեկացվում է նիստի վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Քննարկումն իրականացվում է անկախ հայտատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

8. Լիազոր մարմինը լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:

9. Հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու ընդհանուր կարգով:

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

12. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք ներկայացնում են հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ սահմանված կարգով:

14. Հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց անվանանիշերի, տարբերանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ սահմանված կարգով:

15. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմինը դրա մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնին:

(Հավելվածը խմբ. 28.04.11 N 636-Ն, 05.04.12 N 453-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Հ Ա Յ Տ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1.__________________________________________________________________

(դիմող կազմակերպության (այսուհետ՝ դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)

2. Հայտատուի`
ա) գտնվելու վայրը, հեռախոսահամարը
(գործունեության իրականացման վայրը)




բ) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման համարը




գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը


 

 

3. Հայտատուի`
ա) նախատեսվող գործունեության
իրականացման վայրը




բ) նախատեսվող տարածքում առկա
հեռախոսահամարը



4. Հայտատուի կամ նրա ներկայացուցչի՝
ա) անունը, ազգանունը




բ) անձնագրի համարը




գ) բնակության վայրը




(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը)


դ) հեռախոսահամարը



5. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝

NN
ը/կ

Փաստաթղթի անվանումը

Առկայության
դեպքում
կատարել
նշագրում

Նշել
թերթերի
քանակը

1.

(1-ին ենթակետն ուժը կորցրել է 05.04.12 N 453-Ն)

2.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և
հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները
   

3.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և
հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների
պատճենները
   

4.

Համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝
հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին
հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ
   

5.

Հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը    

6.

Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը

   

7.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը    
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը  

Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների
և նշագրումների իսկությունը հավաստում եմ

հայտատուի ներկայացուցիչ

____________

(ստորագրությունը)

___ ____________ 2006 թ.

(Հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, 15.12.11 N 1764-Ն, լրաց., խմբ., փոփ. 05.04.12 N 453-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1445-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Լիցենզավորող մարմինը ____________________________________________________________

Լիցենզիայի համարը _______________________________________________________________

 

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը) ____________________________________

________________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________________

 

Տրված է _________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

 

___________________________ 

(ստորագրությունը)

Կ.Տ.

(Հավելվածը փոփ. 15.12.11 N 1764-Ն, խմբ. 05.04.12 N 453-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան