Գլխավոր տեղեկություն
Համար
N 321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2012-14.06.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.04/18(892) Հոդ.331
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2012 թվականի N 321-Ն


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնած`

1) Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 100 հասցեում գտնվող` N 94 դրպրոցի 1-ին հարկի 496,8 քառակուսի մետր տարածքը.

2) Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 56 հասցեում գտնվող` N 1 դպրոցի 1-ին հարկի 420,2 քառակուսի մետր տարածքը.

3) Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող` N 5 դպրոցի 1-ին հարկի 453.8 քառակուսի մետր տարածքը.

4) Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի 407 քառակուսի մետր տարածքը.

5) Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի 7 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 469.3 քառակուսի մետր տարածքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնած` Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) գյուղի Բաղրամյան 1 հասցեում գտնվող` շենքի 1-ին հարկի 115.14 և 2-րդ հարկի 439.76 քառակուսի մետր տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ, իսկ հավելվածը լրացնել նոր` 5.1-ին կետով.

 

«

 5.

Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 2)

1

45,401,000

 5.1.

Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 1)

1

34,405,000

»:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Երևանի քաղաքապետի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Տավուշի մարզպետների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող (ամրացվող) գույքի պահպանման ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.09.2012, N 1456-Ն 29.11.2012, N 321-Ն
24.05.2012, N 704-Ն 14.06.2012, N 321-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան