Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.04.2012-30.12.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.04/34(624) Հոդ.548
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 531-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.03.12 N 279-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 531-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշ և այլ անհատականացման միջոցներ:

(5-րդ կետը լրաց. 26.08.10 N 1181-Ն)

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, oգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը,

2) փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների համակարգումը,

3) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման և ընդունման աշխատանքների, նշված ոլորտներում կառավարման իրականացումը և համակարգումը,

4) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը,

5) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող oբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը և համակարգումը,

6) hատուկ թույլատրողական և վերահսկողական գործառույթների իրականացում նախարարության օրենսդրորեն ամրագրված իրավասությունների շրջանակներում,

7) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը,

8) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և համակարգումը,

9) պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումը և կառավարումը,

10) պետական պահուստի պաշարների պահպանումն ու սպասարկումը,

11) սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

12) հիդրոoդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը,

13) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը,

14) գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը,

15) արտակարգ հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգումը,

16) արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը,

17) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցման կազմակերպման համակարգումը,

18) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության և կառավարման մարմինների իրազեկման կազմակերպումն ու ապահովումը,

19) նախարարության համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանվածության ապահովումը,

19.1) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը,

19.2) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակային ապահովության գործառույթների իրականացումը,

20) պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության հսկողության ապահովումը,

20.1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրումը,

21) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ապահովումը:

(7-րդ կետը լրաց. 26.08.10 N 1181-Ն, 28.07.11 N 1131-Ն, 01.03.12 N 279-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) արտակարգ իրավիճակների բնագավառում`

ա. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակումը և մոնիթորինգի իրականացումը,

բ. oրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը և (կամ) հաստատմանը ներկայացնելը,

գ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը,

դ. իր իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և տեխնիկական անվտանգության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացումն ու պայմանագրերի կնքումը,

ե. արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող oբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը և իրականացման վերահսկումը,

զ. արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին oգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը, կուտակումը և դրանց նպատակային oգտագործման պետական ծրագրերի մշակումը, դրանց իրականացման մոնիթորինգը,

է. Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջականությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,

ը. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային oգտագործման մոնիթորինգի իրականացումը,

թ. իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներում կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակումը,

ժ. պետական, պետական կառավարման մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցությունը,

ժա. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագրերի՝ սահմանված կարգով հաստատումը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,

ժա.1. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, կրթական համակարգի ղեկավար անձնակազմի, մասնագետների, կադրերի, դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,

ժա.2. քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և պլանների մշակումը, իր իրավասության սահմաններում հաստատումը,

ժա.3. քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների կառուցման նպատակային ծրագրերի մշակումը,

ժա.4. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու դրանց կատարման մոնիթորինգի իրականացումը,

ժա.5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների ու գործողությունների համաձայնեցումը,

ժա.6. փրկարարական աշխատանքների և փրկարար ուժերի գործունեության համակարգումը,

ժբ. իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպումը և որպես դրանց պատվիրատու հանդես գալը,

ժգ. իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման և քաղաքացիական պաշտպանության աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպումը.

2) սեյսմիկ պաշտպանության բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգումը,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսման հաստատումը,

գ. հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա՝ խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության oբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման ու սեյսմիկ ռիսկի քարտեզները և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` կիրարկման համար,

դ. հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության oբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումների հաստատումը,

ե. բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության oպերատիվ գնահատման մասնակցությունը,

զ. սեյսմոլոգիայի և բնակչության պաշտպանության աշխատանքների գլխավոր պատվիրատուն է,

է. ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ շենքերի և կառույցների խոցելիության նվազեցման ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերաբերյալ,

ը. սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով՝ իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ ու եզրակացություններ քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, արտադրատնտեսական գործունեության զարգացման և այլ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ.

3) պետական ռեզերվների ձևավորման և կառավարման բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

բ. պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև կուտակման նորմերի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,

գ. պետական պահուստում նյութական արժեքների ձևավորման (կուտակման, թարմացման, ապաամրագրման, փոխառման, փոխարինման) պետական ծրագրերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,

դ. պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման քաղաքականության մշակման համակարգումը,

ե. պետական պահուստի համակարգի կառավարումը,

զ. պետական նյութական պահուստի ձևավորման և պահպանման ծախսերի ֆինանսավորման ապահովումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան,

է. պետական պահուստի նյութական արժեքների հետ կապված գործառույթների մոնիթորինգի իրականացում,

ը. (պարբերությունն ուժը կորցրել է 26.08.10 N 1181-Ն)

թ. պետական պահուստի նյութական արժեքների առկայության և վիճակի մասին ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը,

ժ. համապատասխան ոլորտների աշխատանքները համակարգող՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստի նյութական արժեքների պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,

ժա. օրենքով սահմանված կարգով համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացում.

4) տեխնիկական անվտանգության բնագավառում՝

ա. գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը,

բ. տեխնիկական անվտանգության կանոնների կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,

գ. աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը.

5) հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառում՝

ա. հիդրոoդերևութաբանական գործունեության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և դրանց իրականացումը,

բ. հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում.

գ. մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության պետական ծրագրերի մշակում, դրանց կատարման մոնիթորինգի իրականացում.

6) հրդեհային անվտանգության բնագավառում`

ա. մշակում է հակահրդեհային քարոզչության ծրագրեր և իրականացնում դրանց մոնիթորինգը,

բ. շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում է հրդեհային անվտանգության, այդ թվում` շենքերի, շինությունների, դրանց շահագործման նորմատիվ փաստաթղթերը,

գ. մշակում է հրդեհային անվտանգության ապահովման պետական ծրագրեր, իրականացնում է դրանց կատարման մոնիթորինգ,

դ. իր իրավասության սահմաններում հաստատում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթեր:

(8-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 26.08.10 N 1181-Ն)

8.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

(8.1. հոդվածը լրաց. 08.01.09 N 23-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9.1. (9.1 կետն ուժը կորցրել է 01.03.12 N 279-Ն)

10. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարը`

1) իր իրավասության սահմաններում ընդունում և oրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

3) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր,

5.1) սահմանում է պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թիվը,

5.2) սահմանում է փրկարար ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքը, հաստատում այդ ստորաբաժանումների կանոնադրությունները,

5.3) սահմանում է փրկարար ծառայության հաստիքացուցակը,

5.4) շնորհում է փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ,

5.5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալներին` փրկարար ծառայության ղեկավարի առաջարկությամբ,

5.6) հաստատում է փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների անձնագրերը,

5.7) սահմանում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը և այն կնքելու կարգը,

5.8) փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների հետ կնքում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր,

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտներին ու oգնականներին,

7) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նշանակումներ կատարել նախարարության համակարգի պետական մարմինների այլ պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառել խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,

7.1) սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մեդալներ, կրծքանշաններ և պատվոգրեր, ինչպես նաև հաստատում է դրանց շնորհման կարգը և ձևերը.

7.2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներին պարգևատրում է մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով, իսկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և քաղաքացիներին` մեդալներով ու պատվոգրերով.

8) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմինների պաշտոններում նշանակումներ կատարելու համար,

9) oրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները,

10) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

11) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, նախարարության համակարգի պետական մարմինների ղեկավարների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները,

12) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, ուսումնասիրում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները,

13) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված սեփականության պահպանության ու oգտագործման նկատմամբ,

14) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության և նախարարության համակարգի մարմինների կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը,

15) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը,

16) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից,

17) իրականացնում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ լիազորություններ,

18) ստեղծում է խորհրդակցական մարմիններ,

19) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ կետը լրաց. 26.08.10 N 1181-Ն, 01.03.12 N 279-Ն)

14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

15. Նախարարի տեղակալը`

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում,

2) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ,

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների վերաբերյալ տրված հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ,

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը,

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին,

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին,

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, ռեֆերենտներ և oգնականներ:

17. Նախարարի խորհրդականները`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը,

2) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ,

3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն,

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը,

5) նախարարի հրամանով կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին,

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ,

7) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

18. Նախարարի oգնականները`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում նախարարին,

2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում են նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին,

3) կազմակերպում են նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը,

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր,

5) նախապատրաստում և նախարարին են ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ,

6) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

19. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին,

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ,

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը,

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ,

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով,

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

20. Նախարարի ռեֆերենտները`

1) իրականացնում են նախարարի ելույթների և նամակների, ինչպես նաև նրա անունից նախապատրաստվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը,

2) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ,

3) կատարում են նախարարի առանձին հանձնարարականներ:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

21. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը oրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

22. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

23. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքների, այլ oրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

24. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

25. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

26. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` oրենքով սահմանված չափով և կարգով:

28. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:

29. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

30. Նախարարության աշխատակազմի անվանումն է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

31. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս:

(31-րդ կետը խմբ. 26.08.10 N 1181-Ն)

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Նախարարության աշխատակազմի գույքն oրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից նախարարության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանն ու oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ իր տիրապետման տակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

34. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, oգտագործելու, տնoրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

36. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը, իսկ նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ: Նախարարության առանձնացված ստորաբաժանման վարչությունների, ինքնուրույն բաժինների և տարածքային մարմինների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

(36-րդ կետը լրաց. 26.08.10 N 1181-Ն)

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` oրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

42. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

43. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

47. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

48. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) oրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

5) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և տարեկան հաշվեկշիռը, ապահովում նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում արձանագրված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իր իրավասության սահմաններում` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ատեստավորման գործառույթներ, ինչպես նաև իրականացնում այլ իրավասություններ.

16) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

17) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանները և զրկում դասային աստիճաններից.

18) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

49. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը` աշխատակազմի ղեկավարը, ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները:

50. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

51. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային պարտադիր վճարներ և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

52. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

53. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով:

 

(Հավելվածը լրաց. 08.01.09 N 23-Ն, 07.05.09 N 496-Ն, լրաց., փոփ., խմբ. 26.08.10 N 1181-Ն, լրաց. 28.07.11 N 1131-Ն, լրաց., փոփ. 01.03.12 N 279-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 531-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչություն

 

Զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի վարչություն

 

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Արտաքին կապերի վարչություն

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ներքին աուդիտի վարչություն

 

Քարտուղարություն

 

Անձնակազմի կառավարման բաժին

 

Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Փրկարար ծառայություն

 

Պետական ռեզերվների գործակալություն

 

Հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն

 

«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն:

 

(Հավելվածը խմբ. 26.08.10 N 1181-Ն, փոփ., լրաց. 28.07.11 N 1131-Ն, խմբ. 01.03.12 N 279-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 531-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 01.03.12 N 279-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ սեյսմիկ պաշտպանության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 26.05.11 N 690-Ն, փոփ. 01.03.12 N 279-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են oրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն oրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Գործակալության հիմնական խնդիրներն ու նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի մոնիտորինգի ապահովումը,

2) տարածքների սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատումը,

3) սեյսմիկ ռիսկի նվազեցումը,

4) հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը,

5) սեյսմիկ վտանգի հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը:

7.1. Գործակալությունն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման համար:

(7.1 կետը լրաց. 26.05.11 N 690-Ն)

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր խնդիրների ու նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման աշխատանքներին մասնակցությունը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 26.05.11 N 690-Ն)

3) սեյսմիկ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորման և զարգացման աշխատանքներին մասնակցությունը,

4) իր գործունեության ոլորտում զարգացնում է համագործակցությունն oտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ,

5) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, նրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևորագույն նշանակության oբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը,

6) իր իրավասության սահմաններում սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը մասնակցությունը,

7) շենքերի և շինությունների սեյսմակայունության որակավորման աշխատանքներին և սեյսմակայունության բարձրացման մեթոդների մշակմանը մասնակցությունը,

8) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, հանրապետության տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը,

9) ուժեղ երկրաշարժի դեպքում հատուկ և կարևորագույն նշանակության oբյեկտների աշխատանքների անվտանգ դադարեցման տեխնիկական ու կազմակերպչական լուծումների մշակմանն ու ներդրմանը մասնակցությունը,

10) սպասվող կամ տեղի ունեցած երկրաշարժի գոտում մասնագիտացված հետազոտությունների իրականացման կազմակերպումը,

11) սահմանված կարգով նախարարին և փրկարար ծառայության տնօրենին հաղորդում է ընթացիկ տեղեկություն Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքներում երկրաշարժերի ու սեյսմիկ վտանգի մասին,

12) Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը և հաղորդումը նախարարին և փրկարար ծառայության տնօրենին,

13) ընթացիկ սեյսմիկ իրավիճակի և բնակչության վարքի կանոնների մասին սահմանված կարգով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար տեղեկացումը,

14) սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի միջազգայնացմանը մասնակցությունը,

15) սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի մշակման և դրանց արդյունքների ներդրման գործընթացին մասնակցությունը,

16) սեյսմիկ պաշտպանության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը,

17) շրջակա միջավայրի վրա երկրաշարժերի հնարավոր ազդեցության գնահատման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին մասնակցությունը,

18) սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտական հիմնավորված մեթոդների մշակման ու կիրառման ապահովումը,

19) սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի զարգացման և կատարելագործման աշխատանքների ապահովումը,

20) սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով տվյալների բազայի ստեղծման ու դրա զարգացման աշխատանքների իրականացումը,

21) երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներին մասնակցությունը,

22) հատուկ, կարևորագույն նշանակության oբյեկտների խոցելիության գնահատմանը և ուժեղ երկրաշարժի դեպքում նրանց վարքի կանխատեսման ապահովմանը մասնակցությունը,

23) վաղ ահազանգման համակարգի ստեղծմանը մասնակցությունը:

(8-րդ կետը փոփ. 26.05.11 N 690-Ն, 01.03.12 N 279-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է սեյսմիկ պաշտպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` oրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

2) նախարարին ներկայացնում է առաջարկություններ oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ,

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

4) իր իրավասության սահմաններում նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին,

7) նախարարությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,

8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, վերահսկում դրանց գործունեության ստուգման արդյունքները,

10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների oգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,

11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ,

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,

13) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

(14-րդ կետը փոփ. 26.05.11 N 690-Ն)

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով ու այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 15-ի N 531-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 01.03.12 N 279-Ն)

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչություն

Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժին

Դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժին

 

(Հավելվածը խմբ. 26.08.10 N 1181-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան