Գլխավոր տեղեկություն
Համար
N 423-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.05.25/14(427).1 Հոդ.537
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2012 թվականի N 423-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 347,878.49 հազ. դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի տարածքի համար` 112,651.54 հազ. դրամ, Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքի 38/2-39 սահմանային նշանների հատվածի համար՝ 67,924.58 հազ. դրամ, Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքի 39/1-39/2 սահմանային նշանների հատվածի համար՝ 37,238.30 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի տարածքի համար` 23,681.67 հազ. դրամ, Լուսառատի գյուղական համայնքի տարածքի համար` 42,988.02 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի գյուղական համայնքի տարածքի համար` 61,373.38 հազ. դրամ, Ալվանք 1-1 պոմպակայանի տարածքի համար` 2,021.0 հազ. դրամ։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

3. Սահմանել, որ Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների, դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնումներն իրականացվում են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2012 թվականի

 ապրիլի 12-ի N 423-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

347,878.49

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

դրամ

1

ԲԸԱՀ

341,188.18

Շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում

դրամ

1

ԲԸԱՀ

6,690.31

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2012 թվականի

 ապրիլի 12-ի N 423-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ։ Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

 

Նկարագրությունը

ՀՀ Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և աշխատանքների իրականացում

1179

ԱՁ02

Քանակական

Մշակված չէ

           

Որակական

Մշակված չէ

           

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ )

x

x

x

347878.49

347878.49

347878.49

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ )

x

x

x

     

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ )

x

x

x

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1179 Հողերի բարելավման միջոցառումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան