Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2012-20.07.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2012 թվականի N 184-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնակչության արտաքին միգրացիոն հոսքերի մասին տեղեկատվության ստացման տարբեր համակարգերից, ինչպես նաև տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման և վերլուծության միջոցով 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին առավել հավաստի ու ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնակչության 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 29

Երևան

 

 

Հավելված 

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 184-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ա. Մովսեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Ս. Մնացականյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ե. Կիրակոսյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Մանասերյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ռ. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Օսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Կ. Մարգարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.07.2012, N 621-Ա 20.07.2012, N 184-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան