ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2012 թվականի N 169-Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ` ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Կիևյան նախաձեռնության շրջանակներում կայանալիք համակարգողների հերթական հինգերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2012 թվականի փետրվարի 15-17-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 27 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|