Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.04.2012-22.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ. 621
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 մայիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 562-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 5-րդ կետով, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն)

1.1. Հաստատել հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1 կետը լրաց. 18.12.08 N 1543-Ն)

1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները դասակարգել ըստ նշանակության (ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային), ընդ որում, այն ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, որոնց հաշվեկշռային արժեքները հնարավոր չէ առանձնացնել՝ հաշվառել զրոյական արժեքներով,

բ) ապահովել նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության սեփականության իրավունքի գրանցումը:

(1.2 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն)

1.3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքների արդյունքները և համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:

(1.3 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)

1.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքները և 1.3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվությունը և արդյունքները սույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` սույն որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևով:

(1.4 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)

1.5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունն այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, վերապահվել են Երևանի քաղաքապետին:

(1.5 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն)

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքների գրանցումներն իրականացնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(1.6 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին»
N 282 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը և 4-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

 

վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

 

2005 թ. մայիսի 18
   Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 562-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իմաստով պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի նկարագրությունը և տնօրինման լիազորությունների որոշակիությունը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը՝ պետական սեփականությունը հավաստող և տնօրինման և (կամ) օգտագործման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնին և (կամ) կազմակերպությանն ամրացնելու բնութագրիչների օգտագործմամբ։

3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, ջրամբարներն ու ջրատարները, պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվները, պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:

(3-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն, 28.04.11 N 559-Ն)

4. Սույն կարգով հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:

5. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) թղթային և էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։

6. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ ապահովելով հաշվառման ենթակա օբյեկտների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։

7. Պետական հաշվառման օբյեկտների մասին տվյալները պետք է ներկայացվեն սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն, խմբ. 05.04.12 N 401-Ն)

8. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։

9. Սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով նորացվում են: Ընդ որում՝

ա) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարները 10-օրյա ժամկետում այդ մասին պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն իրավասու է իրականացնել պետական գույքի հաշվառման բազայում ներառված գույքի ընտրանքային ուսումնասիրություն և արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

(9-րդ կետը խմբ. 05.04.12 N 401-Ն)

10. Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում՝

ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),

բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),

գ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2.1 ձև),

դ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրամբարների և ջրատարների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի NN 2.2 և 2.3 ձևեր),

ե) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված անշարժ գույքի օգտագործողների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2.4 ձև),

զ) պետական կառավարչական հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),

է) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև),

ը) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 5 ձև):

(10-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն, 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետներում ներկայացված տեղեկություններն ստանալուց հետո`

ա) սահմանված կարգով դրանք գրանցում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում,

բ) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 559-Ն)

գ) պետական մարմինների ղեկավարների պահանջի դեպքում 10-օրյա ժամկետում գրանցամատյանից տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ պետական հաշվառման օբյեկտների մասին:

դ) սույն կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկանքների ներկայացման ժամկետներից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն սույն կարգի 10-րդ կետի կատարման ընթացքի մասին:

(11-րդ կետը փոփ., լրաց. 18.12.08 N 1543-Ն, փոփ. 28.04.11 N 559-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

 դեկտեմբերի 18-ի N 562-Ն որոշման

Ձև N 1

 

Ձ Ե Վ Ե Ր

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

__________________________________________________________________________________________________

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին (20  թ. հունվարի 1 -ի դրությամբ)

 

NN
ը/կ

Անշարժ գույքը (շենքեր, շինություններ, ճանապարհներ, արհեստական կառույցներ, ճանապարհային կահավորանք, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինություններ, ջրատարներ
ու ջրամբարներ)

Տրանսպորտային
միջոցներ

Այլ հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների)

Ոչ նյութական
ակտիվներ

անշարժ գույքի անվանումը

գտնվելու վայրը

հաշվեկշռային արժեքը
 (հազ. դրամ)

տրանսպորտային միջոցի անվանումը
և մակնիշը

պետհամարանիշը

հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

քանակը

հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

քանակը

հաշվեկշռային արժեքը
 (հազ. դրամ)

                     
                     
                     
                     
                     
                     
                     

Ընդամենը

               

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

—————————————————————————————————

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
 

պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասին (20  թ. հունվարի 1-ի դրությամբ)

 

(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության, շենքի բացվածքի (տարածքի) և անավարտ շինարարության համար առանձին)

 

1.

Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինարարություն)

      

2.

Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն)

 

3.

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու վայրի գոտին

 

4.

Պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%)

 

5.

Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը

 

6.

Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն)

 

7.

Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն)

 

8.

Շենքի, շինության հարկայնությունը, այդ թվում՝

 

8.1.

հիմնարկին ամրացված հարկերը

 

9.

Ընդհանուր մակերեսը (քառ. մետր), այդ թվում`

 

9.1.

նկուղ (քառ. մետր)

 

9.2.

կիսանկուղ (քառ. մետր)

 

9.3.

n-րդ հարկ (քառ. մետր)

 

10.

Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա)

 

11.

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

 

12.

Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն)

 

13.

Հաշվեկշռին հանձնման- ընդունման տարեթիվը

 

14.

Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

 

15.

Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է)

 

16.

Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը (ՊԿՀ, ՊՈԱԿ, ՓԲԸ, ՍՊԸ և այլն)

 

17.

Օգտագործման տրամադրման հիմքերը

 

18.

Օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի և այլն մակերեսը (քառ. մետր)

 

19.

Օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը

 

20.

Օգտագործման տրամադրման ժամկետները

 

21.

Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը

 

22.

Օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը

 

23.

Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը

 

24.

Օգտագործողի պետական հիմունքներով սովորողների թիվը

 

25.

Օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը

 

26.

Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ. մետր)

 

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 2.1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

___________________________________________________________________________________

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)

 

(լրացվում է յուրաքանչյուր ճանապարհի հատվածի համար առանձին)

 

1.

Ճանապարհի անվանումը

      

2.

Նշանակությունը (միջպետական, հանրապետական և մարզային նշանակության)

 

3.

Պայմանանիշը և համարը

 

4.

Երկարությունը (կմ)

 

5.

Շահագործման հանձնելու տարեթիվը

 

6.

Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

 

7.

Ճանապարհի վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների թիվը

 

8.

Ճանապարհի և դրա վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների տեխնիկական վիճակը

 

9.

Ճանապարհների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

 

10.

Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամսաթիվը

 

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 2.2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

_________________________________________________________________________________

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրամբարների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)

 

(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)

 

1.

Ջրամբարի անվանումը

     

2.

Գտնվելու վայրը

 

3.

Տեսակը

 

4.

Շահագործման հանձնելու տարեթիվը

 

5.

Մակերեսը (քառ. մետր)

 

6.

Ծավալը (խոր. մետր)

 

7.

Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

 

8.

Սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

 

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 2.3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

_____________________________________________________________

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրատարների մասին (20  թ. հունվարի 1-ի դրությամբ)

 

(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)

 

1.

Ջրատարի անվանումը

           

2.

Գտնվելու վայրը

 

3.

Տեսակը

 

4.

Շահագործման հանձնելու տարեթիվը

 

5.

Գծամետրը

 

6.

Տրամագիծը (մմ)

 

7.

Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)

 

8.

Սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

 

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 2.4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

________________________________________________________________-

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված անշարժ գույքի օգտագործողների մասին (20  թ. հունվարի 1-ի դրությամբ)

 

(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)

 

1.

Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինարարություն)

          

2.

Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն)

 

3.

Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը (ՊԿՀ, ՊՀ, ՊՈԱԿ, ՓԲԸ, ՍՊԸ և այլն)

 

4.

Օգտագործման տրամադրման հիմքերը

 

5.

Օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի և այլն մակերեսը (քառ. մետր)

 

6.

Օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը

 

7.

Օգտագործման տրամադրման ժամկետները

 

8.

Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը

 

9.

Օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը

 

10.

Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը

 

11.

Օգտագործողի պետական հիմունքներով սովորողների թիվը

 

12.

Օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը

 

13.

Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ. մետր)

 

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

___________________________________________________________________________________

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

պետական կառավարչական հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին (20  թ. հունվարի 1-ի դրությամբ)

 

(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին)

 

1.

Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն)

       

2.

Գործող նորմատիվներով հավանական օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ. մետր)

 

3.

Հավանական օգտագործողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մակերեսը (քառ. մետր)

 

4.

Հավանական օգտագործողին ամրացված տարածքի մակերեսը (քառ. մետր)

 

5.

Հավանական օգտագործողի կողմից այլ անձանցից վարձակալած (անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերած) տարածքի մակերեսը (քառ. մետր)

 

6.

Գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը)

 

7.

Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն)

 

8.

Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն)

 

9.

Հարկայնությունը

 

10.

Ընդհանուր մակերեսը (քառ. մետր), այդ թվում՝

 

10.1.

նկուղ (քառ. մետր)

 

10.2.

կիսանկուղ (քառ. մետր)

 

10.3.

ո-րդ հարկ (քառ. մետր)

 

11.

Հավանական օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը

 

12.

Օգտագործման տրամադրման ժամկետները

 

13.

Հավանական օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը

 

14.

Հավանական օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը

 

15.

Հավանական օգտագործողի պետական հիմունքներով սովորողների թիվը

 

16.

Հավանական օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը

 

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին

 

________________________________________________________________________________________________________________________________________________________________

 (պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձանց մասին)

 

NN
 ը/կ

Իրավաբանական անձի անվանումը

Կազմակերպա-իրավական ձևը

Պետական մասնակցության
չափը

Գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն

(հազ. դրամ)

%

1.

         

2.

         
           
           

Հիմնարկի ղեկավար

—————————————
(ստորագրությունը)

————————————————
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

__________________________________________________________________

 (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվների մասին (20  թ. հունվարի 1-ի դրությամբ)

Օբյեկտի անվանումը

Նախորդ տարվա վերջի մնացորդը (քանակը)

Ընթացիկ տարի

Հաշվետու տարվա (ժամանա-կաշրջանի վերջին մնացորդը)
(քանակը)

Հաշվե-կշռային արժեքը
(հազ. դրամ)

ավելացումը (քանակը)

նվազեցումը (քանակը)

Ա. Մտավոր գործունեության արդյունքները

         

 I. Հեղինակային իրավունքի օբյեկտներ, ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

II. Հարակից իրավունքներ, ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

III. Արդյունաբերական սեփականության իրավունքի օբյեկտներ (գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական
նմուշ), ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

IV. Սելեկցիոն նվաճումներ, ընդամենը

         

այդ թվում`

         
           

V. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ, ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

 VI. Չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

Բ. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները

         

I. Ֆիրմային անվանումներ, ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

II. Ապրանքային նշաններ (սպասարկման նշաններ), ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

III. Աշխարհագրական նշումներ
և արտադրանքի ծագման տեղանուններ, ընդամենը

         

այդ թվում`

         
           
           

Հիմնարկի ղեկավար

_____________________________

(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

(Հավելվածը լրաց. 18.12.08 N 1534-Ն, խմբ. 28.04.11 N 559-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան