«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 50412178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
14 մարտի 2012 թ. |
N 54-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ մասերի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 197-Ն որոշումը
Որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2007 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 289-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով.
2) որոշման 3-րդ կետում «քարտուղարության պետին՝» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժնի վարիչին՝» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգ»-ի մեջ՝
ա. 4-րդ կետում «քարտուղարության համակարգչում» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժնի համակարգչում» բառերով.
բ. 5-րդ կետում «24 ժամ առաջ հետևյալ հարաբերակցությամբ» բառերը փոխարինել «24 ժամ առաջ:» բառերով և
«- 3 թեկնածու՝ մարզպետարանի աշխատակազմից.
- 2 թեկնածու՝ մարզպետարանի ենրակայությամբ գործող համապատասխան ոլորտի կազմակերպություններից:
Հանձնաժողովը կազմված է 5 անդամից» բառերը փոխարինել
«Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են լինել մարզպետը, մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինների հանձնաժողովի աշխատանքներին, որպես դիտորդ, պարտադիր մասնակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ով չունի քվեարկելու իրավունք:» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2007 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 289-Ն որոշման 2-րդ կետը և հավելված N 2-ը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մարզպետ |
Ն. Պողոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|