«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 մարտի 2012 թ. |
N 80-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մարտի 28-ի «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգում» (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 2.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.2. Լիազոր մարմինը սույն կարգի N 1 հավելվածի 1-ին կետով և N 5 հավելվածով սահմանված ձևերով նախատեսված փաստացի տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացնում հայտ ներկայացնելու տարվան նախորդող վերջին երկու հաշվետու տարիների արդյունքներով:».
2) Կարգի 4.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.2. Ծառայություններ մատուցող անձինք միաժամանակ լիազոր մարմին են ներկայացնում հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը` կիսամյակային արդյունքներով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանով հաստատված հրահանգի համաձայն ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:».
3) Կարգի N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ծառայություններ մատուցող անձանց հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիր և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանով հաստատված հրահանգի համաձայն ներկայացվող շահութահարկի հաշվարկ,».
4) Կարգի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17. Տեղեկատվություն հիմնական միջոցների մասին (հավելված N 5, ձև 5-7):».
5) Կարգի N 5 հավելվածի 5-1, 5-2, 5-3, 5-4, 5-5 և 5-6 ձևերում 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն ձևի ներկայացման ժամկետը` 1-ին կիսամյակի արդյունքներով, մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ն է:
2. Սույն ձևի ներկայացման ժամկետը` տարեկան արդյունքներով, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է:».
6) Կարգի N 5 հավելվածը լրացնել 5-7 ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մարտի 21-ի N 80-Ն որոշման |
Ձև 5-7
_________________________________________________
(ընկերության անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ 1 ______________ 20 . . թվականի
1. Սույն ձևի ներկայացման ժամկետը` 1-ին կիսամյակի արդյունքներով, մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ն է:
2. Սույն ձևի ներկայացման ժամկետը` տարեկան արդյունքներով, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է:
(հազար դրամ) |
Դասի անվանումը |
Հաշվետու ժամանակաշրջանի |
Ավելացում |
Նվազեցում |
Հաշվետու ժամանակաշրջանի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ |
||||
Շենքեր |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Կառուցվածքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Փոխանցող հարմարանքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Մեքենաներ և սարքավորումներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Տրանսպորտային միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Այլ հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ |
||||
Շահագործման չհանձնված հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Շահագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցներ | ||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Հողամասեր |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
||||
Ընդամենը հիմնական միջոցներ |
||||
Սկզբնական արժեք |
||||
Կուտակված մաշվածություն |
||||
Կուտակված արժեզրկում |
||||
Հաշվեկշռային արժեք |
__________________________________________ (ընկերության ղեկավարի ստորագրությունը)
Կ.Տ. |
____________________________________ (անուն, ազգանուն)
|