ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
18 մարտի 2010 թվականի N 569-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 1 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից հետ վերցնել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում գտնվող` 3176.85 քառ. մետր ընդհանուր մակերեսով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքն ու դրա զբաղեցրած` օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1219 քառ. մետր հողատարածքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 07.03.2012 N 232-Ա)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 07.03.2012 N 232-Ա)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 07.03.2012 N 232-Ա)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 07.03.2012 N 232-Ա)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 07.03.2012 N 232-Ա)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 07.03.2012 N 232-Ա)
8. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական շենքի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու մասին» N 1498-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 29 Երևան |
|