ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2012 թվականի N 491-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 75-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Մարզի անվանումը |
Դիզելային վառելանյութի |
Դիզելային վառելանյութի |
Արագածոտն |
1000,0 |
1171000,0 |
Արարատ |
1500,0 |
1756500.0 |
Արմավիր |
2500,0 |
2927500,0 |
Գեղարքունիք |
2700,0 |
3161700,0 |
Լոռի |
550,0 |
644050,0 |
Տավուշ |
900,0 |
1053900,0 |
Շիրակ |
2000,0 |
2342000,0 |
Կոտայք |
350,0 |
409850,0 |
Սյունիք |
800,0 |
936800.0 |
Վայոց ձոր |
300,0 |
351300,0 |
Ընդամենը |
12600.0 |
14754600.0 |
Հաշվարկը կատարված է՝ 1 տոննա դիզելային վառելանյութը 00 C-ի դեպքում՝ 1171 լիտրով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. ապրիլի 25 Երևան
վարչապետ Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|