Գլխավոր տեղեկություն
Համար
N 2154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.135
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2154-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. (կետն ուժը կորցրել է 15.09.05 N 1715-Ն) 

3. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) դիմորդների (այդ թվում` օտարերկրյա) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.

դ) ցուցահանդեսների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպում.

ե) հրատարակչական գործ.

զ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

է) սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում:

(5-րդ կետը խմբ., լրաց. 01.03.12 N 245-Ն)

6. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

«Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի վերակազմակերպումից հետո նշված հատկացումները ներառվում են «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2154-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 15.09.05 N 1715-Ն)