«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11314366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունիսի 2014 թ. N 13-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 օգոստոսի 2014 թ. N 787-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 5-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`
Հրամայում ենք`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունները, յուրաքանչյուրն իր մասով, իր կողմից վարվող` քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում են նախազորակոչային և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, զինկոմիսարիատը,
2) ուսումնական հաստատությունը և կրթական ծրագրի տեսակը, ուսումնառության ժամկետը, տարկետման իրավունքից օգտվելու հանգամանքը:
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա հուլիսի 15-ը:
ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյան |