ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2012 թվականի N 381-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա պետությունների քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձանց հանրային ծառայությունների համարանիշերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:».
2) ուժը կորցրած ճանաչել`
ա. որոշման 2-րդ կետի «զ» ենթակետի առաջին պարբերությունը.
բ. որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով վարվող սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|