Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.16/25(899) Հոդ.133
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.03.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012176

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 մարտի 2012 թ.

թիվ 63-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ներդրողների համար ֆոնդերի գնահատման և համեմատման համար միասնական չափանիշ, ինչպես նաև ապահովել ֆոնդերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողությունը,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 3-րդ կետի 23-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

2) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել 23-րդ և 24-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«23) ֆոնդի եկամտաբերություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ի:

24) հաշվարկման օր` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ի:»:

3) Կանոնակարգի 4-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

4) Կանոնակարգի 56.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56.1 ֆոնդերի գծով տեղեկություններում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Պայմանագրային բաց ֆոնդերը տեղեկատվությունը ներկայացնում են համաձայն հավելած 12-ով սահմանված աղյուսակի, որում.

ա. «Օր/ամիս/տարի դրությամբ» տողում թավ տառերով լրացվում է հաշվարկման օրվա ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ), որի դրությամբ ներկայացվում են աղյուսակում նշված տեղեկությունները,

բ. «Ֆոնդի անվանումը» սյունակում լրացվում են միևնույն կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի անվանումները,

գ. «Փայի դասը» սյունակում լրացվում է ֆոնդի փայի դասը, ընդ որում, եթե տվյալ ֆոնդը չունի տարբեր դասի փայեր, ապա նշվում է «-»,

դ. «Փայի հաշվարկային արժեքը» սյունակում լրացվում է ֆոնդի փայի հաշվարկային արժեքը հաշվարկման օրվա դրությամբ,

ե. «Ֆոնդի եկամտաբերությունը» տողի համապատասխան սյունակներում լրացվում են ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները, ընդ որում՝

1) «մեկ օրվա» սյունակում լրացվում է հաշվարկման օրվա եկամտաբերությունը,

2) «տարվա սկզբից» սյունակում լրացվում է հաշվարկման տարվա սկզբից մինչև հաշվարկման օրն ընկած ժամանակահատվածի եկամտաբերությունը,

3) «վերջին 12 ամիսների» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների եկամտաբերությունը,

4) «վերջին 5 տարիների (միջին տարեկան)» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող հինգ տարիների միջին տարեկան եկամտաբերությունը,

5) «ստեղծման պահից (միջին տարեկան)» սյունակում լրացվում է ֆոնդի գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի (ստեղծման պահից մինչև հաշվարկման օրը ներառյալ) միջին տարեկան եկամտաբերությունը,

6) «վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների` ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց եկամտաբերությունը:

2) Կորպորատիվ բաց ֆոնդերը տեղեկատվությունը ներկայացնում են համաձայն հավելած 13-ով սահմանված աղյուսակի, որում.

ա. «Օր/ամիս/տարի դրությամբ» տողում թավ տառերով լրացվում է հաշվարկման օրվա ամսաթիվը (օր, ամիս, տարեթիվ), որի դրությամբ ներկայացվում են աղյուսակում նշված տեղեկությունները,

բ. «Ֆոնդի անվանումը» սյունակում լրացվում են միևնույն կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի անվանումները,

գ. «Բաժնետոմսի հաշվարկային արժեքը» սյունակում լրացվում է ֆոնդի բաժնետոմսի հաշվարկային արժեքը` հաշվարկման օրվա դրությամբ,

դ. «Ֆոնդի եկամտաբերությունը» տողի համապատասխան սյունակներում լրացվում են ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները, ընդ որում՝

1) «մեկ օրվա» սյունակում լրացվում է հաշվարկման օրվա եկամտաբերությունը,

2) «տարվա սկզբից» սյունակում լրացվում է հաշվարկման տարվա սկզբից մինչև հաշվարկման օրն ընկած ժամանակահատվածի եկամտաբերությունը,

3) «վերջին 12 ամիսների» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների եկամտաբերությունը,

4) «վերջին 5 տարիների (միջին տարեկան)» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող հինգ տարիների միջին տարեկան եկամտաբերությունը,

5) «ստեղծման պահից (միջին տարեկան)» սյունակում լրացվում է ֆոնդի գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի (ստեղծման պահից մինչև հաշվարկման օրը ներառյալ) միջին տարեկան եկամտաբերությունը,

6) «վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը» սյունակում լրացվում է հաշվարկման օրվան նախորդող տասներկու ամիսների` ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց եկամտաբերությունը:

3) Սույն կանոնակարգի 56.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները հրապարակվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, սակայն ոչ ուշ, քան համապատասխան հաշվարկման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

4) Սույն կանոնակարգի հավելված 12-ով և հավելված 13-ով սահմանված աղյուսակներում ներկայացվող եկամտաբերության ցուցանիշները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ով սահմանված կարգով:

5) Սույն կանոնակարգի հավելված 12-ով և հավելված 13-ով սահմանված աղյուսակների եկամտաբերությանը վերաբերող սյունակները լրացնելիս, եթե համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվա համար փայի հաշվարկային արժեքի ցուցանիշը բացակայում է, ապա եկամտաբերությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում նախորդ աշխատանքային օրվա ցուցանիշը` բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ ֆոնդը գործունեություն չի ծավալել և չի հաշվարկել ֆոնդի փայի հաշվարկային արժեքը:

6) Սույն կանոնակարգի հավելված 12-ով և հավելված 13-ով սահմանված Ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ ցուցանիշներ հրապարակելիս ներկայացվում են նաև հետևյալ պարտադիր տեղեկությունները.

ա. հավելված 12-ով և հավելված 13-ով աղյուսակներում ներառված ցուցանիշների նկարագրությունը, որը ներկայացվում է առանձին բացվող պատուհանի տեսքով կամ ցուցանիշների նկարագրությունը պարունակող փաստաթղթին հղման միջոցով կամ օգտագործողին մատչելի այլ միջոցով,

բ. աղյուսակների ներքևում, թավ տառերով ներկայացվում է նախազգուշական դրույթ այն մասին, որ ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ նախկինում ցուցաբերած վարքագիծը կամ նախկին ցուցանիշները չեն նշանակում, որ դրանք շարունակվելու են նաև ապագայում,

գ. նշում այն մասին, որ ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը (այդ թվում` ֆոնդի հարկերը),

դ. այն աղբյուրները, որտեղից մասնակիցը կարող է առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ:

7) Եթե ֆոնդի կառավարիչը հրապարակում է տեղեկություններ իր կողմից կառավարվող փակ կամ միջակայքային ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ, ապա այդ դեպքում ֆոնդի եկամտաբերությունը պետք է հաշվարկվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 62-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված բանաձևերով: Ընդ որում, ֆոնդի եկամտաբերության ցանկացած ցուցանիշ հրապարակելիս պետք է նշվի նաև այն ժամանակահատվածը, որի համար հաշվարկվել է ֆոնդի եկամտաբերությունը:

8) Եթե ֆոնդի կառավարիչը կատարում է իր կողմից կառավարվող ֆոնդի եկամտաբերության համեմատություն իմաստալից հենանիշի հետ, ապա այդ իմաստալից հենանիշը միաժամանակ պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

ա. պետք է արտահայտի այլընտրանքային ներդրումների եկամտաբերությունը, որը հնարավորություն կտա սպառողին համեմատել կառավարման արդյունավետությունը այլընտրանքային ներդրումների արդյունավետության հետ: Մասնավորապես, իմաստալից հենանիշը պետք է արտահայտի ֆինանսական շուկայում առկա համադրելի այլ գործիքների եկամտաբերությունը, որոնց ժամկետայնությունը, ռիսկը, ներդրման երկիրը և այլ էական բնութագրիչները համապատասխանում են, հնարավորինս մոտ կամ համեմատելի են ֆոնդի ներդրումային քաղաքականությանը,

բ. չպետք է հիմնվի տվյալ կառավարչի` անցյալում ձեռքբերված եկամտաբերության կամ տվյալ կառավարչի ազդեցության տակ գտնվող ցուցանիշների վրա:

9) Ընդ որում, նշված իմաստալից հենանիշը կարող է հիմնվել նաև բորսայական ինդեքսների, բանկային ավանդների, այլ կառավարիչների կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման արդյունավետությունն արտահայտող ամփոփ ցուցանիշների, համանման գործիքների որոշակի խմբի համար հաշվարկված միջին եկամտաբերության և նմանատիպ այլ ցուցանիշների վրա:»:

5) Կանոնակարգի 56.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56.5 Ֆոնդի կառավարչի ինտերնետային կայքի յուրաքանչյուր ֆոնդի էջում պետք է գրաֆիկորեն ներկայացվեն ֆոնդի եկամտաբերությունն առնվազն վերջին 5 տարիների համար, իսկ, եթե ֆոնդը գործում է 5 տարուց պակաս, ապա` ֆոնդի եկամտաբերությունը ֆոնդի գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար: Ընդ որում, պետք է հնարավոր լինի տեսնել բաց ֆոնդի եկամտաբերությունը ցանկացած ժամանակահատվածի համար:»:

6) Կանոնակարգի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

7) Կանոնակարգի Հավելված 13-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. մարտի 12

ք. Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի թիվ 63-Ն

որոշմամբ

 

Հավելված 12

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական

ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների,

Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ

իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների

կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

 

Օր/ամիս/տարի դրությամբ

Ֆոնդի անվանումը

Փայի դասը

Փայի հաշվարկային արժեքը

Ֆոնդի եկամտաբերությունը

Վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը

մեկ օրվա

տարվա սկզբից

վերջին 12 ամիսների

վերջին 5 տարիների (միջին տարեկան)

ստեղծման պահից (միջին տարեկան)

                 
                 
                 
                 
                 

 

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի թիվ 63-Ն

որոշմամբ

 

Հավելված 13

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական

ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների,

Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ

իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների

կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի

 

Օր/ամիս/տարի դրությամբ

Ֆոնդի անվանումը

Բաժնետոմսի հաշվարկային արժեքը

Ֆոնդի եկամտաբերությունը

Վերջին 12 ամիսների համար ռիսկի միավորի դիմաց եկամտաբերությունը

մեկ օրվա

տարվա սկզբից

վերջին 12 ամիսների

վերջին 5 տարիների (միջին տարեկան)

ստեղծման պահից (միջին տարեկան)