Basic information
Number
N 1151-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.09.2002-21.06.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.08.28/36(211) Հոդ.843
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.08.2002
Effective date
07.09.2002
Interrupt date
21.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ներմուծեք նկարագրությունը_21506 (որոշումը` հիմքում ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 և ՀՀ հողային օրենսգրքի 104 հոդվածների դրույթները, հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների ենթաօրենսդրական կարգավորման առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 8 (1-ին մաս), 31 (3-րդ մաս), 43, 83.5. (1-ին և 2-րդ կետեր), 85 (2-րդ մաս) հոդվածների պահանջներին 18.04.06 ՍԴՈ-630 որոշմամբ)

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1151-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները` 345000 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Երևանի քաղաքապետին`

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) օտարման գոտիների տարածքներում լիցենզավորման համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.

ե) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2003-2008 թվականների ընթացքում` ըստ փուլերի` ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 7
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1151-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1151-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

Թաղամասի
համարը
(ըստ N 1
հավելվածի)

Թաղամասը պարփակող և հարակից
փողոցների անվանումները

Հողամասի
մակերեսը
(քառ. մ)

1.

Գլխավոր պողոտա

Փավստոս Բուզանդի, Արամի փող.

Եզնիկ Կողբացու փող., Արամի փող.

Ամիրյան փող., Փավստոս Բուզանդի փող.

Սարյան փող., Արամի փող.

Փավստոս Բուզանդի փող., Մեսրոպ

Մաշտոցի պող., Ամիրյան փող., Սարյան փող.

71.700

2.

33-րդ թաղամաս

51000

3.

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք

Տիգրան Մեծի պող., Ե. Քոչարի փող.

35300

4.

Կոնդ թաղամաս

164000

5.

Երևանի գինու գործարանի հարակից տարածք

23000

 

Ընդամենը

345000

 

_________

Ծանոթագրություն:

Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման` ըստ գույքագրման պայմանագրերի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
17.05.2007, N 611-Ն 21.06.2007, N 1151-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation