Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2012-12.05.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.03.15/8(421) Հոդ.101
Ընդունող մարմին
Կոտայքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
Կոտայքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 50612132

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

2 փետրվարի 2012 թ.
ք. Հրազդան

N 33-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 142-Ն ԵՎ N 143-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ և 15-րդ կետերը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման անցկացման ընթացակարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2006 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 142-Ն և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2006 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 143-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Կ. Շահգալդյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի
N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն կարգով:

3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի (այսուհետ` մարզպետ) որոշմամբ` 12 հոգի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից և 8 հոգի գիտական, ուսումնական հաստատություններից: Ցուցակում նշվում է հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, հասցեն, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում) կողմից տեղեկացվում են հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է պատասխանատու ստորաբաժանման համակարգչում:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է 7 անդամից`

1) 3 թեկնածու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից.

2) 2 թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից.

3) 1 թեկնածու` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ.

4) 1 թեկնածու` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։

Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանձնաժողովի անդամները ընտրվում են հաստատված ցուցակից` պատահական ընտրությամբ համակարգչի միջոցով, իսկ 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանձնաժողովի անդամներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:

6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ պատասխանատու ստորաբաժանման միջոցով տեղեկացվում են հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն կարգով նախատեսված հարաբերակցությունը:

8. Հանձնաժողովի կազմը այդ թվում` հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում է մարզպետի որոշմամբ:

Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից մարզպետի որոշմամբ նշանակվում է համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն կարգի:

10. Պատասխանատու ստորաբաժանումը` մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և որոշման ընդունման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար տնօրենի թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,

2) համաձայն տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգի, ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը`

1) պատասխանատու ստորաբաժանումից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, հանձնաժողովի կնիքը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղերը.

4) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

9) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

12) կազմում է քվեաթերթիկները.

13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

15) ամփոփում է մրցույթի արդյունքները.

16) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

17) հրապարակում է մրցույթի արդյունքները.

18) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

19) պատասխանատու ստորաբաժանմանն է հանձնում հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացած, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, մրցութային փաթեթը.

20) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

5) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստը.

2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

1) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

2) մասնակցում է տնօրենի հարցազրույցի անցկացմանը.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ որոշումը, հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը պատասխանատու ստորաբաժանմանը հանձնելուց հետո դադարեցվում է հանձնաժողովի գործունեությունը:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի
N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն կարգով:

3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի (այսուհետ` մարզպետ) որոշմամբ` 12 հոգի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից և 8 հոգի գիտական, ուսումնական հաստատություններից: Ցուցակում նշվում է հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, հասցեն, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում) կողմից տեղեկացվում են հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է պատասխանատու ստորաբաժանման համակարգչում:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման հանձնաժողովը կազմված է 7 անդամից`

1) 3 թեկնածու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից.

2) 2 թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից.

3) 1 թեկնածու` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ.

4) 1 թեկնածու` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։

Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանձնաժողովի անդամները ընտրվում են հաստատված ցուցակից` պատահական ընտրությամբ համակարգչի միջոցով, իսկ 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանձնաժողովի անդամներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:

6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ պատասխանատու ստորաբաժանման միջոցով տեղեկացվում են հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն կարգով նախատեսված հարաբերակցությունը:

8. Հանձնաժողովի կազմը այդ թվում` հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում է մարզպետի որոշմամբ:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից մարզպետի որոշմամբ նշանակվում է համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն կարգի:

10. Պատասխանատու ստորաբաժանումը` ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և որոշման ընդունման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրն է` ատեստավորման միջոցով որոշել տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:

12. Հանձնաժողովը`

1) պատասխանատու ստորաբաժանումից ստանում է ատեստավորման ենթակա տնօրենների ցուցակը, աշխատանքային բնութագրերը, առարկությունները, վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և հանձնաժողովի կնիքը.

2) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղերը.

4) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացնում է տնօրենների թեստավորում.

6) ստուգում և գնահատում է տնօրենների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված տնօրենների բողոքները.

9) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

11) տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.

12) կազմում է քվեաթերթեր.

13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

15) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

16) յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ.

17) պատասխանատու ստորաբաժանմանն է հանձնում հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.

18) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

5) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

1) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

2) մասնակցում է տնօրենի հարցազրույցի անցկացմանը.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը իր որոշումը, հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը պատասխանատու ստորաբաժանմանը հանձնելուց հետո դադարեցնում է գործունեությունը:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի
N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման պայմանները:

2. Մրցույթով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին:

4. Տնօրենի ընտրության

1) պարտադիր պայմաններն են`

ա. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.

բ. ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

դ. կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

2) լրացուցիչ պայմաններն են`

ա. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

բ. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

գ. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

դ. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

ե. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

զ. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների` սույն կարգով նախատեսված պարտադիր պայմանները հավասարապես բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) կողմից կարող է հաշվի առնվել նաև այս կամ այն լրացուցիչ չափանիշը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ:

5. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման և նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն է՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Մարզպետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` բաղկացած 7 անդամից:

7. Հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

9. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պատասխանատու ստորաբաժանումը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց երկու ամիս առաջ 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է առնվազն մեկ հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

11. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

1) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ.

2) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը և վերջնաժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել.

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

12. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացնում են`

1) դիմում.

2) մեկ գունավոր լուսանկար 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված).

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

8) հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթերով:

Պատասխանատու ստորաբաժանումը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

13. Պատասխանատու ստորաբաժանումը վարում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման, համարակալված և մարզպետարանի կնիքով կնքված մատյան: Գրառումը կատարվում է փաստաթղթերի ընդունման օրը:

Պատասխանատու ստորաբաժանումը մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է համապատասխան հարցաշարերով:

14. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մինչև մրցույթի կայանալը գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

15. Պատասխանատու ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է հանձնաժողովին:

16. Հանձնաժողովի նախագահը նախապատրաստական աշխատանքներն իրականացնող պատասխանատու ստորաբաժանումից ստանում է հանձնաժողովի կնիքը և դիմողների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

17. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:

Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է կամ մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի:

Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին:

18. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ, պատասխանատու ստորաբաժանման կողմից նախօրոք կազմված և համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցերից (ըստ համապատասխան ոլորտների) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

Թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.

3) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

5) տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր` 15 հարց:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

20. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

21. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

22. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

23. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն ընթացակարգի 16-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և անջատելով այն հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

24. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

25. Թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր:

26. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքները մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

27. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան:

Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

28. Մասնակիցը թեստավորման առաջադրանքներում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

29. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

30. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է հանձնաժողովին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:

31. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:

32. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

33. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները և ամփոփաթերթերը հանձնել հանձնաժողովին: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթերի վրա:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

34. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

35. Թեստավորման աշխատանքները ստուգվում են սույն ընթացակարգի 18-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

36. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկառմեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

37. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:

38. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

Սխալ պատասխաններն են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 29-րդ կետով նախատեսված դեպքը:

39. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից մեկառմեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթերի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

40. Հանձնաժողովի նախագահը մեկառմեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում է իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ, հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

41. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

42. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

43. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

44. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

45. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

46. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն ընթացակարգի 42-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովը հրապարակում է հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցելու հարցազրույցի փուլին, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է մարզպետին:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

47. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

48. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` 3 հարցը տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող իրավական ակտերից, 2 հարց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքից, տնօրենի լիազորությունների շրջանակներում` մասնակցի գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

49. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին:

50. Հարցատոմսը ստանալուց հետո մասնակցին պատրաստվելու համար տրվում է 3 րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

51. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից: Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

52. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցված ճիշտ պատասխանը:

53. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկների վրա նշվում է մասնակցի և հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը և հայրանունը:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

54. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացնելուց հետո, հրավիրում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

55. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, իսկ հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը:

Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում` նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ուղարկում է մարզպետին:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

56. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

57. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

58. Սույն ընթացակարգի 46-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքներում հաղթող չճանաչվելու մասին:

59. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից:

Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` պատասխանատու ստորաբաժանմանը, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 67-րդ կետի 9-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է մարզպետին:

Պատասխանատու ստորաբաժանումը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը քննության է առնվում մարզպետարանի աշխատակազմ մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում մարզպետը` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

Բողոքի քննարկման արդյունքում մարզպետը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումները մրցույթի մասնակցի կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

60. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն ընթացակարգի 59-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում, հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է մարզպետին:

Որոշումը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, մարզպետը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր և նշանակում է պաշտոնի առավելագույնը 5 տարի ժամկետով:

Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:

61. Սույն ընթացակարգի 59-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, հանձնաժողովն իր որոշումը նախատեսված կարգով ներկայացնում է մարզպետին:

62. Հանձնաժողովի որոշման մեջ պետք է նշվեն`

1) տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

63. Որոշումը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

64. Որոշմանը կից ներկայացվում են որոշման հետ անհամաձայնություն հայտնած հանձնաժողովի անդամի (անդամների) հատուկ կարծիքը (կարծիքները):

65. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված որոշումը կայացնելուց հետո, ինչպես նաև սույն ընթացակարգի 46-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում:

66. Աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահը պատասխանատու ստորաբաժանմանը անմիջապես հանձնում է հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթը:

67. Հանձնաժողովը հանձնման ակտով պատասխանատու ստորաբաժանմանը փոխանցում է մրցութային փաթեթը, որն իր մեջ, սույն ընթացակարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի, ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթի ստացման մասին ստացականը.

2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և (կամ) չթույլատրելու մասին որոշումը.

4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

5) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

6) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

7) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

8) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

9) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

10) քվեարկությունների արդյունքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

11) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

12) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

13) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

14) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

15) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

16) թեստավորման առաջադրանքների տետրերը.

17) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

18) քվեաթերթիկները.

19) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.

20) այլ փաստաթղթեր:

68. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող պատասխանատու ստորաբաժանումը ընթացակարգի 67-րդ կետում նշված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

69. Եթե մրցութային հանձնաժողովը իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

70. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

71. Եթե կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա մեկ ամիս հետո տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

72. Սույն ընթացակարգի 17-րդ կետի 3-րդ, 46-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում ևս անցկացվում է նոր մրցույթ սույն ընթացակարգին համապատասխան:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի
N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց (այսուհետ` տնօրեն) ատեստավորման անցկացման պայմանները:

2. Ատեստավորումը` տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Մինչև սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելը տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարվանից ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացման և նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն է` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորումն անցկացնում է Մարզպետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` բաղկացած 7 անդամից:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Մարզպետը միչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

8. Պատասխանատու ստորաբաժանումը ատեստավորման ենթակա տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և նրանց ապահովում է համապատասխան հարցաշարերով:

9. Ատեստավորումն անցկացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ, թեստավորման և հարցազրույցի միջոցով:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող պատասխանատու ստորաբաժանումից ստանում է տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից):

Ամփոփաթերթերի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ` կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

11. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, ատեստավորվող տնօրենի (տնօրենների) ներկայությամբ, պատասխանատու ստորաբաժանման կողմից նախօրոք կազմված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցերից ըստ համապատասխան ոլորտների և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.

3) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

5) տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր` 15 հարց:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

12. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

13. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

14. Սույն ընթացակարգով նախատեսված ատեստավորման ենթակա տնօրենը թեստավորման մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:

Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է տնօրենի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:

Տնօրենի մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Թեստավորմանը տնօրենին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր:

15. Հանձնաժողովի քարտուղարը տնօրենին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

16. Հանձնաժողովի քարտուղարը տնօրենին տալիս է սույն ընթացակարգի 10-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից:

Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը: Կտրոնները գցվում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

17. Տնօրենի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է, իսկ մաքրած լինելու դեպքում աշխատանքը գնահատում է զրո միավոր:

18. Թեստավորման ժամանակ տնօրենը, կտրոնները հանձնելուց հետո, ստանում է թեստավորման առաջադրանքը:

19. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքը տնօրենին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

20. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան:

Տնօրենը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

Թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե տնօրենը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

21. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

22. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի անդամին: Տնօրենը, աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

23. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար տնօրենին տրվում է 60 րոպե ժամանակ:

24. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է տնօրենին (տնօրեններին), թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

25. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, տնօրենը պարտավոր է անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

26. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

27. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն ընթացակարգի 11-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և միչև թեստավորումն անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

28. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկառմեկ ստուգում են տնօրենների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:

29. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 21-րդ կետով նախատեսված դեպքը:

30. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ:

31. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկառմեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

32. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն ընթացակարգի 31-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը:

Յուրաքանչյուր տնօրեն ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում է իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած տնօրենների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ` հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր տնօրենի հավաքած միավորները (տոկոսները):

33. Միավորները (տոկոսը) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

34. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել սույն ընթացակարգի 33-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

35. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

36. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե հանձնաժողովը պարզում է, որ տնօրենի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

37. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 34-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, հանձնաժողովը որոշում է կայացնում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված տնօրենի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով տնօրենի ատեստավորման թերթում (Ձև N 1):

Տնօրենն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տալու դեպքում:

38. Սույն ընթացակարգի 37-րդ կետի առաջին պարբերությունում նշված որոշումը տնօրենի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

39. Տնօրենի հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են հինգ հարցից` 3 հարցը տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող իրավական ակտերից, 2 հարց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքից, տնօրենի զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

40. Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը, կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Տնօրենը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին:

41. Հարցատոմսը ստանալուց հետո հարցազրույցին մասնակցող տնօրենին պատրաստվելու համար տրվում է 3 րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

42. Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տնօրենի կողմից տրված պատասխանը գնահատվում է ճիշտ կամ սխալ` հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից: Եթե տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամը բարձրաձայն հայտարարում է ճիշտ պատասխանը:

43. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ տնօրենի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը, ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, տնօրենի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

44. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է տնօրենի, հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

45. Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

46. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկառմեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

47. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, հավասար ձայների դեպքում համարվում է ատեստավորված:

Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի համար քվեարկության է դնում սույն ընթացակարգի 45-րդ կետի 1-ին ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկության մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն ընթացակարգի 45-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

48. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ:

49. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

50. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

51. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումն անցկացնելուց հետո անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման հրապարակման թերթիկի մեջ նշվում է`

1) համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը.

2) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումը:

52. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել տնօրենի կամ հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում մարզպետը` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

Բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` պատասխանատու ստորաբաժանմանը, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 55-րդ կետի 8-րդ - 11-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է մարզպետին:

Պատասխանատու ստորաբաժանումը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի տնօրենի (տնօրենների) անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը քննության է առնվում այն մարզպետարանի աշխատակազմ մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Բողոքի քննարկման արդյունքում մարզպետն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ատեստավորման արդյունքը տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերության 1-ին ենթակետով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

53. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը պատասխանատու ստորաբաժանումը ներկայացնում է մարզպետին:

Սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև սույն ընթացակարգի 47-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

54. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը պատասխանատու ստորաբաժանմանը հանձնում է հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև չօգտագործած ամփոփաթերթերը:

55. Հանձնաժողովը հանձնման ակտով, պատասխանատու ստորաբաժանմանը փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը՝

1) հանձնաժողովի կնիքի և տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) տնօրենների և հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

4) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

5) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

6) հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.

7) հարցազրույցը թեստավորման ավարտից հետո անցկացնելու օրվա մասին որոշումը.

8) տնօրենների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը.

9) քվեարկությունների արդյունքների տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

10) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.

11) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.

12) թեստավորման առաջադրանքները.

13) թեստավորման արդյունքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

14) քվեաթերթիկները.

15) ատեստավորման թերթիկները.

16) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.

17) այլ փաստաթղթեր:

Պատասխանատու ստորաբաժանումը սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

56. Մարզպետը` տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն ընթացակարգի 53-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև սույն ընթացակարգի 52-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումները ստանալուց հետո, դրանց համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր.

2) տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

57. Սույն ընթացակարգի դրույթների խախտման դեպքում տվյալ տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

 

Ձև N 1

 

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

(Տնօրենի)

 

Ատեստավորման եղանակը.

թեստավորման և հարցազրույցի

1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ________________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին

նշանակվելու տարեթիվը ____________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` _______________________________________

5. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի _________________

անդամներ, որից կողմ են քվեարկել ___________________ անդամ:

6. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի

ընդունած որոշումը _________________________________________________________

_________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`

 ____________________

 ________________

 

 անունը, ազգանունը

 ստորագրություն

     

Հանձնաժողովի անդամներ`

 ____________________

 ____________________

 

  անունը, ազգանունը

 ստորագրություն

     
 

 ____________________

 ____________________

 

 անունը, ազգանունը

 ստորագրություն

     
 

 ____________________

 ____________________

 

 անունը, ազգանունը

 ստորագրություն

     
 

 ____________________

 ____________________

 

 անունը, ազգանունը

 ստորագրություն

     
 

 ____________________

 ____________________

 

 անունը, ազգանունը

 ստորագրություն

     

 ____________________

 ____________________

 

 անունը, ազգանունը

 ստորագրություն