Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2012-19.12.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.03.07/7(420) Հոդ.81
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

N 34-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով և 27-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) Հանրապետության Նախագահի թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղեր ունեցող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կամ «Յունիբանկ» ՓԲԸ առևտրային բանկերից որևէ մեկում,

2) թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա բանկերը թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, իսկ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ լիազոր ներկայացուցիչների անվամբ բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում,

3) այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, երեք աշխատանքային օրը մեկ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` ծառայություն) տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

Ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,

4) ծառայությունը համեմատում է բանկերից ստացված տվյալները թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացրած նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի (այսուհետ` հայտարարագիր) տվյալների հետ, ուսումնասիրում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի հավաստիությունը և կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկանք,

 5) թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հայտարարագրերը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ մյուս փաստաթղթերը ընտրական փաստաթղթերի հետ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ:

2. Սահմանել նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հայտարարագիրը թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adօbe Acrօbat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2012 թ. փետրվարի 16-ի N 34-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման

 

______________________________

ընտրության անվանում

___________________________________________________________________

թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում

_______________________--________________________

հաշվետու ժամանակահատված

 

Մուտքեր

  

Ծախսեր

Հիմնադրամի մուծումների ժամանակագրու-թյուն

Հիմնադրամ
մուծված գումարի չափ (ՀՀ դրամ)

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրություն

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանում

Ծախսերի չափը
(ՀՀ դրամ)

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախ-սերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված, դեռ չվճարված դրա-մական պարտա- վորությունների չափը

Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը

1

2

 

3

4

5

6

7

8

                 

Ընդամենը

   

 Ընդամենը

      
 
   
Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը  

Հիմնադրամից կատարված բոլոր ծախեսրի ընդհանուր չափը

 
                         

Հիմնադրամում մնացած գումարի չափ

 
 

 

Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից պայմանագրերը, փաստաթղթերը` _______ թերթից:

______________________________________________________________________________________________________________________________________

թեկնածուի ստորագրություն,               կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն,               օր, ամիս,տարեթիվ

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների

 

1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.

1.1 Նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

1.2 Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (բացառությամբ Երևանի ավագանու), ինչպես նաև Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ հայտարարագիրը ներկայացվում է նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը և ընտրությունների արդյունքների ամփոփման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

1.3 Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adоbe Acrоbat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

1.4 Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի վերաբերյալ (տես ՀՀ ԿԸՀ 16.02.12 թ. N 33 որոշումը ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով պաշտոնական պարզաբանման մասին), հայտարարագրին կցվում են այդ նպատակով կնքված պայմանագրերը:

1.5 Ավագանու անդամի և մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն պարտավորված չէ բացել հիմնադրամ, հետևապես և ներկայացնել հայտարարագիր, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում է (կարող է օգտագործել) 500 000 դրամը չգերազանցող գումար:

2. Հայտարարագիրը կազմելու համար.

2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը մասնակցում է:

2.2 «թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում` կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը:

2.3 «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում` լրացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ օրերի օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:

2.4 «Մուտքեր» մասի.

1) «Հիմնադրամի մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները,

2) «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը` ՀՀ դրամով,

3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:

2.5 «Ծախսեր» մասի.

1) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում, լրացվում է «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ»,

2) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,

3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում, երբ 4-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ապա ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)»,

4) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 6» սյունակում նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կան ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 6-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 5-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը,

5) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն),

6) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 8» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը` եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»,

7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը չափ 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:

3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստիև հայտարարագրի մյուս տողերում չներառված, ծախսերի ընդհանուր չափը:

4. «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը:

5. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակի ընդամենը տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ» տողի թվերի տարբերությանը:

6. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը:

Հայտարարագիրը ստորագրում է թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2016, N 132-Ն 19.12.2016, N 34-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան