Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 փետրվարի 2012 թվականի N 108-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող` 410884.493 հազ. դրամ արժեքով (1260 լուսատուներ, 471 հենասյուներ և 39785 մետր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցեր) գույքի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը` համաձայն հավելվածի՝ գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրատվության պայմանագրի կնքումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Երևանի քաղաքային համայնքին՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ նախատեսելով, որ պայմանագրի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքները կկատարվեն համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 2-ի N 108-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից պետությանը նվիրվող գույքի

NN
ը/կ

Մեկնաբանությունը

Ընդհանուր գումարը

Լուսատու (հատ)

0,4 կվ օդային գիծ (մետր)

Հենասյուն (հատ)

1.

Քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի հր., արտաքին լուսավորության գծեր

10230393,00

48

920

 

2.

Քաղ. Երևան, Մայիսի 9-ի փող., արտաքին լուսավորության գծեր

27601085,00

74

2035

37

3.

Քաղ. Երևան, Բեկնազարյան փող., արտաքին լուսավորության գծեր

18720390,00

36

1355

27

4.

Քաղ. Երևան, Ե. Քոչարի փող., արտաքին լուսավորության գծեր

16456766,00

58

1815

4

5.

Քաղ. Երևան, Ա. Մանուկյան փող., արտաքին լուսավորության գծեր

17846984,00

62

2115

4

6.

Քաղ. Երևան, Արմենակյան փող., արտաքին լուսավորության գծեր

40894000,00

150

2700

75

7.

Քաղ. Երևան, Բաբայան փող., արտաքին լուսավորության գծեր

29663824,00

66

2890

19

8.

Քաղ. Երևան, Բարբյուսի փող., արտաքին լուսավորության գծեր

30398658,00

48

4040

24

9.

Քաղ. Երևան, Գյուրջյան փող., արտաքին լուսավորության գծեր

38396738,00

83

4555

31

10.

Քաղ. Երևան, Լվովյան փող., արտաքին լուսավորության գծեր

23817661,00

98

2540

13

11.

Քաղ. Երևան, Վիլնյուսի փող., արտաքին լուսավորության գծեր

42265450,00

116

3060

36

12.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջ., Դրոյի փող., արտաքին լուսավորության գծեր

7649722,00

24

940

22

13.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջ., Ուլնեցու փող., արտաքին լուսավորության գծեր

1215626,00

4

146

4

14.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջ., Պ. Սևակի պուրակ, արտաքին լուսավորության գծեր

8706884,00

32

1051

25

15.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջ., Քանաքեռի 14-րդ փող., արտաքին լուսավորության գծեր

5137278,00

14

1205

9

16.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 16-17-րդ փող., վարչ. շրջ. բակեր, արտաքին լուսավորության գծեր

9914600,00

9

450

9

17.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 16-17-րդ փող., Սարկավագի փող., արտաքին լուսավորության գծեր

10018552,00

17

680

17

18.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 16-17-րդ փող., Ահարոնյան փող., արտաքին լուսավորության գծեր

3316307,00

10

330

12

19.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 16-17-րդ փող., Լեփսիուսի փող., արտաքին լուսավորության գծեր

1252296,00

4

120

4

20.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 16-17-րդ փող., Ուլնեցու փող., արտաքին լուսավորության գծեր

6755360,00

17

1010

17

21.

Քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, 16-17-րդ փող., Փափազյան փող., արտաքին լուսավորության գծեր

2497526,00

10

228

7

22.

Քաղ. Երևան, Արարատյան փող., արտաքին լուսավորության գծեր

19892552,00

140

3100

5

23.

Քաղ. Երևան, Հովսեփյան փող., արտաքին լուսավորության գծեր

38235841,00

140

2500

70

 

ԸՆԴԱՄԵՆԸ

410884493,00

1260

39785

471

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան