Գլխավոր տեղեկություն
Համար
N 1793-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.04.2012-20.02.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1249
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1793-Ն


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Բաղրամյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության, Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության և Վաղարշապատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։

(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:


II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:

6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Արմավիր, Աբովյան 71:


III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության  կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ) , որը՝

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն  հանձնարարված  բնագավառներում  մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է  համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման  նկատմամբ  վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին  և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն  կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

ե1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի  աշխատակազմի  հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:


IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:


V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:


VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:


VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային uտորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ֆինանuական և uոցիալ-տնտեuական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեuության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և uպորտի վարչություն

Առողջապահության և uոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Իրավաբանական բաժին

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին

Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին

Ներքին աուդիտի բաժին

(3-րդ կետը լրաց. 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն,  լրաց. 29.03.12 N 365-Ն)

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Վաղարշապատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

(Բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

4

5

1.

Արմավիրի մարզպետարանի վարչական շենք (քաղ. Արմավիր, Աբովյան 71)

1

160,235,260

2.

Արմավիրի մարզպետարանի վարչական շենքի կաթսայատուն

1

12,670,400

3.

Էջմիածնի նախկին շրջխորհրդի գործկոմի 4-հարկանի վարչական շենք (քաղ. Վաղարշապատ, Մաշտոցի փողոց)

1

14,620,500

4.

Վաղարշապատի նիստերի դահլիճ

1

4,844,500

5.

Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 2)

1

45,401,000

5.1.

Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 1)

1

34,405,000

6.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3102»

1

4,803,000

7.

Ավտոմեքենա «Մերսեդես Բենց-230E»

1

4,323,000

8.

Ավտոմեքենա «Մերսեդես Բենց-200E»

1

7,385,000

9.

Ավտոմեքենա «ՎԱԶ-2106»

2

4,995,000

10.

Ավտոմեքենա «ՎԱԶ-2121»

1

615,000

11.

Ավտոմեքենա «Նիսան Պատֆայնդեր»

1

15,185,000

12.

Ուժեղացուցիչ

1

82,500

13.

Ծաղկի տակդիր

1

50,000

14.

Ջեռուցիչ «4JSAR-411»

2

89,666

15.

Ջեռուցիչ «4JSAR-4212»

1

61,900

16.

Փափուկ կահույք 3 կտ.

1

620,000

17.

Զինանշան` մեծ

1

50,000

18.

Գորգ 3x4

1

78,900

19.

Համակարգիչ

2

941,753

20.

Մոնիթոր` 2C-17

2

228,150

21.

Scanner «HP 3500C»

1

52,472

22.

Ջահ` բրոնզե 8 տ

1

30,000

23.

Գորգ 2x3

2

124,000

24.

Գրապահարան ստենկա

4

480,000

25.

Ներքին հեռախոս «Ալկատել»

1

500,000

26.

Երկաթյա պահարան

48

1,200,000

27.

Նկար` վրձնի

1

73,687

28.

Սեղան

1

437,000

 

Ընդամենը

 

325,578,688

29.

Սեղան` դիմադիր

1

216,200

30.

Հեռախոսի տակդիր

1

262,200

31.

Հեռուստացույցի տակդիր

1

193,200

32.

Սեղան` կոնֆ.

1

524,400

33.

Աթոռ` ղեկավարի

1

305,900

34.

Աթոռ` դիմադիր

2

305,900

35.

Աթոռ` փափուկ

10

699,200

36.

Գորգ` բրդյա

1

404,800

37.

Խոհանոցի կահույք

1 կոմ.

598,000

38.

Բազմոց, բազկաթոռ և սեղան

1 կոմ.

1,053,200

39.

Սառնարան «Samsung 38FC»

1

197,700

40.

Սառնարան «Samsung 19FC»

1

145,000

41.

Պատճեն. սարք «Canon-MFS630»

1

366,500

42.

Հեռուստացույց «LG21D31»

1

75,900

43.

Մոնիթոր «Samsung» 793DFCRT

2

147,200

44.

Համակարգիչ «P4 2,4GHz»

2

420,400

45.

Տեսամագնիտոֆոն «SONY»

1

117,500

46.

Սառնարան LG

6

1,065,000

47.

Սառնարան «Hitachi»

3

532,500

 

Ընդամենը

 

7,630,700

48.

Հեռուստացույց LG

12

1,200,000

49.

Լազերային տպիչ «Canon»

2

165,600

50.

Թվային ֆոտոապարատ «SONY»

1

197,500

51.

Հեռուստացույց «SONY»

1

422,100

52.

Փոշեկուլ «BOSH»

3

358,500

53.

Գրասեղան 1.4x0.8, 3 դարակով

30

2,250,000

54.

Գրասեղան` համակարգչի

27

2,160,000

55.

Սեղան` նախագահական 1.8x1

3

450,000

56.

Սեղան` դիմադիր 1.1x0.8

3

180,000

57.

Հեռախոսի տակդիր 1.2x0.6

3

270,000

58.

Պահարան` ապակե փեղկերով

69

8,280,000

59.

Զգեստապահարան 2.1x0.9x0.4

3

300,000

60.

Զգեստապահարան 2.1x0.9x0.5

9

450,000

61.

Սեղան` խորհրդակցական 2x1.2

3

600,001

62.

Սեղան` խորհրդակցական 3.2x1.2

1

600,000

63.

Սեղան` 1.6x0.8, 3 դարակով

9

720,000

64.

Դիմադիր սեղան 1.1x0.5

9

405,000

65.

Հեռախոսի տակդիր 0.92x0.5

9

494,400

66.

Գորգ 2x2.9

2

392,000

67.

Ջահ

3

720,000

68.

Վարագույրի կոմպլ. 2.8x9.0

2 կոմ.

600,000

69.

Վարագույրի կոմպլ. 2.8x3.0

1 կոմ.

201,900

70.

Ամբիոն` զինանշանով

1

85,000

71.

Մետաղյա պահարան

1

70,000

72.

Համակարգիչ «P4 4GHz»

1

194,200

73.

Ձայնագրիչ «SONY» SD-B300

1

40,000

74.

Աթոռ` կաշվե

3

357,000

75.

Աթոռ` կտորից

6

579,000

76.

Աթոռ` փայտյա

10

770,000

77.

Հակահրդեհային վահան

3 կոմ.

187,500

78.

Սառնարան «NORD 403-010»

1

59,850

79.

Սառնարան «LG GR-151 SF»

1

59,850

 

Ընդամենը

 

23,819,401

80.

Նախ. սեղան հավաք.

1

150,000

81.

Կաշվե թիկնաթոռ

1

86,000

82.

Խորհրդակցության սեղան

1

90,000

83.

Զգեստապահարան

1

75,000

84.

Գրապահարան

1

75,000

85.

Դիմադիր սեղան

1

25,000

86.

Գրասեղան

8

240,000

87.

Համակարգիչ P4

2

301,800

88.

Մոնիթոր «Vie-W Sonic 17» LCD

3

268,200

89.

Տպիչ «HP LAZET JET 1018»

5

269,500

90.

Փոշեկուլ «Panasonic MC 5510 R»

2

69,300

91.

Կոնդիցիոներ «LG GO9 LH»

4

816,000

92.

Կոնդիցիոներ «SAMSUNG a 024»

3

1,086,750

93.

Համակարգիչ «P4 Celeron-2»

8

1,296,000

94.

Համակարգիչ «Pnn-4»

6

1,215,000

95.

Մոնիթոր «Genx CT 522 A»

13

2,047,500

96.

Մոնիթոր «Samsung 753 DEX»

2

135,000

97.

Հոսանքի պահպ. (UPS)

1

285,750

98.

Տպիչ «HP LAZET JET 1010»

3

310,500

99.

Սկաներ «HP Scandex-2400»

1

42,750

100.

Համակարգչային սեղան

4

279,600

101.

Գրասեղան

2

118,800

102.

Սերվերի սեղան

1

36,450

103.

Պահարան

1

63,900

104.

Կախիչ

1

22,950

105.

Մետաղե աթոռ

12

135,000

106.

Խմելու ջրի սարք

2

108,000

107.

Հեռուստացույց LG

2

14,000

108.

Փոքրարժեք և արագամաշ այլ գույք

 

12,467,143

109.

Մարզային ենթակայության ճանապարհներ

 

2,039,816,000

110.

Արմավիրի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

4,576,672

111.

Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

1,623,577

112.

Բաղրամյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

1,787,442

 

Ընդամենը

 

2,069,934,584

  

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

 

2,426,963,373

 

(Հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, խմբ. 27.08.09 N 973-Ն, խմբ., լրաց. 15.03.12 N 321-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան