Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 888-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի միջոցներով գնված և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

 2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

1) գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալուց 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքի օտարումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` գույքի վաճառքից ստացված ամբողջ գումարը «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին փոխանցվելուց հետո մեկամսյա ժամկետում կազմել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն գույքի օտարումից ստացված միջոցների չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար կհատկացվի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

(5-րդ կետը փոփ. 22.03.12 N 339-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 888-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ավտոմեքենայի մակնիշը

Պետական համարանիշը

Թողարկման տարեթիվը

Շարժիչի համարը

Նույնացման (թափքի) համարը

Սկզբնական արժեքը (դրամ)

Գնահատված արժեքը (դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ներառյալ ԱԱՀ-ն
(դրամ)

Գույքի մեկնարկային գինը
(դրամ)

Տեխնիկական վիճակը (սարքին, անսարք, շահագործման ոչ պիտանի)

1.

Հոնդայի Գալլոպեր

552 LL 01

1997 թ.

4056DL7477

KNXKPS1DPWU223225

9,904,050

1,121,000

18,000

1,121,000

սարքին

2.

Շկոդա Օկտավիա

008 SU 10

2005 թ.

BSF007049

TMBD A21 ZX62153196

6,216,468

2,897,000

18,000

2,897,000

սարքին

 

 Ծանոթագրություն

 1-ին կետում նշված ավտոմեքենայի մաշվածության աստիճանը բարձր է 70 տոկոսից, իսկ 2-րդ կետինը` 50 տոկոսից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան