Basic information
Number
N 1138-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.08.28/36(211) Հոդ.835
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.08.2002
Effective date
29.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1138-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «N 1 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԵՎ «N 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 703 ՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1009 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 49 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Երևանի քաղաքապետարանի «N 1 կլինիկական հիվանդանոց» և «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «N 1 կլինիկական հիվանդանոց», «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններ ստեղծելու ու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համալսարանական դուստր ձեռնարկությունները լուծարելու մասին» N 703 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «պարտավորությունները փոխանցել, պահանջները զիջել, իսկ գույքը,» բառերը փոխարինել «պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը,» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դուստր ձեռնարկությունների լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1009 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից հանել «Համալսարանական N 1 կլինիկական հիվանդանոց» և «Համալսարնական N 1 կլինիկական մանկական հիվանդանոց» բառերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Երևանի քաղաքապետարանի «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 49 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 5
Երևան