Basic information
Number
N 1135-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.09.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.08.28/36(211) Հոդ.832
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.08.2002
Effective date
07.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2002 թվականի N 1135-Ն

«ՄԵՏՐՈՊՈԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի չորրորդ և 76-րդ հոդվածի հինգերորդ մասերի, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և հաշվի առնելով «Մետրոպոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խնդրանքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի մայթին հարող տարածքից 600 քառ. մետր մակերեսով հողամաս առանց մրցույթի, վարձակալության իրավունքով՝ 50 տարի ժամկետով տրամադրել «Մետրոպոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընկերության միջոցներով հանգստի գոտի կազմակերպելու համար։

2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 5
Երևան