ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2012 թվականի N 228-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի N 48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված շենքում քաղաքացիների բնակվելու իրավական հիմքերը.
2) ներկայացնել շենքի ու դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ առաջարկություն (բացառությամբ շենքի այն բնակարանների, որոնց նկատմամբ արդեն իսկ գրանցված է սեփականության իրավունքը, կամ առկա է սեփականության իրավունքի ճանաչման մասին դատավճիռ).
3) ներկայացնել շենքն ավարտին հասցնելու հնարավորության վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 19-ի N 228-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Օրբելյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի անդամ) | |
Ա. Հակոբյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի անդամ) | |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի անդամ) | |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (հանձնաժողովի անդամ) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |