Գլխավոր տեղեկություն
Համար
N 1074-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.12.2011-05.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2010 թվականի N 1074-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀայաՍտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 909-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 6
Երևան

 

  

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 դեկտեմբերի 6-ի N 1074-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
   
Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
   
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
   
Ա. Սարիբեկյան

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   
Ա. Բեգլարյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս
   
Ա. Ղարիբյան - ՀՀ վարչապետի խորհրդական
   
Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Գ. Գալստյան - Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)
   
Մ. Հովսեփյան - ՀՀ ԳԱԱ-ի Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Ն. Սարգսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի պրոֆեսոր
   
Մ. Մինասյան

- Հայաստանի ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)

   
Ջ. Թորոսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի պրոֆեսոր
   
Կ. Ռաշիդյանց - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչի տեղակալ
   
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
   
Գ. Բաղդասարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ա. Գուրգենյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ
   
Լ. Լևոնյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի դոցենտ
   
Ա. Մարգարյան

- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի վարիչ

Մ. Մարկոսյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ
   
Մ. Պողոսյան

- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնի վարիչ

   
Ա. Սոխիկյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ
   
Ս. Ստեփանյան

- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ

   
Ե. Վարդանյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Է. Գալստյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի ասպիրանտ
   
Ա. Ադամյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դիզայնի և համակարգչային նախագծման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
   
Ա. Գեղամյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
   
Ռ. Համբարձումյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի ասպիրանտ
   
Ա. Հարությունյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
   
Ն. Խաչատրյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրոտեխնիկայի և քաղաքային տնտեսության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
   
Հ. Մինասյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի ասպիրանտ
   
Ա. Սիմոնյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրոտեխնիկայի և քաղաքային տնտեսության ֆակուլտետի ասպիրանտ

 

(Հավելվածը փոփ. 27.01.11 N 49-Ա, 26.12.11 N 1258-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան