Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2012-25.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.05.02/12(425) Հոդ.340
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 337-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 337-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

2. Ռիսկի վրա հիմնված` ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրությունն իրականացվում է տնտեսական մրցակցության բնագավառը կարգավորող օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության կիրառման անխուսափելիության, ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների հավասարության և ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրության արդարության սկզբունքների հիման վրա:

3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեություններում, ռիսկն այդ գործունեությունների արդյունքում, ազատ տնտեսական մրցակցությանը, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրին, պետության, տնտեսավարող սուբյեկտների և սպառողների շահերին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

4. Որպես Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ռիսկայնության չափանիշներ են դիտարկվում տնտեսավարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրք ունենալու հանգամանքը և իրավախախտում թույլ տալու փաստը:

5. Ռիսկի վրա հիմնված՝ ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրությունն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ 3 խմբերի՝

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք հանձնաժողովի որոշմամբ համարվել են որևէ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով նրանց մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկայում գերազանցում է տվյալ շուկայի ընդհանուր ծավալի առնվազն մեկ երկրորդը, կամ, եթե հանձնաժողովի որոշմամբ որպես չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ հանդիսացող առևտրային ցանց՝ համարվել են գերիշխող դիրք ունեցող: Բարձր ռիսկայնության խմբում են ընդգրկվում նաև այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ստուգմանը նախորդող երկու տարվա ընթացքում հանձնաժողովի որոշմամբ ենթարկվել են պատասխանատվության՝ հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման համար.

2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք հանձնաժողովի որոշմամբ որևէ ապրանքային շուկայում համարվել են գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով նրանց մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերազանցում տվյալ շուկայի ընդհանուր ծավալի մեկ երկրորդը: Միջին ռիսկայնության խմբում են ընդգրկվում նաև այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ստուգմանը նախորդող երկու տարվա ընթացքում հանձնաժողովի որոշմամբ ենթարկվել են պատասխանատվության՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»2 Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավախախտումների համար` բացառությամբ հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի.

3) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք չեն համապատասխանում ռիսկի վրա հիմնված՝ ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրության դասակարգման 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հատկանիշներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2022, N 357-Ն 25.03.2022, N 337-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան