ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2012 թվականի N 364-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված անշարժ գույքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 364-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի
NN ը/կ | Տարածքի հասցեն | Շենքի կառուցման տարեթիվը | Օգտագործման տարեթիվը | Տարածքի մակերեսը (քառ. մ) |
Շուկայական արժեքը (հազ. դրամ) |
1. | քաղ. Երևան, Սարյան 27 շենքի թիվ 62 տարածք | 1969 թ. | 1980 թ. | 215.7 | 216306 |
2. | քաղ. Երևան, Սարյան 29 շենքի թիվ 61 տարածք | 1969 թ. | 1980 թ. | 67.1 | 74415 |
3. | քաղ. Երևան, Սարյան 29 շենքի թիվ 62 տարածք | 1969 թ. | 1980 թ. | 57.5 | 57696 |
4. | քաղ. Երևան, Սարյան 31 շենքի թիվ 61 տարածք | 1969 թ. | 1980 թ. | 213.3 | 213777 |
5. | քաղ. Երևան, Սայրան 33 շենքի թիվ 63 տարածք | 1969 թ. | 1980 թ. | 212.6 | 213438 |
6. | քաղ. Երևան, Սարյան 35 շենքի թիվ 62 տարածք | 1969 թ. | 1980 թ. | 213.3 | 218061 |
7. | քաղ. Երևան, Մոսկովյան 37 շենքի թիվ 37 տարածք | 1980 թ. | 319.9 | 177235 | |
8. | քաղ. Երևան, Մաշտոցի 9 շենքի թիվ 32 տարածք | 1980 թ. | 128 | 77522 | |
9. | քաղ. Երևանի, Վարդանանց 5ա շենքի թիվ 365 տարածք | 1980 թ. | 182.8 | 113035 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |