Գլխավոր տեղեկություն
Համար
N 315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2012-05.07.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.322
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 315-Ն


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 22-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2012 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2012 թվականի ծախսերի նախահաշվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով նախատեսված գումարների ֆինանսավորումն իրականացնել լիցենզավորված կազմակերպության կողմից կազմված նորոգման աշխատանքների` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 315-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 4093710.0 հազ. դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել կոմիտեի ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:

3. Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր` հետևյալ ուղղություններով`

1) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» նախատեսված է իրականացնել 2390199.0 հազար դրամի ծախս, որը հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համաձայն:

2) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» 4131 հոդվածով նախատեսվում է ընդամենը` 370651.5 հազար դրամ, որը հաշվարկվել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

3) «Շարունակական ծախսեր» բաժնով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների` գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և վառելիքի օգտագործման համար ծախսերը պլանավորել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշմամբ սահմանված նորմերով: Էներգետիկ ծառայությունների գումարը մեկ տարվա համար կազմում է 98738.4 հազար դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի առնվել տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների գոտիականությունը և բյուջետային նորմաները:

4) «Կոմունալ ծառայությունների վճար» 4213 հոդվածով կոմունալ ծառայություններից օգտվելու համար 2012 թվականին պլանավորվում է իրականացնել 4614.6 հազար դրամի ծախս: Ջրի ծախսի հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի` 1 աշխատողին օրական 30լ. Ջուր, իսկ աղբահանության և դեռատիզացիայի ծախսը սահմանաված է աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրերով:

5) «Կապի ծառայությունների վճար» 4214 հոդվածով կապի ծառայություններից օգտվելու համար 2012 թվականին պլանավորվում է իրականացնել 36840.3 հազար դրամի ծախս: Հաշվարկները իրականացվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները:

6) «Ապահովագրական ծախսեր» 4215 հոդվածով պլանավորվել է 2560.0 հազար դրամի ծախս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 64 ավտոմեքենաների ապահովագրության համար:

7) «Գույքի և սարքավորումների վարձակալության» 4216 հադվածով ծախսերը նախատեսված են համաձայն կոմիտեի և տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված տարածքների վարձակալության պայմանագրերի և սպասարկման գրասենյակների տարածքների վարձակալության պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 126000.0 հազար դրամ:

8) «Արտագերատեսչական ծախսեր» 4217 հոդվածով` տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 56000.0 հազար դրամ:

9) «Գործուղումներ և շրջագայության ծախսեր» 2012 թվականին պլանավորվում են գործուղումներ ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 4221 հադվածով 17000.0 և 4222 հադվածով 9000.0 հազար դրամի ծախս: Կատարված հաշվարկները իրականացվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա:

10) Պայմանագրային ծառայությունների ձեռք բերման ծախսերը ներառում են` «Վարչական ծառայություններ» 4231 հոդվածով` 2000.0 հազար դրամ, «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածով 20000.0 հազար դրամ, «Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 4000.0 հազար դրամ, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածով 28505.9 հազար դրամ:

11) «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածով նախատեսվում է իրականացնել 107700.0 հազար դրամ աշխատանքներ, որից 17.7 հազար դրամը պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և իրավունքների պետական գրանցման համար, ինչպես նաև համակարգի գերատեսչական ցանցի սպասարկման, անշարժ գույքի շուկայի վերլուծության և մոնիտորինգի աշխատանքների իրականացման համար:

12) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածով ծախսերը 2012 թվականին կազմում են 60000.0 հազար դրամ, իսկ «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածով ծախսերը` 30680.0 հազար դրամ:

13) «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածով ձեռքբերում 2012 թվականին նախատեսվում է կատարել 40000.0 հազար դրամի ծախս, «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածով (բենզին) ծախսը 51400.0 հազար դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածով 5000.0 հազար դրամ:

14) «Այլ հարկեր» 4822 հոդվածով 100.0 հազար դրամ և «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածով 1504.0 հազար դրամ:

15) Սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով նախատեսվել է 9000.0 հազ. դրամի չափով 4891 հոդվածով «Պահուստային միջոցներ»:

 

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումը

Բաժին

 Խումբ

 Դաս

 Ծրագիր

 01

06

01

14

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումը

Բաժին

Խումբ

Դաս

Ծրագիր

01

06

01

09

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

 

 

16) «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածով ձեռք բերման ծախսերը նախատեսվում է 24000.0 հազար դրամ, 4 հատ ծառայողական ավտոմեքենաներ ձեռքբերելու նպատակով:

17) «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածով 2012 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել 110000.0 հազար դրամի` համակարգիչներ, տպիչներ, սկաներ, գրասենյակային կահույք և այլ սարքավորումների գնում:

18) «Ոչ նյութական հիմնական միջոցներ» 5132 հոդվածով նախատեսվում է կատարել 10000.0 հազար դրամի ծախս` համակարգչային ծրագրային փաթեթներ ձեռք բերելու համար:

19) «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» 5133 հոդվածով` 475216.3 հազար դրամի ծախս, որը կազմված է`

4. Գեոդեզիայի բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքներ` 4845.1 հազար դրամ, (աղյուսակ N 1)

5. Տեղագրական քարտեզագրության բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքներ` 146485.6 հազար դրամ (աղյուսակ N 3)

6. Աշխարհագրական անվանումների բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքներ` 18600.0 հազար դրամ, (աղյուսակ N 5)

7. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ 2012 թվականին նախատեսվող աշխատանքներ` 43621.4 հազար դրամ( աղյուսակ N 7)

8. 2012 թվականին WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ` 261664.2 հազար դրամ, (աղյուսակ N 9)

9. «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածով նախատեսվում է կատարել 3000.0 հազար դրամի ծախս` ընթացիկ նորոգման և վերանորոգման սահմանված կարգով փորձաքննություն անցած նախահաշվային և նախագծանախահաշվային փաստաթղթեր կազման աշխատանքների ձեռքբերման համար:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր

 

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ընդհանուր գումարը

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

4093710.0

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

3471493.7

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

1411356.3

Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ

898090.0

Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում

80752.7

Սոցիալական ապահովագրության վճարներ

370651.5

Շարունակական ծախսեր
այդ թվում`

324753.3

Էներգետիկ ծառայություններ

98738.4

Կոմունալ ծառայություններ

4614.6

Կապի ծառայություններ

36840.3

Ապահովագրական ծախսեր

2560.0

Գույքի և սարքավորումների վարձակալություն

126000.0

Արտագերատեսչական ծախսեր

56000.0

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ
այդ թվում`

26000.0

Ներքին գործուղումներ

17000.0

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր

9000.0

Պայմանագրային ծառայությունների ձեռք բերում

54505.9

Վարչական ծառայություններ

2000.0

Տեղեկատվական ծառայություններ

20000.0

Ներկայացուցչական ծախսեր

4000.0

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

28505.9

Մասնագիտական ծառայություններ

107700.0

Ընթացիկ նորոգում և պահպանում
այդ թվում`

90680.0

Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

60000.0

Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

30680.0

Նյութեր
այդ թվում`

96400.0

Գրասենյակային պիտույքներ

40000.0

Տրանսպորտային նյութեր

51400.0

Կենցաղային և հանրային սննդի նյութեր

5000.0

Այլ ծախսեր
այդ թվում`

10604.0

Այլ հարկեր

100.0

Պարտադիր վճարներ

1504.0

Պահուստային միջոցներ

9000.0

Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

622216.3

Տրանսպորտային սարքավորումներ

24000.0

Վարչական սարքավորումներ

110000.0

Ոչ նյութական հիմնական միջոցներ

10000.0

Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր

475216.3

Նախագծահետազոտական ծախսեր

3000.0

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

11. 2012 թվականին գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել գեոդեզիայի, տեղագրական քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման, WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ներդրման ուղղություններով:

12. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նպատակաուղղված է ապահովելու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսությանը, պաշտպանությանը, գիտությանը, կրթությանը և բնակչությանը ժամանակակից քարտեզագրագեոդեզիական նյութերով:

 

II. Գեոդեզիա

 

13. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

 Պետական գեոդեզիական ցանցը ստեղծված է հանրապետության ամբողջ տարածքում և հիմք է հանդիսանում խտացման և հանույթային ցանցերի կառուցման համար: Դա հնարավորություն է տալիս առավել ռացիոնալ և ճշգրիտ ձևով կազմակերպել ցանկացած տեսակի տեղագրագեոդեզիական կամ հանութային աշխատանքներ: Պետական գեոդեզիական ցանցի կետերը և բարձրությունները հիմք են հանդիսանում նաև գեոդինամիկական պոլիգոնների ստեղծման, սողանքների ուսումնասիրման, ինժեներահետազոտական, քաղաքաշինական, երկրաբանահետախուզական, պաշտպանական խնդիրների և այլ գիտական ծրագրերի իրականացման համար:

 14. 2002թ մարտի 11-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 225 որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդրվել է WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատայի.ն համակարգը: WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում նոր գեոդեզիական ցանցի ստեղծման աշխատանքների արդյունքում ստեղծվել է Ազգային գեոդեզիական ցանցը հետևյալ կառուցվածքով` 0 ական դասի 5 կետ, 1-ին դասի 41 կետ, 2-րդ դասի 1069 կետ:

 15. Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի պետական գեոդինամիկական պոլիգոնի ստեղծումը, թարմացումը և զարգացումը դասվում է պետական նշանակության աշխատանքների շարքին:

 16. Ներկայացվող ծրագիրը կազմված է հաշվի առնելով ՀՀ նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրության պահանջները (հայեցակարգի 35-րդ կետ):

 17. Գեոդինամիկական պոլիգոններում դիտարկումները պահանջում են բարձր ճշտություն և գիտական վերլուծություն, որը կարելի է ապահովել նոր ժամանակակից գեոդեզիական տեխնոլոգիաների և բարձր ճշտության գործիքների կիրառման միջոցով: Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը անհրաժեշտություն է առաջանում կատարել գեոդինամիկական պետական նշանակության դիտարկումներ և գիտահետազոտական վերլուծություններ:

 18. Հայաստանի տարածքը գտնվում է արաբական և եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) արաբական պլատֆորմը շարժվում է եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք 28+3մմ) տարի արագությամբ: Այդ շարժման պատճառով տեղի է ունենում երկրակեղևի մշտական դեֆորմացիա Արաբական և Եվրասիական պլատֆորմների գոտում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես: Այնպիսի տեխնիկապես զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ և Ճապոնիան, վերջին հարյուրամյակի ընթացքում լուրջ առաջխաղացումներ չունեն երկրաշարժերի կանխագուշակման խնդրի լուծման գործում:

 19. Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն վեց ակտիվ երկրաբանական խզվածքներ: Հայաստանի Հանրապետության երկրաշարժավտանգ գոտիներում գեոդեզիական ճշգրիտ չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել երկրաշարժագիտական սարքերի ու համակարգերի տեղադրման տեղը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ առկա են կրկնվող բարձրակարգ նիվելիրային ընթացքների և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով դիտարկումների տվյալներ, ժամանակակից ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաներ կրող տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

 20. Նախկին խորհրդային միության երկրաշարժամետ շրջաններում երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով պարբերաբար կատարվել են ուսումնասիրություններ բարձր ճշգրտության առաջին և երկրորդ դասերի նիվելիրացման եղանակով:

 21. Սպիտակի երկրաշարժից հետո ՀայՊետԻԳՀՆ ինստիտուտում առաջին անգամ մշակվեց յուրահատուկ տեխնիկական նախագիծ Երևանի տարածաշրջանում Գառնիի ակտիվ խզվածքի (Երևանից 22 կմ հեռավորությամբ) և Փարաքար-Այնթափ հատվածում առաջին դասի նիվելիրացման պարբերական դիտարկումներ իրականացնելու նպատակով: Աշխատանքների հիմնական նպատակն էր փուլային դիտարկումների հիման վրա ստացված անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը, ինչպես նաև տրամադրումը սեյսմոլոգներին, գեոֆիզիկներին և այլ շահագրգիռ մասնագետների: Իրականացվեցին մի քանի փուլի դիտարկումներ, սակայն ԽՍՀՄ փլուզման հետևանքով այդ աշխատանքները իրենց անհրաժեշտ շարունակությունը չունեցան ֆինանսավորման բացակայության պատճառով: Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը, անհրաժեշտություն առաջացավ վերսկսելու այդ աշխատանքները, միաժամանակ վերանայելով դիտարկումների իրականացման տեխնիկական և որակական պահանջները:

 

 III. Աշխատանքների իրականացման նպատակը

 

22. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքներ, ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով բարձր ճշգրտության I և II դասերի նիվելիրացումը պարբերաբար կատարվել է նախկին Խորհրդային Միության սեյսմիկ շրջաններում:

23. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված տեխնիկական նախագծի համաձայն Երևանի մերձակայքում գտնվող Գառնիի ակտիվ խզվածքի գոտում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության առաջին դասի նիվելիրացման և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակն է փուլային դիտարկուներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա ստանալ երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին անհրաժեշտ տվյալներ:

 24. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում աշխատանքներ իրականացնան սխեման և տեխնիկական նախագիծը հաստատելու մասին» N 07-294-L հրամանի համաձայն 2008 թվականին «Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոն» օբյեկտում իրականացվել են առաջին փուլի դիտարկումները, 2009 թ. կատարվել է երկրորդ փուլը, իսկ 2011 թվականին երրորդ փուլը: Աշխատանքներն իրականացվել են միայն բարձրակարգ ժամանակակից թվային նիվելիրներով և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով:

25. Համեմատելով առաջին դասի նիվելիրացման դիտարկումների ներկա և նախկին տարիներին իրականացված վերազանցումների ամփոփագրերը, ինչպես նաև այդ կետերի դրոշմանիշների և հենանիշների վերջնական հավասարակշռված բարձրությունները, կարելի է պատկերել երկրի կեղևի ուղղաձիգ տեղաշարժի արագության գրաֆիկը, որի արդյունքում հնարավոր կլինի միանշանակ պնդելու կա արդյոք երկրակեղևի փոփոխություն, թե ոչ:

26. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել առաջին դասի նիվելիրացման դիտարկումները, դաշտային դիտարկումների և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով դաշտային դիտարկումների կամեռալ մշակումը, հավասարակշռումը և հենանիշների կատալոգի կազմումը: Աշխատանքների արդյունքները կամփոփվեն տեխնիկական հաշվետվությունում, որում կկատարվի վերլուծություն Գառնիի ակտիվ խզվածքի գոտում փուլային դիտարկումներից հայտնաբերված երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի վերաբերյալ:

 

IV. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

27. Ծրագրի իրականացման նպատակով դիտարկման ժամանակ պարտադիր պայման է հանդիսացել Երևանում տեղակայված «Կոմիտաս» կայանի աշխատանքները: Արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերը դիտարկվել են 12 ժամ տևողությամբ երկհաճախականի արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով: Հիմնակետերի դիտարկման աշխատանքների համար ելակետային են հանդիսացել գոյություն ունեցող հիմնակետերը: Դիտարկման մեկ փուլ է կազմել 12 ժամ տևողությամբ դիտարկման ընթացքը: Դիտարկման յուրաքանչյուր փուլի ընթացքում դիտարկվել է WGS-84 համակարգի 5 հիմնակետ այն սկզբունքով, որ նախորդ փուլի ընթացքում արդեն դիտարկված կետերից երկուսը միշտ կրկնվի, այսինքն ունենում ենք երկու կետ, որոնց միջոցով հնարավոր է դառնում համակարգչային մշակման ընթացքում միմյանց կապակցել և հավասարակշռել տարբեր փուլերի դիտարկման արդյունքները, այսինքն յուրաքանչյուր փուլի ընթացքում նախորդ փուլի երկու կետ բազային են հանդիսանում ընթացիկ փուլի նոր դիտարկվող կետերի համար:

28. Առաջին դասի նիվելիրացման աշխատանքները կատարվում են ժամանակակից Շվեյցարական Leica ֆիրմայի արտադրության NA-3003 տիպի թվային նիվելիրի միջոցով, որը ավտոմատ կերպով չափաձողերից վերցրած հաշվեցույցները մուտքագրում է հիշողության քարտի մեջ, բացառելով սխալների մարդկային գործոնը, իսկ անթույլատրելի պայմանների (թևերի անհավասարության, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխումների, ռեֆրակցիայի և այլն) դեպքում գործիքը չափում չի իրականացնում:

29. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հետևյալը`

1) Մերձերևանյան գեոդինամիկական գեոպոլիգոնում.

ա. առաջին դասի նիվելիրացման դիտարկում,

բ. GPS կետերի հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում,

գ. առաջին դասի նիվելիրացման նյութերի մշակում և հենանիշների կատալոգի կազմում,

դ. տեխնիկական հաշվետվության կազմում:

 

 V. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

30. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ.

1) Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում առաջին դասի նիվելիրացման (24.576) գծ.կմ դիտարկման նյութեր,

2) խզվածքների վրա թվով 24 GPS հիմնակետերի դիտարկման և առաջին դասի նիվելիրացման (138.3 կմ) նյութերի մշակում, հավասարակշռում և 148 հենանիշների կատալոգ,

3)  տեխնիկական հաշվետվության:

 

VI. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

 31. 2012 թվականին գեոդեզիայի բնագավառում նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 1-ում:

 

Նախահաշիվ

 

Գեոդեզիայի բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքների

 

Աղյուսակ 1

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1

GPS կետերի կոորդինատների հաշվարկում և հավասարակշռում

կետ

24

2042.4

49.018

2

առաջին դասի նիվելիրացում

գծ. կմ

24.576

131026

3220.095

3

I դասի նիվելիրացման նյութերի մշակում

գծ. կմ

138.3

4531.2

626.665

4

I դասի նիվելիրացման հենանիշների կատալոգի կազմում

կետ

148

2805.6

415.229

5

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվետվ.

1

534082

534.082

Ընդամենը      

4845.1

 

32. 2012 թվականին գեոդեզիայի ոլորտում նախատեսվող աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ եռամսյակների տրված է աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Ժամանակացույց

 

Գեոդեզիայի բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքների

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

միավորի արժեքը (դրամ)

Ընդհանուր ծավալը

Ընդհանուր գումարը (հազ. դրամ)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

Ծավալը

Գումարը (հազ. դրամ)

Ծավալը

Գումարը (հազ. դրամ)

Ծավալը

Գումարը (հազ. դրամ)

Ծավալը

Գումարը (հազ. դրամ)

1

2

3

 

4

5

6

7

8

9

10

11

12

13

1

GPS կետերի կոորդինատների հաշվարկում և հավասարակշռում

կետ

2042.4

24

49.018

24

49.018

           

2

առաջին դասի նիվելիրացում

գծ. կմ

131026

24.576

3220.095

8

1048.208

16.576

2171.887

       

3

I դասի նիվելիրացման նյութերի մշակում

գծ. կմ

4531.2

138.3

626.665

45

203.904

93.3

422.761

       

4

I դասի նիվելիրացման հենանիշների կատալոգի կազմում

կետ

2805.6

148

415.229

   

148

415.229

       

5

Տեխնիկական հաշվետվության կազմում

հաշվետվ.

534082

1

534.082

   

1

534.082

       

Ընդամենը

     

4845.1

 

1301.1

 

3544.0

       

 

Գ լ ու խ  3

 

 Պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների թարմացման ԵՎ տիեզերալուսանկարահանման աշխատանքներ

 

I. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

33. Տեղագրական քարտեզագրության բնագավառում պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1565-Ն որոշման շրջանակներում:

34. ՀՀ պետական մասշտաբային շարքի քարտեզները հիմք են հանդիսանում գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով ստեղծվելիք քարտեզագրական նյութերի համար:

35. Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 15%-ը դեռ ծածկված չէ տիեզերակամ օդալուսանկարներով և այդ տարածքների թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են 15-20 տարի վաղեմություն ունեցող ավանդական եղանակով նախկինում ստեղծված տեղագրական քարտեզների հիման վրա: Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտություն է առաջանում այդ տարածքները տիեզերալուսանկարահանել, ուսումնասիրել և առավել շատ փոփոխության ենթարկված տարածքների տեղագրական քարտեզները թարմացնել:

36. Տիեզերական լուսանկարահանման աշխատանքների իրականացման նպատակով 2008 թվականին ռուսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը` համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում տեղադրվել է կայանը, որից հետո կատարվել է կայանի փորձնական շահագործում, ինչպես նաև մասնագետների ուսուցում: Տիեզերական ընդունիչ կայանի միջոցով հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակահատվածում և բարձր ճշտությամբ նկարահանել անհրաժեշտ տարածքներ: Սակայն 2011 թվականին Ռուսաստանի Դաշնության Երկրի հեռահար զոնդավորման Ռեսուրս-ԴԿ-1 արբանյակը երկար տարիների շահագործման արդյունքում կորցրել է իր նկարահանման ճշգրտության աստիճանը, արդյունքում ստացվում է 3-5 մ թույլատրելիության տիեզերանկարներ, որը չի բավարարում 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման պահանջներին:

37. Այդ իսկ պատճառով 2012 թվականին նախատեսված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել այլ արբանյակներից ստացված տիեզերանկարներ մինչև 1 մ թույլատրելիությամբ:

38. Հայ Վրացական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն իրականացնելու համար նախատեսված է կատարել քարտեզների ճշգրտման, անճշտությունների վերացման տեղագրագեոդեզիական աշխատանքներ:

 

II. Աշխատանքների իրականացման նպատակը

 

39. Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը երկրի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին արդիական և ժամանակակից պահանջներին համապատասխանող տիեզերանկարահանման թարմ տվայալների հիման վրա հայերեն լեզվով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է:

40. Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը բխում է նաև նրանից, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կծածկվի տիեզերանկարների և օդալուսանկարների հիման վրա ստեղծված տեղագրական թվային քարտեզներով, որը հիմք կարող է հանդիսանալ պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական (հանույթային) հիմքի ստեղծման և ներդրման համար: Սույն ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել ՀՀ Արմավիրի մարզի Բագարան, Վայոց Ձորի Չիվա և Լոռու մարզի Լեռնապատ, Արջուտ համայնքների կադաստրային քարտեզագրական աշխատանքներ:

41. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև նախկինում չեն իրականացվել ճշգրիտ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ: Այժմ այդ երկու ինքնիշխան պետությունների միջև սահմանների ճշգրտման և իրավական հիմք ունենալու նպատակով իրականացվում է 1 կմ լայնության շերտով երկու կողմից ստեղծված 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների համադրում և ուսումնասիրում, վերջնական ստուգում և ընդունում:

 

III. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

42. 2012 թվականին նախատեսվում է իրականացնել տիեզերալուսանկարահանման աշխատանքներ և ստացված նյութերի մշակում, որի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ: Մոնիթորինգի արդյունքում տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա բացահայտվելու են նկատելի փոփոխություններ կրած տարածքները: Ստացված տվյալներով կազմվելու է տեխնիկական նախագիծ, որի հիման վրա կատարվելու են փոփոխություններ կրած տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի նախկինում ստեղծված թվային տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներ:

43. Թարմացման աշխատանքներն իրականացվելու են 1:10 000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով կիրականացվեն նույն տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:

44. ՀՀ Արմավիրի մարզի Բագարան, Վայոց ձորի Չիվա և Լոռու մարզի Լեռնապատ, Արջուտ համայնքներում նախատեսվում է իրականացնել հանութագրման աշխատանքներ:

45. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև սահմանների ճշգրտման համար անհրաժեշտ է իրականացնել սահմանագծի երկայնքով պլանաբարձունքային հիմքի կետերի դիտարկում, նոր կետերի հիման վրա օրթոֆոտոպլանների ստեղծում և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում:

 

IV. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

46. Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները.

1) ՀՀ 2915 քառ.կմ տարածքի պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նպատակով տիեզերալուսանկարահանված, մշակված և վերծանված տեղագրական նյութեր:

2) ՀՀ 2915 քառ.կմ տարածքի տարածքի պետական մասշտաբային 1:10000-1:1000000 մասշտաբների շարքի թարմացված և թվայնացված էլեկտրոնային տեղագրական քարտեզներ:

3) ՀՀ Արմավիրի մարզի` Բագարան – 4613 հա, Վայոց ձորի Չիվա – 3077 հա և Լոռու մարզի Լեռնապատ – 5225.5, Արջուտ – 3613.3 հա համայնքների նոր կադաստրային քարտեզներ:

4) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև սահմանի երկայնքով երկու կողմից ստեղծված ճշգրտված, համադրված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ, որոնք հիմք կհանդիսանան սահմանագծման և սահամանազատման աշխատանքների իրականացման համար:

 

V. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

47. 2012 թվականին նախատեսվող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 3-ում:

 

Նախահաշիվ

 

Տեղագրական քարտեզագրության բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքների

 

Աղյուսակ 3

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1

Նախագծի կազմում

հատ

1

360000

360.0

Տեխնիկական հաշվետվության կազմում

հատ

1

268800

268.8

2

ՀՀտարածքի 1:10000 մասշտաբի տեղ. քարտեզների պլանաբարձ. ապահովում

քառ.կմ

2915

13049.44

38039.118

3

ՀՀ տարածքի 1:10 000 մասշտաբի տեղ. քարտեզների դաշտ. վերծանում

քառ.կմ

2915

14551

42416.165

4

ՀՀ տարածքի օրթոֆոտոյի ստացում, խտացում և հավասարակշռում

քառ.կմ

2915

4778

13927.87

5

Քարտեզագրական աշխատանքներ

հա

16528.8

2175

35950.14

6

1:10000 մասշտաբի քարտեզների դաշտային թարմացում

քառ.կմ

175

22242.3

3892.402

7

1:10000 մասշտաբի քարտեզների գրասենյակային թարմացում

քառ.կմ

1197

1819.38

2177.8

8

1:10000 մասշտաբի քարտեզների թվայնացում և համակցում

քառ.կմ

1327

4649.34

6378.9

9

ՀՀ տարածքի 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների թվայնացում

քառ.կմ

2915

1054.68

3074.4

Ընդամենը

     

146485.6

 

48. 2012 թվականների նախատեսվող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է աղյուսակ 4-ում:

Ժամանակացույց

Տեղագրական քարտեզագրության բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքների

Աղյուսակ 4

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազ. դրամ)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

Ծավալ

Գումարը (հազ. դրամ)

Ծավալ

Գումարը (հազ. դրամ)

Ծավալ

Գումարը (հազ. դրամ)

Ծավալ

Գումարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

12

13

I. 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում

1

Նախագծի կազմում

հատ

1

360000

360.0

1

360

           

Տեխնիկական հաշվետվության կազմում

հատ

1

268800

268.8

           

1

268.8

2

ՀՀ տարածքի 1:10000 մասշտաբի տեղ. քարտեզների պլանաբարձ. ապահովում

քառ.կմ

2915

13049.44

38039.118

   

858.9

11208.164

1206.1

15738.93

850

11092.024

3

ՀՀ տարածքի 1:10 000 մասշտաբի տեղ. քարտեզների դաշտ. վերծանում

քառ.կմ

2915

14551

42416.165

   

858.9

12497.854

1206.1

17549.96

850

12368.35

4

ՀՀ տարածքի օրթոֆոտոյի ստացում, խտացում և հավասարակշռում

քառ.կմ

2915

4778

13927.87

   

858.9

4103.824

1206.1

5762.75

850

4061.3

5

Քարտեզագրական աշխատանքներ

հա

16528.8

2175

35950.14

3903

8489.7

4597.7

9999.322

7421

16140.675

607.1

1320.4425

6

1:10000 մասշտաբի քարտեզների դաշտային թարմացում

քառ.կմ

175

22242.3

3892.402

   

98.555

2192.1

76.445

1700.313

   

7

1:10000 մասշտաբի քարտեզների գրասենյակային թարմացում

քառ.կմ

1197

1819.38

2177.8

       

1197

2177.8

   

8

1:10000 մասշտաբի քարտեզների թվայնացում և համակցում

քառ.կմ

1327

4807.0

6378.9

       

1327

6378.9

   

9

ՀՀ տարածքի 1:10 000
մասշտաբի տեղագրական քարտեզների թվայնացում

քառ.կմ

2915

1054.68

3074.4

   

840.0

885.931

1037.0

1093.712

1038.0

1094.757

Ընդամենը

     

146485.6

 

8849.7

 

40887.2

 

66543.0

 

30205.7

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

Աշխարհագրական անվանումներ

 

I. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

49. Ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը, ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը և տարբեր տեղեկատուների ու բառարանների հրատարակումը: Այս բնագավառում ՀՀ կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի N 502 որոշմամբ հաստատված «ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման» կարգի պահանջներին համապատասխան 2002-2007 թվականներին ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2008 թվականների ընթացքում կատարվել են ՀՀ տարածքի մոտ` 40000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման աշխատանքներ:

50. ՀՀ կառավարության կողմից ստեղծված ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարության կողմից հաստատվել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-2011 թվականներին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է համապատասխանաբար մոտ 2900 նոր աշխարհագրական օբյեկտների անվանումներ: Գրանցվել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների մոտ` 40 հազար անվանումները: Անվանափոխվել են ՀՀ 59 բնակավայրեր: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են ՀՀ մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են ՀՀ մարզերի տարածքներում գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված ՀՀ մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները, որոնք տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:

51. Հրատարակվել է նաև «ՀՀ բնակավայրերի բառարան»-ը, «ՀՀ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան»-ը և «Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ»-ը:

 

II. Աշխատանքների իրականացման նպատակը

 

52. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, որը կրում է շարունակական բնույթ և բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից: Վարման աշխատանքների ժամանակ շարունակվելու է 2007 թվականի հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը:

53. Ծրագրի իրականացման արդյունքում ավարտվելու և հրատարակվելու է նաև 2008 թվականից սկսված ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից և կարևոր նշանակություն ունի լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ բնագավառներում:

54. 2012 թվականի ընթացքում «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համաձայն, շարունակվելու է մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները:

 

III. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

55. 2012 թվականի ընթացքում բնագավառի կարևորագույն միջոցառումներից է ՀՀ աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, որը կրում է շարունակական բնույթ: Այն իր մեջ ներառում է աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում:

56. 2012 թվականի ընթացքում շարունակվելու է նաև մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները, այդ թվում 2008 թվականից սկսված ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի (Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի) ստեղծման աշխատանքները: Վերջինիս անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում շատացել է հայալեզու հրատարակչական արտադրանքը, որտեղ տեղ են գտնում բազմաթիվ աշխարհագրական անվանումներ: Ստեղծվել են նոր հեռուստա- և ռադիոընկերություններ, գրահրատարակչություններ, թերթեր և ամսագրեր, որոնց կողմից ներկայացվող նյութերում անճշտություններից և կոպիտ վրիպակներից խուսափելու նպատակով շատ կարևոր է ունենալ աշխարհի աշխարհագրական անվանումների ճշգրիտ գրելաձևերը:

57. 2012 թվականին հրատարակվելու է նաև 2010 թվականին սկսված Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանը:

58. 2012 թվականին նախատեսվում է նախապատրաստել և հրատարակել ՀՀ վարչատարածքային բաժանման տեղեկատուն, որտեղ վարչական միավորների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունից բացի տեղադրվելու են մարզերի և համայնքների վերջին փոփոխություններով, ճշգրտված սահմաններով վարչական քարտեզները:

 

IV. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

59. 2012 թվականին նախատեսվող աշխատանքների շնորհիվ ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները`

1) թարմացված ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարան,

2) ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ավարտված էլեկտրոնային տարբերակը,

3) 700 օրինակ հրատարակված Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարան,

4) 500 օրինակ հրատարակված ՀՀ վարչատարածքային բաժանման տեղեկատու:

 

V. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

60. 2012 թվականին նախատեսվող աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 5-ում:

 

Նախահաշիվ

 

Աշխարհագրական անվանումների բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքների

 

աղյուսակ 5

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Միավորի արժեքը (դրամ)

Ծավալը

Գումարը (հազ. դրամ)

1

ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների`

       

ա) թարմացում

ամիս

300000

6

1800

բ) քարտադարանի վարում

ամիս

100000

12

1200

2

Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստում

անվանում

200

49500

9900

3

Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի հրատարակում

օրինակ

1000

700

700

4

ՀՀ վարչատարածքային բաժանման տեղեկատուի

       

ա) նախապատրաստում`

բնակավայր

4000

1000

4000

բ) հրատարակում`

օրինակ

2000

500

1000

Ընդամենը

     

18600

 

 61. 2012 թվականի աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է աղյուսակ 6-ում:

 

Աղյուսակ 6

Ժամանակացույց

2012 թվականին աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների

Հ/հ

Աշխատանքի անվանումը

չափման միավորը

ծավալը

գումարը (հազ. դրամ)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալ

գումար (հազ. դրամ)

ծավալ

գումար (հազ. դրամ)

ծավալ

գումար (հազ. դրամ)

ծավալ

գումար (հազ. դրամ)

1

ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների`

                     

ա) թարմացում

ամիս

6

1800

1

300

2

600

2

600

1

300

բ) քարտադարանի վարում

ամիս

12

1200

3

300

3

300

3

300

3

300

2

Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի նախապատրաստում

անվանում

49500

9900

12500

2500

12500

2500

12500

2500

12000

2400

3

Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանի հրատարակում

օրինակ

700

700

0

0

700

700

0

0

0

0

4

ՀՀ վարչատարածքային բաժանման տեղեկատուի

                     

ա) նախապատրաստում`

բնակավայր

1000

4000

300

1200

325

1300

325

1300

50

200

բ) հրատարակում`

օրինակ

500

1000

0

0

0

0

0

0

500

1000

Ընդամենը

   

18600

 

4300

 

5400

 

4700

 

4200

 

Գ լ ու խ  5

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներ

 

I. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

62. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշմամբ հաստատված ՀՀ երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջներից ելնելով:

63. Այս ուղղությամբ 2005-2010 թվականներին Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում (այդ թվում` Աշտարակ, Ծաղկաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջաններում (նախկին համայնքներում) իրականացվել են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

64. 2012 թվականին նախատեսվող աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

65. Այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն նշված վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 

III. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

66. Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակի գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1) Վարչական սահմանը,

2) Աշխարհագրական անվանումները,

3) Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք շինությունները, գտնվելու վայրը/հասցեն/, կադաստրային ծածկագիրը,

4) Ջրագրությունը,

5) Ռելիեֆը,

6) Գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

ա. երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության),

բ. գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա),

գ. հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),

դ. բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),

ե. կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

67. Թվային տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա ստեղծվող բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 

IV. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

68. 2012 թվականին առաջարկվող ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, որն իր մեջ ներառում է թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում՝ տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

69. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները.

70. Տվյալ համայնքի և դրա հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը (1229 հա), որոնց համար հիմք են հանդիսանալու 1998-2004 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են բնակավայրերի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ:

71. Անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում` 110 հա) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում:

72. Տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ:

73. 110 հա տարածքի տեղագրական նոր հանութագրման նյութերի թվայնացում:

74. Բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծման աշխատանքներ:

75. Բազային երկրատեղեկատվական համակարգի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրման աշխատանքներ:

 

V. Ծրագրի բյուջեն

 

76. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման 2012 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 7-ում:

 

Նախահաշիվ

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ 2012 թվականին նախատեսվող աշխատանքների

 

Աղյուսակ 7

 

հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Արժեքը (հազ. դրամ)

1

1:500 մասշտաբի կադաստրային և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների հանութագրում և թարմացում

հա

1229

5114

6285.1

2

1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրում

հա

110

34013

3741.4

3

1:2000 մասշտաբի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում`

     

0.0

ա) խիտ կառուցապատված տարածք

հա

1219

7395

9014.5

բ) նոսր կառուցապատված տարածք

հա

120

3624

434.9

4

1:500 մասշտաբի կադաստրային և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների թվայնացում

հա

1229

1361

1672.7

5

1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման նյութերի թվայնացում

հա

110

2387

262.6

6

Բազային ԵՏՀ համար անհրաժեշտ (16) շերտերի ստեղծում, դասակարգում և թերթերի համակցում

հա x շերտ

1339x16= 21424

204.2

4374.8

7

Բազային ԵՏՀ ստեղծման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա

տարր

160680

111

17835.5

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

43621.4

 

77. 2012 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ժամանակացույցն ըստ եռամսյակների ներկայացված է աղյուսակ 8-ում:

 

Ժամանակացույց

 

2012 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների

 

Աղյուսակ 8

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Գումարը հազ.
դրամ

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

ծավալ

գումար հազ.
դրամ

ծավալ

գումար հազ.
դրամ

ծավալ

գումար հազ.
դրամ

ծավալ

գումար հազ.
դրամ

1

1:500 մասշտաբի կադաստրային և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների հանութագրում և թարմացում

հա

1229

6285.1

239

1222.2

500

2557.0

490

2505.86

0

0.0

2

1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրում

հա

110

3741.4

0

0.0

60

2040.8

50

1700.65

0

0.0

3

1:2000 մասշտաբի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում`

   

0.0

 

0.0

 

0.0

 

0.00

 

0.0

ա) խիտ կառուցապատված տարածք

հա

1219

9014.5

319

2359.0

400

2958.0

500

3697.50

0

0.0

բ) նոսր կառուցապատված տարածք

հա

120

434.9

20

72.5

100

362.4

0

0.00

0

0.0

4

1:500 մասշտաբի կադաստրային և 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների թվայնացում

հա

1229

1672.7

239

325.3

500

680.5

490

666.89

0

0.0

5

1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման նյութերի թվայնացում

հա

110

262.6

0

0.0

0

0.0

70

167.09

40

95.5

6

Բազային ԵՏՀ համար անհրաժեշտ (16) շերտերի ստեղծում, դասակարգում և թերթերի համակցում

հա x շերտ

1339x16= 21424

4374.8

2224

454.1

6400

1306.9

9600

1960.32

3200

653.4

7

Բազային ԵՏՀ ստեղծման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա

տարր

160680

17835.5

16680

1851.5

48000

5328.0

72000

7992.00

24000

2664.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ

   

43621.4

 

6284.6

 

15233.6

 

18690.3

 

3412.9

 

Գ լ ու խ  6

 

WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ

 

I. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

78. Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):

79. Հանութագրման համար որպես ելակետեր են հանդիսացել Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1976 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք իրար նկատմամբ ունեն որոշ շեղումներ, կապված երկրի կողմնորոշման հետ: Այդ շեղումների հավասարակշռման համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել պետական արբանյակային ՎիՋիԷս-84 (WGS-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցի կետերին:

80. Տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման, օգտագործողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից որպես գերակա խնդիր էր սահմանվել ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ, որի իրականացման միջոցառումների շրջանակներում 2009 թվականի ընթացքում ավարտվել են ՀՀ ողջ տարածքի համար WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի վերահաշվարկման և տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխման աշխատանքները:

81. Հայաստանի Հանրապետությունում տեղագրական քարտեզները ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք են հանդիսացել պետական գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները, ինչպես նաև արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդա-տիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ գործիքային եղանակով հնարավոր չէ հանութագրել:

82. Այս քարտեզագրական աշխատանքները, ինչպես նշվեց վերևում կատարվել են տարբեր տարիների ընթացքում, տարբեր կոորդինատային համակարգերում և տարբեր ելակետային տվյալների հիման վրա: Տարբեր են նաև այդ քարտեզների օգտագործման նպատակները և կիրառման բնագավառները:

83. «Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն 2002 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական սահմանները, որոնք ըստ սահմանագծերի նկարագրությունների տեղադրվել են 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

84. Նշված սահմանների սահմանագծերի նկարագրությունները արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:

85. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 1873-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին» հայեցակարգի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերի համայնքների վարչական սահմաններում ընդգրկման աշխատանքները:

86. Մինչև այժմ իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների վարչական տարածքների տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրման, տեղանքում (բնության մեջ) սահմանված նմուշի սահմանանիշերով վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացման ու դրանց կապակցման աշխատանքները WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցին: 2011 թվականին նշված աշխատանքները ամբողջությամբ ավարտվելու են նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական տարածքների համար:

87. Սույն ծրագրով նախատեսվում է նաև կատարել Վայոց Ձորի մարզի Գոմք, Զառիթափ, Լոռու մարզի Նոր Խաչակապ, Հաղպատ համայնքների հանութագրման և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի քարտեզագրման և թարմացման աշխատանքներ:

 88. Օրենսդրության համաձայն հաստատված սահմանների հանգուցային և բնորոշ կետերը անհրաժեշտ է ամրակցել բնության մեջ:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

89. Քանի որ հիմնականում թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են ՀՀ համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ իսկ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ երկու քարտեզներում առկա տվյալները համադրել: Օրինակ` քանի որ հողամասերի իրավական սահմանները արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:

90. Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 791-Ն որոշման համաձայն WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով 2012 թվականին ՀՀ (Կոտայքի և Գեղարքունիքի) մարզերի համայնքների վարչական տարածքների համար իրականացնել բնության մեջ սահմանված նմուշի սահմանանիշերի տեղադրում, դրանց արտաքին ձևավորում, դաշտային չափագրում և գեոդեզիական կետերին կապակցում, չափագրման արդյունքների կամերալ մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգների կազմում, սահմանների և դրանց ուրվանկարների սահմանված կարգով հանձնում համայնքի ղեկավարների պահպանությանը, տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում, հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:

91. Համադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծման համար հիմք հանդիսացած ելակետային գեոդեզիական կետերի կոորդինատային համակարգը և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել վերահաշվարկ` մեկ միասնական կոորդինատային համակարգի բերելու համար: Գրասենյակային պայմաններում հավասարակշռման ժամանակ տվյալները հստակեցնելու նպատակով անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև լրացուցիչ դաշտային չափագրումներ:

92. Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված քարտեզագրագեոդեզիական նյութերի հիման վրա հետագայում հնարավոր կլինի իրավական ձևակերպում ստացած համայնքների վարչական սահմանների սահմանագծի հանգուցային կետերը ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով և ուրվագծերով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:

 

III. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

93. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կունենանք ՀՀ վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրակցում բնության մեջ:

94. WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով կունենանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության N 791-Ն որոշման պահանջների համաձայն ստեղծված ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

 

IV. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

95. Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու տեղագրական և կադաստրային քարտեզներում ու հատակագծերում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):

96. Այն փոփոխությունները, որոնք բնության մեջ իրենց հետ կարող են բերել տեղանքի ռելիեֆի որոշակի փոփոխության, անհրաժեշտ է հաշվի առնել տեղագրական ու հատակագծերում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը և դրանք քարտեզներում և հատակագծերում ճիշտ պատկերելու համար անհրաժեշտություն կառաջանա տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնել:

97. Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների, հատակագծերի և համայնքների վարչական սահմանների սահմանագծի համադրման ժամանակ:

98. Ծրագրի իրականացման համար կատարել`

1) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծերի կազմում (ըստ մարզերի),

2) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում,

3) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների դաշտային հանութագրում (ընդհանուր տարածքի մակերեսի մինչև 2%-ի չափով),

4) համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանույցային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում և կատալոգների կազմում,

5) սահմանների հանգուցային և բնորոշ կետերի ամրակցում բնության մեջ,

6) ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` 1123.4 հա, Վայոց Ձորի մարզի Գոմք` 5865 հա, Զառիթափ` 5318 հա և Լոռու մարզի Նոր Խաչակապ` 2922.5 հա, Հաղպատ` 5696.6 հա, համայնքների կադաստրային քարտեզագրական աշխատանքներ, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կադաստրային քարտեզների թարմացում` 3305.5 հա:

7) տեխնիկական հաշվետվությունների կազմում (ըստ մարզերի):

 

V. Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

99. 2012 թվականին WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ներդրման նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվն` ըստ ծավալների տրված է աղյուսակ 9-ում:

 

Նախահաշիվ

 

2012 թվականին WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների

 

Աղյուսակ 9

 

հ/հ

Աշխատանքների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Միավորի արժեքը (հազ. դրամ)

Գումարը ընդամենը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1

Տեխնիկական նախագծի կազմում

հատ

2

360

720.0

2

Քարտեզների համադրում և ուղղում

համայնք

159

118.68

18870.1

3

Սահմանանիշերի դիտարկում

սահմանանիշ

6860

14.712

100924.3

Սահմանանիշերի հավասարակշռում

սահմանանիշ

6860

1.38

9466.8

4

Քարտեզագրական աշխատանքներ

հա

19802.1

2.175

43069.6

Քարտեզագրական աշխատանքներ

հա

1123.4

40.0

44940.0

5

Քարտեզների թարմացման աշխատանքներ

հա

3305.5

12.8

42310.4

6

Տեխնիկական հաշվետվության կազմում

հատ

2

681.5

1363.0

 

Ընդամենը

     

261664.2

 

100. 2012 թվականին WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ներդրման նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է աղյուսակ 10-ում:

 

Աղյուսակ 10

 

Ժամանակացույց

 

2012 թվականին WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների

 

Հ/հ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ընդ-հանուր ծավալը

միավո-րի ար-ժեքը (դրամ)

Ընդհանուր գումարը (հազ. դրամ

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

Ծավալ

Գումարը
հազ. դր.

Ծավալ

Գումարը
հազ.դր.

Ծավալ

Գումարը
հազ. դր.

Ծավալ

Գումարը
հազ. դր.

1

2

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1

Տեխնիկական նախագծի կազմում

նախ.

2

360000

720.0

2

720.0

           

2

Քարտեզների համադրում և ուղղում

համայնք

159

118680

18870.1

29.36

3484.4

69.64

8264.9

   

60

7120.8

3

Սահմանանիշերի դիտարկում

սահմա-նանիշ

6860

14712

100924.3

   

3430

50462.2

   

3430

50462.1

Սահմանանիշերի հավասարակշռում

սահմա-նանիշ

6860

1380

9466.8

   

3430

4733.4

   

3430

4733.4

4

Քարտեզագրական աշխատանքներ

հա

19802.1

2.175

43069.6

       

19802.1

43069.6

   

Քարտեզագրական աշխատանքներ

հա

1123.4

40.0

44940.0

       

1123.4

44940.0

   

5

Քարտեզների թարմացման աշխատանքներ

հա

3305.5

12.8

42310.4

   

2473.8

31664.6

831.7

10645.8

   

6

Տեխնիկական հաշվետվության կազմում

մարզ

2

681500

1363.0

           

2

1363.0

 

 Ընդամենը

     

261664.2

 

4204.4

 

95125.1

 

98655.3

 

63679.3

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան