Գլխավոր տեղեկություն
Համար
N 310-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.04.14/6(37) Հոդ.317
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման հավելվածի «Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 310-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Կնքման վայրը՝ __________________ _____ ____________ 20 թ.

Վարձատու`

Ֆիզիկական անձ

անուն ______________________________________________________________________

ազգանուն __________________________________________________________________

հաշվառման հասցե ___________________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ __________________________________

                                                                                 (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս _______________________________________

ՀՀ ________________մարզի_____________համայնքն՝ ի դեմս _____________________

Իրավաբանական անձ

անվանում ___________________________________________________________________

գրանցման համար _____________________________________________________________

գտնվելու վայրը _______________________________________________________________

որի անունից կանոնադրության հիման վրա լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անուն ________________________________________________________________________

ազգանուն ____________________________________________________________________

հաշվառման հասցե ____________________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ___________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)                              

 

Վարձակալ՝

Ֆիզիկական անձ

անուն ________________________________________________________________________

ազգանուն ____________________________________________________________________

հաշվառման հասցե _____________________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ____________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)                            

 

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ________________________________________

ՀՀ ________________մարզի_____________համայնքն՝ ի դեմս ______________________

Իրավաբանական անձ

անվանում_____________________________________________________________________

գրանցման համար______________________________________________________________

գտնվելու վայրը________________________________________________________________

որի անունից կանոնադրության հիման վրա լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`

անուն ________________________________________________________________________

ազգանուն ____________________________________________________________________

հաշվառման հասցե _____________________________________________________________

անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ____________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)                    

 

Սույն պայմանագրով վարձատուն պարտավոր է նշված վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել սույն պայմանագրում նշված օբյեկտը:

 

Վարձակալության օբյեկտ

Անշարժ գույքի մակերեսը`

հողամաս_____________________հա

շենք, շինություններ` ___________________________________________________________

                                            (ընդհանուր մակերեսի չափը կամ մակերեսների չափերը՝ ըստ առանձին շենք, շինությունների)  

 

Հասցե_______________________________________________________________________

Օգտագործման նպատակային նշանակությունը ______________________________________

Ընթացիկ վերանորոգման պարտավորությունը և ծախսերը կրում է՝

վարձակալը.

□ վարձատուն։

Հիմնական վերանորոգման պարտավորությունը և ծախսերը կրում է՝

վարձակալը.

վարձատուն։

 

Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը`

թույլատրվում է առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության.

չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության:

Վարձակալը պարտավոր է (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության)՝

ապահովել հողահատկացման մասին որոշմամբ նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները և պահպանման միջոցառումները.

խնամել և պահպանել հողամասի կանաչապատ գոտին։

Վարձատուն երաշխավորում է, որ սույն պայմանագրի վարձակալության օբյեկտի սեփականատերն է, օբյեկտը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ:

Վարձատուն երաշխավորում է, որ՝

սույն պայմանագրի վարձակալության օբյեկտը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, արգելանքի տակ չի գտնվում.

վարձակալը տեղեկացված է սույն պայմանագրով նախատեսված վարձակալության օբյեկտի՝ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին:

Սույն պայմանագրով վարձատուն վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից _________ թ. N __________ գրանցման վկայականում նշված անշարժ գույքի միավորն ամբողջությամբ:

Սույն պայմանագրով վարձատուն վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված _________ թ. N ____________ գրանցման վկայականում նշված անշարժ գույքի միավորի` նախօրոք որպես առանձին գույքային միավոր չառանձնացված մասը, որի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և կազմում է դրա բաղկացուցիչ մասը:

Վարձավճար

Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է__________________________ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, եթե կիրառելի է:

Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի _________ տոկոսը: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է ___________________ դրամ:

 

Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է՝

մինչև ընթացիկ ամսվա ____ը.

ընթացիկ ամսվան նախորդող ____ օրվա ընթացքում.

ընթացիկ ամսվան հաջորդող ____ օրվա ընթացքում։

Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա ____ ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ________ օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա ____ ը։

 

Վարձավճարը վճարվում է՝

կանխիկ.

 անկանխիկ _________________ հաշվեհամարին։

Հողամասի վարձակալության դեպքում հողի կադաստրային արժեքի աճի դեպքում՝

վարձավճարը չի փոփոխվում.

վարձավճարի չափն ավելանում է հողի կադաստրային արժեքի փոփոխման (աճի) դեպքում կամ պայմանագիրը համարվում է լուծված (սույն տարբերակն ընտրելիս հողի նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարը ենթակա է կիրառման դրա մասին վարձակալին գրավոր տեղեկացնելուց 15-օր հետո: Գրավոր տեղեկացվելուց հետո 15-օրյա ժամկետում վարձակալն իրավունք ունի միակողմանի դադարեցնելու (հրաժարվելու) պայմանագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով վարձատուին, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված: Հակառակ դեպքում վարձավճարը կսկսվի հաշվարկվել նոր գնով)։

Վարձակալը վարձավճարն ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության)՝

վճարում է տուժանք՝ վարձատուին չվճարված գումարի _______ տոկոսի չափով։

Պայմանագրի ժամկետը՝

անորոշ ժամկետով.

 ___ ___________20  թ-ից մինչև _______________20  թ.:

 

Պայմանագրի ժամկետի ավարտին (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության՝ պայմանագիրը ժամկետով կնքելիս)՝

պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունները դադարում են։

Եթե կողմերից որևէ մեկը չի ծանուցել մյուս կողմին պայմանագիրը լուծելու մասին, ապա այն համարվում է անորոշ ժամկետով կնքված (երկարաձգված):

Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է պայմանագրի կնքման պահին գործող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

 

Ստորագրությունները՝

 

Վարձատու _____________________________

(անուն, ազգանուն)

_____________________________(ստորագրություն)

Վարձակալ _____________________________

(անուն, ազգանուն)

__________________________

(ստորագրություն)

 

(եթե առկա է) վարձակալության օբյեկտի համատեղ սեփականության մասնակից

_____________________________

(անուն, ազգանուն)

_____________________________

(ստորագրություն)

  Սույն պայմանագիրը կողմերն ստորագրել են իմ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ---------------------------------------- սպասարկման գրասենյակի աշխատող` -------------------------------------------------------------- ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունն ստուգված են:

________________________________________

                          (տարեթիվ, ստորագրություն)»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան