Գլխավոր տեղեկություն
Համար
N 149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.29/11(885) Հոդ.155
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 465-Ն որոշմամբ հաստատված՝ հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տեղեկություններ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նշված տեղեկատվությունը տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում և յուրաքանչյուր համայնք իր վարչական սահմաններում գտնվող հողամասերի վերաբերյալ տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անունի ու գաղտնաբառի միջոցով:».

4) 5-րդ կետում`

ա. «կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները`» բառերը փոխարինել «կադաստրի պետական կոմիտեն`» բառերով,

բ. 1-ին ենթակետում «ներկայացնում են մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը» բառերով,

գ. 2-րդ և 3-րդ ենթակետերում «ներկայացնում են մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերը փոխարինել «տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 5-ը» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ կետերով.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 10-օրյա ժամկետում տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկություններից օգտվելու նպատակով տրամադրել համապատասխան մուտքի անուններ և գաղտնաբառեր:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահանջի դեպքում` 5-օրյա ժամկետում տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունների թղթային տարբերակը:».

6) NN 1, 2 և 3 ձևերի ձևաթղթերի դիմային մասից հանել «Համայնքների վարչական սահմաններում», «Համայնքների վարչական սահմաններից դուրս», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար», «ստորագրությունը», «անունը, ազգանունը», «Կ. Տ.» բառերը՝ իրենց վանդակներով, իսկ N 1 ձևի ամփոփ ցուցակի լրացման և NN 2 և 3 ձևերի տեղեկությունների լրացման կարգերի 1-ին կետից հանել «Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:» նախադասությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան