Գլխավոր տեղեկություն
Համար
N 135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883).1 Հոդ.136.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 135-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգով նախատեսված տարածքային զարգացման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տարածքային զարգացման միջոցառումների ծրագրի իրականացման մասին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` յուրաքանչյուր կիսամյակ ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տարածքային զարգացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 2-ի N 135-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015 թ.

Ակնկալվող արդյունքները

Պատասխանատու կատարողը

1

2

3

4

5

6

7

8

1.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները» տեղեկատվական ապահովում, վերլուծություններ և տիպաբանություններ» հետազոտության արդյունքում ստեղծված տեղեկատվական բազայի թարմացում

+

+

+

+

տարածքային կտրվածքով տվյալների տեղեկատվական բազայի ձևավորում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2.

Արտադրական ենթակառուցվածքների հասանելիության
մասին ամբողջական գնահատման համակարգի սահմանում (խմելու, ոռոգման ջրի ջրագիծ, գազատար, ճանապարհ, կապ և այլն)

 

+

+

 

Պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան իրավական ակտերով կհաստատվեն չափորոշիչներ, որոնց հիման վրա կսահմանվեն իրականացվելիք ներդրումների առաջնահերթությունները:

համապատասխան բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

3.

Սոցիալական ենթակառուցվածքների հասանելիության մասին ամբողջական գնահատման համակարգի սահմանում (առողջապահական, կրթական հաստատություններ և այլն)

 

+

+

 

Պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան իրավական ակտերով կհաստատվեն չափորոշիչներ, որոնց հիման վրա կսահմանվեն իրականացվելիք ներդրումների առաջնահերթությունները:

համապատասխան բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

4.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում, համայնքի (տարածքի) սոցիալական կարիքների գնահատման, դրա հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման և սոցիալա-կան ծառայություններ տրամադրող կազմակերպությունների(խնամքի ծառայություններ և այլընտրանքային այլ ծառայություններ տրամադրող) անհրաժեշտության (առաջնահերթության) մեթոդաբանության սահմանում

+

+

+

 

մեթոդաբանության սահմանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

5.

Մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանության ամբողջացում

+

+

+

+

տարածքների տնտեսական զարգացման մակարդակների սահմանում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) 

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) 

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

6.

Տարածքներում ՀՀ պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին կատարվող ներդրումների արդյունավետության հաշվարկում

 

+

+

+

տարածքներում աղքատության մակարդակի նվազում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ պետական կառավարման մարմիններ

 

ՀՀ մարզպետարաններ (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում)

7.

Այլ տարածքների զարգացման և բարեկեցության վրա ազդեցություն ունեցող տարածքների (մարզ, համայնք, առանձին զարգացման կենտրոն համարվող քաղաք, միջհամայնքային միավոր, համայնքների խումբ) բացահայտում

 

+

+

 

մրցունակ և գրավիչ տարածքների ձևավորում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

8.

Մրցունակ և գրավիչ տարածքների զարգացման նպատակային ծրագրերի մշակում

 

+

+

+

տարածքներում ձեռնարկատիրության զարգացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

9.

Մարզային զարգացման ծրագրերի իրականացման տարեկան արդյունքների գնահատում և աղքատության նվազման վրա այդ գնահատականների ազդեցության հաշվարկում

+

+

+

+

մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մոնիթորինգի համակարգի ձևավորում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

10.

Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մոտեցումների և աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

   

+

+

Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման առաջարկությունների մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

11.

Մարզային զարգացման ծրագրերի մշակում` ըստ ժամանակացույցի կատարվելիք ներդրումների գնահատականներով

+

+

+

+

ծրագրերով նախատեսված միջոցառումների առաջնահերթությունների սահմանում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում)

12.

Փորձնական տարածքային զարգացման ծրագրերի իրականացում

 

+

+

+

ԵՄ-ի տարածքային զարգացման փորձի ներդրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

13.

ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ հաստատված տարաբնակեցման գլխավոր նախագծի մոնիթորինգի իրականացում

 

+

+

 

տարածական պլանավորման հնարավորություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ համայքներ (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

14.

Մարզերի և համայնքների մակարդակով վարչական ռեգիստրների ձևավորման հնարավորությունների ուսումնասիրում

 

+

+

 

մարզի և համայնքի անձնագրերի վարում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

15.

ՀՀ տարածքների կայուն զարգացման պահանջներին համապատասխանող ներքին միգրացիոն գործընթացների ուղղորդում

+

+

+

+

սահմանամերձ և այլ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների բնակչության թվի նվազման կանխար-գելումը և աճի խթանումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ պետական կառավարման մարմիններ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան