Գլխավոր տեղեկություն
Համար
N 1519-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.02.2012-26.10.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.02/59(862) Հոդ.1503
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից կամ այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեություններից խուսափելու, շահումով խաղային սարքավորումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային վիճակախաղ կազմակերպելու նպատակով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին «ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» կորպորացիայի հետ, որը հիմնադրվել և գործում է Կանադայի Քվեբեկի պրովինցիայի օրենսդրության համաձայն և որի հիմնական գործունեության իրականացման վայրն է Տրանս-Կանադա մայրուղի, Փոյնթ-Քլեր, ՔՍ, H9R 1C8, Կանադա, կնքել պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացվի շահումով խաղային ապարատների կենտրոնական հաշվետու համակարգի և ազգային վիճակախաղի ներդրումը:

2. «ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» կորպորացիայի սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված «ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համարը` 286.110.31340, գրանցման վկայականը` 03Ա181340, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 17, տնօրեն` Բենջամեն Ահդուտ) հետ միասին հիմնադրել 200000.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալով և 2 հասարակ բաժնետոմսերով «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերություն, որի 50 տոկոս բաժնեմասը (մեկ հասարակ բաժնետոմս)` 100000.0 հազ. դրամ արժեքով, կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, իսկ մնացած 50 տոկոսը (մեկ հասարակ բաժնետոմս)` 100000.0 հազ. դրամ արժեքով, «ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

3. «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 50 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասովուղղ. պետական բաժնեմասի չափով ընկերության հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

4. «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերության 50 տոկոս բաժնեմասի ձեռքբերման դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 100000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

(4-րդ կետը փոփ. 29.12.11 N 1933-Ն)

5. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ ապահովել «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական գրանցման հետ կապված վճարները կիրականացվեն «ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին` հետագայում «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին փոխհատուցվելու պայմանով.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակով լիցենզավորումը.

3) սույն կետի «ա» և «բ» ենթակետերի կատարման արդյունքների մասին երկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» կորպորացիայի կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրվելիք կենտրոնական հաշվետու համակարգի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների մաքսազերծման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրամադրելու վերաբերյալ:

7. Սահմանել, որ «ԱՄԱՅԱ-ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին մատուցվող ծառայությունները, այդ թվում` սարքավորումների տեղադրումը, գործարկումը և հետագա սպասարկումը, խորհրդատվությունը, տեխնիկական ծառայությունները, հայերենով օգտագործողի ձեռնարկների և մեթոդաբանության տրամադրումը, մատուցվում են անհատույց:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 31
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1519-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

(հազ. դրամ)

 

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

Եկամուտների գծով

-

Ծախսերի գծով

(100,000.0)

Դեֆիցիտը (պակասուրդը)

(100,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1519-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ԸՆԴԱՄԵՆԸ

(100,000.0)

այդ թվում`

 

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

(100,000.0)

այդ թվում`

 

2. Ֆինանսական ակտիվներ

(100,000.0)

այդ թվում`

 

2.1. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում

(100,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1519-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(100,000.0)

     

այդ թվում`

 

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

(100,000.0)

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքային պահուստային ֆոնդ

(100,000.0)

   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(100,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1519-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(100,000.0)

այդ թվում`

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(100,000.0)

այդ թվում`

 

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

(100,000.0)

այդ թվում`

 

Պահուստային միջոցներ

(100,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1519-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(100,000.0)

     

այդ թվում`

 

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

(100,000.0)

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքային պահուստային ֆոնդ

(100,000.0)

   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(100,000.0)

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(100,000.0)

     

ՀՀ կառավարություն

(100,000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան