ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2012 թվականի N 296-Ա
Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ՝ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի «Արդյունավետ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային 1-ին կոնֆերանսին և Արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի (ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն) շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի 4-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանի՝ մարտի 28-30–ը Կիև (Ուկրաինա) գործուղուման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի՝ Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 3 Երևան |
|