Basic information
Number
N 1117-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.08.21/35(210) Հոդ.807
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.08.2002
Effective date
22.08.2002

 «Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 617 ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը գույք վաճառելու թույլտվություն տալու մասին» N 617 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 1-ին կետում «Հենակետային բժշկական ուսումնարան» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության» բառերով.

բ) որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «Հենակետային բժշկական ուսումնարան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002թ. օգոստոսի 5

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation