ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2012 թվականի N 158-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 23 Երևան |