ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի N 408-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարները, ինչպես նաև «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացում և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 113,026.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում`
1) պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 14,485.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
2) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 2,897.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
3) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 57,940.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
4) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար` 13,524.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).
5) բնակարանների, բնակելի տների չափագրում իրականացնող որակավորում ունեցող կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 24,180.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար 1»:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում նշված չափագրում իրականացնող որակավորում ունեցող կազմակերպությունների հետ կնքել փոխհատուցման պայմանագրեր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 408-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
- |
- |
- | |||
այդ թվում` |
|||||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
- |
(113,026.0) |
(113,026.0) |
(113,026.0) | ||
այդ թվում` |
|||||||
06 |
Բնակարանային ապահովում |
- |
(113,026.0) |
(113,026.0) |
(113,026.0) | ||
այդ թվում` |
|||||||
01 |
Բնակարանային ապահովում |
- |
(113,026.0) |
(113,026.0) |
(113,026.0) | ||
այդ թվում` |
|||||||
03. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին |
- |
(113,026.0) |
(113,026.0) |
(113,026.0) | |||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
- |
(113,026.0) |
(113,026.0) |
(113,026.0) | |||
Այլ կապիտալ դրամաշնորհներ |
- |
(113,026.0) |
(113,026.0) |
(113,026.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
- |
113,026.0 |
113,026.0 |
113,026.0 | ||
այդ թվում` |
|||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
- |
113,026.0 |
113,026.0 |
113,026.0 | ||
այդ թվում` |
|||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
- |
113,026.0 |
113,026.0 |
113,026.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
- |
113,026.0 |
113,026.0 |
113,026.0 | |||
ՀՀ կառավարություն |
- |
113,026.0 |
113,026.0 |
113,026.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 408-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.21 աղյուսակում կատարվող ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||
1.2. Տրանֆերտներ | ||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||||
1098 |
ԾՏ 03 | |||||||||
Շահառուների քանակը |
1.Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
X |
X |
X |
X | |
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
X |
0.0 |
(113,026.0) |
(113,026.0) |
(113,026.0) | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | ||||||
Շահառուների ընտրության չափանիշները 1. Աղետի գոտու քաղաքային (այդ թվում՝ նախկին տարածաշրջանների քաղաքատիպ) բնակավայրերի պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: | ||||||||||
1098 Բնակարանային ապահովում | ||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||||
1098 |
ԾՏ04 | |||||||||
Շահառուների քանակը |
Տրանսֆերտ ստացող անձանց թիվը (մարդ) |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
X |
X |
X |
X | |
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
X |
0.0 |
113,026.0 |
113,026.0 |
113,026.0 | ||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 408-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 27 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրի համարը |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ընդամենը |
ընթացիկ ծախսեր |
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր |
այդ թվում՝ | |||||
բաժինը |
խումբը |
դասը |
շենքերի և շինությունների շինարարություն | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(113,026.0) |
(113,026.0) |
0.0 |
0.00 | ||||
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(113,026.0) |
(113,026.0) |
0.0 |
0.00 | ||||
այդ թվում՝ |
||||||||
10 |
06 |
01 |
03 |
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին |
(113,026.0) |
(113,026.0) |
- |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|