ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 244-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 12 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, մեկ պատմաճարտարապետական հուշարձանի կոնսերվացման նախագծի կազմման և մեկ պեղման աշխատանքների ձեռքբերումն իրականացնում է բանակցային ընթացակարգի միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը, որոնց գնման գործընթացն իրականացվելու է բանակցային ընթացակարգով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 13 Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 244-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
NN |
Պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնումը |
Նախահաշվային |
1. |
Ոսկեվազի Սբ. Հովհաննես եկեղեցի |
15 500,0 |
2. |
Հարթավանի Աստվածընկալ վանք |
15 000,0 |
3. |
Իրինդի Սբ. Աստվածածին եկեղեցի |
5 000,0 |
4. |
Քոբայր կայարանի Քոբայրավանք |
15 000, 0 |
5. |
Բուժականի Թեղենյաց վանք |
15 000,0 |
6. |
Խաչիկի Քարկոփի վանք |
15 000,0 |
7. |
Գոշ, Գոշի դամբարան |
4 000,0 |
8. |
Բջնիի Բջնո ամրոց |
7 500,0 |
9. |
Արտաբույնքի Սմբատաբերդ ամրոց |
8 000,0 |
10. |
Արտաբույնքի Ցախաց քար եկեղեցի |
7 700,0 |
11. |
Կապանի Հալիձորի բերդ-ամրոց |
5 000,0 |
12. |
Սանահին վանական համալիր |
18 000,0 |
Պատմաճարտարապետական հուշարձանի տարածքների պեղում |
Նախահաշվային արժեքը | |
13. |
«Լոռի բերդ» ամրոց |
8 000,0 |
Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում |
Նախահաշվային արժեքը | |
14. |
Բգավոր եկեղեցի |
2 400,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |