Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883) Հոդ.115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 89-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության գծով սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված բյուջետային հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների սահմաններում կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2012 թվականի առաջին եռամսյակում՝ 79,276.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 209,836.0 հազ. դրամ, ինն ամսում` 366,508.0 հազ. դրամ և տարեկան` 522,240.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետարանին՝ պայմանով, որ`

1) նշված հատկացումների հաշվին ծախսերը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.

2) նշված հատկացումների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 09 խմբի 02 դասի «03. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծախսային ծրագրով (այսուհետ` ծրագիր) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածից (սույն կետում այսուհետ` բազային հոդված) տարբերվող այլ հոդվածներով (սույն կետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) ծախսեր կատարելու նպատակով ծրագրի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող որևէ մարմնից ծախսային հայտի ստացման դեպքում՝ հատկացումների ներքին միջհոդվածային վերաբաշխման միջոցով տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումների դիմաց փաստացի բացված ֆինանսավորման չափով ավելացնել ծրագրի գծով տվյալ մարմնի համար նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով նվազեցնելով այդ մարմնի գծով բազային հոդվածով նախատեսված հատկացումները:

5. Ծրագրի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող որևէ մարմնից ծրագրով այդ մարմնի գծով հատկացումների տարեկան և (կամ) եռամսյակային (աճողական) գումարների ավելացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն հայտ ներկայացվելու դեպքում թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ստացված հայտը ներկայացնելու հիմքերը բավարար ճանաչվելու և այդ ավելացումը ծրագրի բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով սահմանված հատկացումների վերաբաշխման և (կամ) եռամսյակային (աճողական) գումարների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով ծրագրի գծով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում ֆինանսավորման աղբյուրներով ապահովելու հնարավորության դեպքում կատարել դրա համար անհրաժեշտ բյուջետային հատկացումների վերաբաշխումներ և (կամ) միջեռամսյակային տեղաշարժեր:

6. Ծրագրի բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) 10-օրյա ժամկետում՝

ա. ապահովել համապատասխան ծախսերի նախահաշվի կազմումը և հաստատումը,

բ. տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում նախատեսվող լրացումների մասին.

2) ապահովել պատշաճ հսկողություն ենթակա պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից ծրագրով նախատեսված հատկացումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում նպատակային օգտագործման նկատմամբ:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 6-րդ կետով:

8. Գաղտնի:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 2-ի N 89-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

8

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

       

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(2,731,500.0)

(7,231,500.0)

(12,631,500.0)

(18,000,000.0)

     

այդ թվում`

       
 

09

 

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

(2,731,500.0)

(7,231,500.0)

(12,631,500.0)

(18,000,000.0)

     

այդ թվում`

       
   

02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

(2,731,500.0)

(7,231,500.0)

(12,631,500.0)

(18,000,000.0)

     

 03. Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում

(2,731,500.0)

(7,231,500.0)

(12,631,500.0)

(18,000,000.0)

     

ՀՀ կառավարություն

(2,731,500.0)

(7,231,500.0)

(12,631,500.0)

(18,000,000.0)

     

որից`

       
     

Այլ նպաստներ բյուջեից

(2,731,500.0)

(7,231,500.0)

(12,631,500.0)

(18,000,000.0)

     

ՀՀ Ազգային ժողով

2,647.4

7,007.4

12,239.4

17,440.0

     

ՀՀ վերահսկիչ պալատ

1,445.1

3,825.1

6,681.1

9,520.0

     

ՀՀ Նախագահի աշխատակազմ

1,481.6

3,921.6

6,849.6

9,760.0

     

ՀՀ կառավարության աշխատակազմ

1,663.7

4,403.7

7,691.7

10,960.0

     

ՀՀ սահմանադրական դատարան

801.5

2,121.5

3,705.5

5,280.0

     

ՀՀ դատական դեպարտամենտ

10,723.2

28,383.2

49,575.2

70,640.0

     

ՀՀ դատախազություն

2,003.8

5,303.8

9,263.8

13,200.0

     

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

425.0

1,125.0

1,965.0

2,800.0

     

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

643.6

1,703.6

2,975.6

4,240.0

     

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

534.3

1,414.3

2,470.3

3,520.0

     

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ

315.7

835.7

1,459.7

2,080.0

     

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

36,359.1

96,239.1

168,095.1

239,520.0

     

ՀՀ Արարատի մարզպետարան

46,487.2

123,047.2

214,919.2

306,240.0

     

ՀՀ Արմավիրի մարզպետարան

52,547.1

139,087.1

242,935.1

346,160.0

     

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

43,341.9

114,721.9

200,377.9

285,520.0

     

ՀՀ Լոռու մարզպետարան

47,762.4

126,422.4

220,814.4

314,640.0

     

ՀՀ Կոտայքի մարզպետարան

36,262.0

95,982.0

167,646.0

238,880.0

     

ՀՀ Շիրակի մարզպետարան

55,267.3

146,287.3

255,511.3

364,080.0

     

ՀՀ Սյունիքի մարզպետարան

28,829.9

76,309.9

133,285.9

189,920.0

     

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

13,047.5

34,535.5

60,321.1

85,952.0

     

ՀՀ Տավուշի մարզպետարան

26,874.7

71,134.7

124,246.7

177,040.0

     

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

716.5

1,896.5

3,312.5

4,720.0

     

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

4,116.8

10,896.8

19,032.8

27,120.0

     

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

461.5

1,221.5

2,133.5

3,040.0

     

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

425.0

1,125.0

1,965.0

2,800.0

     

ՀՀ հանրային ծառայու-թյունները կարգավորող հանձնաժողով

813.6

2,153.6

3,761.6

5,360.0

     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

1,080.8

2,860.8

4,996.8

7,120.0

     

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետա-կան հանձնաժողով

837.9

2,217.9

3,873.9

5,520.0

     

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

31,078.3

82,261.3

143,680.9

124,080.0

     

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

6,460.6

17,100.6

29,868.6

42,560.0

     

ՀՀ առողջապահության նախարարություն

6,606.3

17,486.3

30,542.3

43,520.0

     

ՀՀ արդարադատության նախարարություն

36,674.9

97,074.9

169,554.9

241,600.0

     

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

37,051.3

98,071.3

171,295.3

244,080.0

     

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2,720.3

7,200.0

12,576.3

17,920.0

     

ՀՀ բնապահպանության նախարարություն

4,408.3

11,668.3

20,380.3

29,040.0

     

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

1,287.3

3,407.3

5,951.3

8,480.0

     

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

1,542.3

4,082.3

7,130.3

10,160.0

     

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

3,849.6

10,189.6

17,797.6

25,360.0

     

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2,149.5

5,689.5

9,937.5

14,160.0

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

90,455.8

239,427.8

418,194.2

595,888.0

     

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

850.1

2,250.1

3,930.1

5,600.0

     

ՀՀ մշակույթի նախարարություն

49,990.8

132,320.8

231,116.8

329,320.0

     

ՀՀ սպորտի և երիտասար-դության հարցերի նախարարություն

752.9

1,992.9

3,480.9

4,960.0

     

ՀՀ սփյուռքի նախարարություն

1,165.8

3,085.8

5,389.8

7,680.0

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

83,732.9

221,632.9

387,112.9

551,600.0

     

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

1,882.3

4,982.3

8,702.3

12,400.0

     

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2,161.6

5,721.6

9,993.6

14,240.0

     

ՀՀ ֆինանսների նախարարություն

12,022.6

31,822.6

55,582.6

79,200.0

     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

33,796.8

89,456.8

156,248.8

222,640.0

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

619.3

1,639.3

2,863.3

4,080.0

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

327.9

867.9

1,515.9

2,160.0

     

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

607.2

1,607.2

2,807.2

4,000.0

     

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

7,237.8

19,157.8

33,461.8

47,680.0

     

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

364.3

964.3

1,684.3

2,400.0

     

Այլ մարմիններ

986,263.9

2,612,027.7

4,562,943.6

6,583,706.0

     

որից՝

       
     

 Այլ նպաստներ բյուջեից

1,823,976.8

4,829,373.3

8,435,849.1

12,021,586.0

     

ՀՀ ֆինանսների նախարարություն (բժշկական ապահովագրության մասով)

907,523.2

2,402,126.7

4,195,650.9

5,978,414.0

     

որից`

       
     

 Բժշկական ապահովագրություն

907,523.2

2,402,126.7

4,195,650.9

5,978,414.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան