Գլխավոր տեղեկություն
Համար
N 1917-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.03.2012-07.02.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.18/4(878) Հոդ.56
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1917-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սոցիալական փաթեթի հատկացման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումներում բացել գանձապետական հաշիվներ: Ընդ որում, սույն հաշիվները բացելու համար պետական կազմակերպությունները դիմում են գանձապետական ստորաբաժանումներին` կցելով պետական ռեգիստրի հաշվառման վկայականի պատճենը, համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատված առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը), ստորագրությունների և կնիքի նմուշները: Այդ հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:

(1.1-ին կետը լրաց. 02.02.12 N 105-Ն)

1.2. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծախսային ծրագրի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման մեջ ներառված բժշկական ապահովագրության ծառայության` առողջության ապահովագրության բազային փաթեթի շրջանակներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և ապահովագրական ընկերությունների հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված առողջության ապահովագրության կտրոնների հիման վրա:

(1.2-րդ կետը լրաց. 02.02.12 N 105-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 13
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1917-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում՝ սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու ընթացակարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում աշխատողների և նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման կամընտրական միջոցառումների համախումբ` աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով.

2) սոցիալական փաթեթի ծառայություններ` յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական փաթեթում ներառված ծառայությունների տեսակներ.

3) սոցիալական փաթեթի սահմանաչափ` ամեն տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ աշխատողի համար, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում` մեկ դրույքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող սոցիալական փաթեթի գումարի չափ.

4) պետական մարմիններ` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների.

5) կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կազմակերպություններ` սույն հասկացությունը ներառում է հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները`

ա. հանրակրթական դպրոցներ,

բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,

գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,

դ. գրադարաններ,

ե. թանգարաններ,

զ. մշակույթի տներ, կենտրոններ,

է. թատրոններ,

ը. համերգային կազմակերպություններ,

թ. կինեմատոգրաֆիա,

ժ. տարեցների տուն-ինտերնատներ,

ժա. երեխաների տուն-ինտերնատներ,

ժբ. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ,

ժգ. երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ,

ժդ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժե. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժզ. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժէ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժը. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժթ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ի. «Հայրենիք-սփյուռք» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իբ. «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իգ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իդ. «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իե. «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իզ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իէ. «Դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իը. «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

իթ. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

լա. (պարբերությունն ուժը կորցրել է 02.02.12 N 105-Ն)

6) աշխատողներ` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական ծառայության և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնողների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձինք (N 3 ձև): Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք ունեցող անձանց, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա.

7) աշխատողի անմիջական ընտանիքի անդամ` աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները.

8) ծախսը հիմնավորող փաստաթուղթ` սույն կարգի 4-րդ գլխում նախատեսված ծախսը հիմնավորող պարտադիր և լրացուցիչ փաստաթուղթ (փաստաթղթեր):

(2-րդ կետը փոփ., լրաց. 02.02.12 N 105-Ն)

 

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական փաթեթի հատկացման հիմնական նպատակը նպաստելն է պետական մարմիններում և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում`

1) աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը.

2) աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.

3) պետական մարմիններում աշխատանքի գրավչության բարձրացմանը.

4) պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը:

4. Սոցիալական փաթեթը հատկացվում է համաձայն հետևյալ սկզբունքների՝

1) սոցիալական փաթեթի գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով հաստատված գումարի սահմաններում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով.

2) աշխատողը տվյալ տարում կարող է օգտվել միայն տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի ծառայություններից: Փոխհատուցման ենթակա են միայն տվյալ տարում կատարված ծախսերը: Ընթացիկ տարում սոցիալական փաթեթի չօգտագործված դրամական միջոցները բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարը վերաբաշխման ենթակա չէ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ծառայությունները մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների չափորոշիչները և (կամ) ցանկերը, և աշխատողն իրավունք է ստանում օգտվելու այդ չափորոշիչներին համապատասխանող ցանկերում ընդգրկված կազմակերպությունների մատուցած ծառայություններից.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել որևէ ծառայությունից օգտվելու պարտադիր պայման, այսինքն՝ աշխատողը չի կարող սոցիալական փաթեթի սահմանաչափն ամբողջովին օգտագործել այլ ծառայությունների վրա՝ առանց նշված ծառայությունից օգտվելու: Կարող են բացառություն կազմել այն դեպքերը, երբ աշխատողն արդեն իսկ օգտվում է համանման ծառայությունից (օրինակ, որպես մեկ այլ աշխատողի ընտանիքի անդամ).

5) յուրաքանչյուր պետական մարմին, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կազմակերպություն ինքն է պատասխանատվություն կրում սույն կարգով սահմանված աշխատող չհանդիսացող անձին սոցիալական փաթեթի հատկացման համար.

6) յուրաքանչյուր պետական մարմին եռամսյակը լրանալուն հաջորդող 20 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն իր և իրեն ենթակա կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների մասով` սոցիալական փաթեթից օգտվողների պաշտոնների, թվի և հատկացված գումարի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև ներկայացնում է առանձին աշխատողների թարմացված թվի վերաբերյալ հաշվետվություն, որի մեջ այդ եռամսյակում 6 ամսվա աշխատանքային ստաժը լրացած և արդեն սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց թիվը ներկայացվում է առանձին տողով: Սույն կարգով նախատեսված հաշվետվությունների ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նշված աշխատողներն իրավունք ունեն օգտվելու սոցիալական փաթեթից հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվելուց և նրա կողմից ֆինանսավորում ստանալուց հետո:

(4-րդ կետը լրաց. 02.02.12 N 105-Ն)

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթից օգտվելու մասին հայտ (այսուհետ` հայտ), որը ներկայացվում է իր աշխատանքի վայրի հաշվապահական հաշվառման (ֆինանսական) ստորաբաժանում` պահանջվող գումարի՝ սոցիալական փաթեթի սահմանաչափին համապատասխանությունն ստուգելու նպատակով՝ համաձայն N 1 ձևի:

6. Աշխատողը հայտին կից ներկայացնում է սույն կարգի 16-րդ կետով նախատեսված ծախսը հիմնավորող պարտադիր փաստաթուղթ (փաստաթղթեր): Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ծախսը հիմնավորող պարտադիր փաստաթղթերը ներկայացվում են հաշվապահական հաշվառման (ֆինանսական) ստորաբաժանում՝ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում ծառայությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում (հակառակ դեպքում` հատուցված գումարը գանձվում է աշխատողի աշխատավարձից` նրա կողմից դրա մասին հայտի համապատասխան կետով իր համաձայնությունը տալուն համապատասխան): Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքերում հայտին կից ներկայացվում է (են) նաև ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթուղթ (փաստաթղթեր):

7. Հայտում նշված սոցիալական փաթեթի ծառայության պահանջվող գումարը սոցիալական փաթեթի սահմանաչափը չգերազանցելու և կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում հաշվապահական հաշվառման (ֆինանսական) ստորաբաժանման ղեկավարը տալիս է իր համաձայնությունը` հայտի վրա մակագրելով և վճարմանը համապատասխան ընթացք տալով:

8. Եթե հայտով պահանջվող գումարը գերազանցում է սոցիալական փաթեթի սահմանաչափը, ապա փոխհատուցումն իրականացվում է սոցիալական փաթեթի սահմանաչափով` պայմանով, որ աշխատողի առաջիկա աշխատավարձից (աշխատավարձերից) այդ գումարը կլրավճարվի համաձայն իր դիմումի՝ համաձայն N 2 ձևի: Սույն պայմանը բավարարվելու և կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում կիրառվում են սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գործողությունները:

9. Տվյալ տարվա ընթացքում, չգերազանցելով տվյալ տարվա համար հատկացվող սահմանաչափը, աշխատողները կարող են ներկայացնել հայտեր սոցիալական փաթեթի տարբեր ծառայությունների համար: Յուրաքանչյուր ծառայության համար աշխատողը լրացնում է առանձին հայտ:

10. Կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար միջոցներ նախատեսվում են փաստացի վարչական և մասնագիտական պաշտոնների դրույքների թվին համապատասխան: Մեկ անձի հաշվով հատկացվող գումարը չի կարող գերազանցել մեկ դրույքի համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակասի դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով: Կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոնների ցանկը ներկայացվում է համաձայն N 3 ձևի:

11. Սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումներն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով` համապատասխան գումարը փոխանցելով ծառայություն մատուցող կազմակերպության բանկային հաշվին:

12. Սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումներն իրականացվում են աշխատողի հայտը հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հայտով պահանջվող գումարը չի գերազանցում սոցիալական փաթեթի սահմանաչափը: Աշխատողի աշխատավարձից լրավճարելու դեպքում հատկացումը կատարվում է աշխատողի առաջիկա ամսվա (ամիսների) վճարման ենթակա աշխատավարձից (աշխատավարձերից) կամ աշխատավարձին հավասարեցված միջոցներից` մինչև պահանջվող գումարի ամբողջական մարումը: Փոխանցումը հավաստող վճարման հանձնարարականը (անդորրագիրը) հաշվապահական հաշվառման (ֆինանսական) ստորաբաժանման աշխատողի կողմից տրամադրվում է աշխատողին` ըստ պահանջի:

13. Հայտի հիման վրա փոխանցված գումարը որևէ պատճառով չօգտագործվելու դեպքում, այսինքն` ծառայություն չստանալու կամ ծառայությունից չօգտվելու դեպքում աշխատողը մեկամսյա ժամկետում ներկայացնում է չօգտագործման պատճառների վերաբերյալ հիմնավորված դիմում` հաշվապահական հաշվառման (ֆինանսական) ստորաբաժանման ղեկավարի անունով, որի հիման վրա կատարվում է ծախսի վերականգնման հաշվապահական ձևակերպում, և աշխատողի սոցիալական փաթեթի հայտի հիման վրա փոխանցված գումարը վերականգնվում է:

14. Սոցիալական փաթեթի գումարից աշխատողի համար բոլոր հարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Յուրաքանչյուր ամիս աշխատողի կողմից սոցիալական փաթեթից կատարված ծախսերի հարկը գանձվում է աշխատողի այդ փաթեթից՝ միանգամից, կամ աշխատավարձից` ամսվա վերջում` ըստ աշխատողի նախընտրության: Սույն կետը վերաբերում է կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատողներին:

 

IV. ԾԱԽՍԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

15. Սոցիալական փաթեթի շրջանակներում աշխատողի կողմից ստացված ծառայությունների գծով ծախսը հիմնավորող պարտադիր փաստաթղթերն են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը`

1) հարկային հաշիվ.

2) հաշիվ-ապրանքագիր.

3) կատարողական ակտ:

16. Նշված կետում սահմանվող ծախսը հիմնավորող փաստաթղթերի վավերապայմանները սահմանված են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ:

17. Սոցիալական փաթեթի շրջանակներում աշխատողի կողմից ստացվելիք ծառայությունների գծով ծախսը հիմնավորող պարտադիր փաստաթղթերն են`

1) պայմանագիրը և (կամ) դրա պատճենը.

2) կանխավճարի փոխանցման հաշիվը:

18. Սոցիալական փաթեթի առանձին ծառայություններից օգտվելու նպատակով ծախսը հիմնավորելու համար կարող են նախատեսվել լրացուցիչ փաստաթղթեր՝

1) աշխատողի ընտանիքի անդամի (անդամների) սոցիալական փաթեթի ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթուղթ կարող են հանդիսանալ`

ա. երեխայի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը, երեխայի (երեխաների) խնամակալ կամ հոգաբարձու, կամ որդեգրող հանդիսանալու դեպքում` նաև այդ փաստը հավաստող փաստաթղթերը,

բ. ամուսնության վկայականի պատճենը.

2) աշխատողի ընտանիքի անդամի (անդամների) ուսման վճարի փոխհատուցման ծառայությունից օգտվելու համար ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթուղթ է այդ հաստատությունից տրվող համապատասխան տեղեկանքը տվյալ անձի ուսման և վարձավճարի մասին.

3) աշխատողների կամ նրանց ամուսինների հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների վճարների փոխհատուցման ծառայություններից օգտվելու համար որպես ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթուղթ կարող է հանդիսանալ համապատասխան բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը տարեկան տոկոսադրույքի և ամսական վճարի չափի մասին, ինչպես նաև` բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրվող տեղեկանքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանների համապատասխանության մասին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

«Համաձայն եմ»

XXXX-ի

հաշվապահական հաշվառման

(ֆինանսական)

ստորաբաժանման ղեկավար

 ——————————————————————

——— ——————20  թ.

Հ Ա Յ Տ  N ______

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անձնական տվյալներ

 

Դիմողի անունը, հայրանունը, ազգանունը __________________________________________

 

Անձնագրի տվյալները ____________________________________________________________

  (համարը, ում կողմից է տրված, ժամկետը)

 

Ստորաբաժանումը _______________________________________________________________

 

Պաշտոնը ________________________________________________________________________

 

Նշել`

 

1) սոցիալական փաթեթի ծառայության տեսակը

 

—————————————————————————————————————————————

 

—————————————————————————————————————————————

 

2) պահանջվող գումարի չափը _____________________________________________________

 (գումարը՝ բառերով)

 

___________________________________________________________________________ դրամ.

 

3) կից ներկայացվող փաստաթղթերը————————————————————————————

 

—————————————————————————————————————————————

 

—————————————————————————————————————————————

 

Առդիր` ————- --- թերթ:

 

 Խնդրում եմ սոցիալական փաթեթի սահմանաչափը գերազանցող գումարը լրավճարել` գանձելով իմ առաջիկա աշխատավարձից (աշխատավարձերից):

 Խնդրում եմ հանգստի ապահովման ծառայությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաշվապահական հաշվառման (ֆինանսական) ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում իմ առաջիկա աշխատավարձից (աշխատավարձերից) գանձել այդ ծառայության դիմաց սույն հայտով փոխանցված գումարը:

 

ԴԻՄՈՂ__________________________

___________________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

  

______ _______________ 20  թ.

 

Լրացվում է հաշվապահական հաշվառման (ֆինանսական) ստորաբաժանման աշխատողի կողմից:

 

Սոցիալական ապահովության փաթեթից օգտվելու թույլատրելի սահմանաչափը կազմում է

_________________________________________________________________________________

(գումարը՝ բառերով)

 

______________________________________________________________________________ դրամ:

 

ՍՏՈՒԳՈՂ__________________________

___________________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

______ _______________ 20  թ.

 

Ձև N 2

 

Հաշվապահական հաշվառման

(ֆինանսական) ստորաբաժանման ղեկավար

________________________________________-ին

XXXX-ի ստորաբաժանման աշխատող

__________________________________________

    (անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Խնդրում եմ իմ առաջիկա աշխատավարձից (աշխատավարձերից) գանձել _______________ դրամ՝ սոցիալական փաթեթի ______________________________ ծառայության լրավճարի համար:

 

ԴԻՄՈՂ__________________________

___________________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

______ _______________ 20  թ.

 

Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Վարչական պաշտոններ`

 

1. Տնօրեն

2. Տնօրենի տեղակալ (փոխտնօրեն)

3. Ուսումնական մասի վարիչ (ուսմասվար)

4. Բեմադրական, երաժշտական, գրական-գեղարվեստական մասի վարիչ

5. Մասնաճյուղի ղեկավար (վարիչ)

6. Գլխավոր (ավագ) հաշվապահ

7. Գլխավոր հաշվապահի տեղակալ

8. Հաշվապահ` գլխավոր հաշվապահի իրավունքով

9. Բաժնի, բաժանմունքի, ենթաբաժնի, ենթաբաժանմունքի, լաբորատորիայի, կաբինետի, արհեստանոցի, արվեստանոցի, ֆիլմադարանի, ուսումնակոնսուլտացիոն կետի, լոգոպեդական կետի վարիչ (պետ), վարիչի (պետի) տեղակալ, տարածքային ներկայացուցիչ

10. Խմբի (բալետի, օպերայի, նվագախմբի, երգչախմբի, թատերախմբի, միմանսի, համույթի) վարիչ

11. Գեղարվեստական ղեկավարի, դիրիժորի, ռեժիսորի, խմբավարի, բեմադրական մասի վարիչի, բալետմայստերի օգնական

12. Կազմակերպիչ, մենեջեր, պրոդյուսեր

13. Ծառայության (արտադրամասի) պետ, պետի տեղակալ

14. Թանգարանի վարիչ

15. Ադմինիստրատոր

(բաժինը լրաց. 02.02.12 N 105-Ն)

 

2. Մասնագիտական պաշտոններ`

 

1. Բժիշկ

2. Ավագ բուժքույր

3. Դասավանդող դեֆեկտոլոգ

4. Դասավանդող լոգոպեդ

5. Աշխատանքային թերապիայի հրահանգիչ

6. Երաժշտության ուսուցման ղեկավար (երգի և պարի)

7. Հոգեբան

8. Սոցիալական աշխատող

9. Կուլտմասսայական աշխատանքների կազմակերպիչ (կուլտկազմակերպիչ)

10. Ուսուցիչ (բոլոր մասնագիտությունների ուսուցիչ, դասատու, դաստիարակ)

11. Ուսուցիչ-արատաբան, ուսուցիչ-լոգոպեդ, լոգոպեդ, ուսուցիչ-հոգեբան, ուսուցչի օգնական, սոցիալական մանկավարժ, հատուկ մանկավարժ, կրթադաստիարակչական հիմնարկի մեթոդիստ

12. Երաժշտական ղեկավար, ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ (ֆիզղեկ), աշխատանքի ուսուցման հրահանգիչ, զինղեկ

13. Մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, լսողական, տեսողական կաբինետների հրահանգիչ, խմբակների, սեկցիաների և արտադասարանական աշխատանքների այլ ձևերի ղեկավարներ

14. Արտադրական ուսուցման վարպետ (տրանսպորտային միջոցների վարման վարպետ, հրահանգիչ), ավագ վարպետ

15. Փոքր շեղումներ ունեցող երեխաների հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկի` ռեժիմի գծով ավագ հերթապահ, ռեժիմի գծով հերթապահ

16. Գիտական քարտուղար

17. Ավանդապահ, ֆոնդապահ

18. Գրադարանավար

19. Լաբորանտ

20. Գիտաշխատող

21. Էքսկուրսավար, էքսկուրսավար-թարգմանիչ, էքսկուրսավար-հսկիչ

22. Մանրանկարիչ-կրկնօրինակող

23. Սրբագրիչ

24. Վերականգնող

25. Գեղարվեստական ղեկավար

26. Ռեժիսոր

27. Դիրիժոր

28. Բալետմայստեր

29. Կոնցերտմայստեր

30. Ասիստենտ

31. Արտիստ

32. Դերասան

33. Երգիչ

34. Երաժիշտ

35. Նկարիչ

36. Պարուսույց

37. Դասուսույց

38. Խմբավար

39. Փորձավար

40. Հաղորդավար

41. Մեթոդիստ

42. Խմբագիր

43. Կոնստրուկտոր

44. Օպերատոր (լուսային, ձայնային, կինո-, թվայնացնող)

45. Արխիվավար, արխիվագետ, մատենագետ

46. Լուսավորող-դեկորատոր

47. Ռեկվիզիտոր

48. Հուշարար

49. Տիկնիկագործ

50. Դիմահարդար (գրիմյոր)

51. Ֆիլմի մոնտաժող

52. Փորձագետ-հայտագրող

53. Բուտաֆոր, դեկորատոր

54. Երաժշտական գործիք լարող, վերանորոգող

55. Էլեկտրալուսավորող (լուսային նկարիչ)

56. Դասախոս

57. Մասնագետ (գլխավոր, առաջատար, կրտսեր)

(բաժինը լրաց. 02.02.12 N 105-Ն)

(ձևը լրաց. 02.02.12 N 105-Ն)

(հավելվածը փոփ. լրաց. 02.02.12 N 105-Ն)