Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2012 թվականի N 166-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի փետրվարի 29-ից մինչև 2012 թվականի մարտի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

 2. Դիտորդական առաքելության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:

 3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվին:

 4. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ վարչապետի 2012 թ.

 փետրվարի 24-ի N 166-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ

 

Ծ. Համբարձումյան  

- ՀՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու (համաձայնությամբ)

   
Ս. Մարգարյան    

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի վարիչի օգնական (համաձայնությամբ)

   
Տ. Գևորգյան  

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի կրտսեր մասնագետ (համաձայնությամբ)

   
Ռ. Սաֆրաստյան  

- ՀՀ հանրային խորհրդի անդամ   (համաձայնությամբ)

   
Ա. Գրիգորյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական

   
Ա. Աղամալյան  

- Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության պատասխանատու, դատական ծառայողների միության արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ

   
Մ. Սարգսյան  

- «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

   
Հ. Ազգալդյան  

- «Կրթություն և տեղեկատվություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

   
Մ. Սահակյան  

- «Նաիրի» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

   
Ն. Զանգիլյան  

- «Աշխատանքային իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

   
Գ. Արսենյան  

- «Հայաստանի Ակտուարական Միություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

   
Ա. Մկրտչյան  

- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2012 թ.

 փետրվարի 24-ի N 166-Ա

 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ

Գործունեության/տեղափոխման ծախսերը

Եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր)

 

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)

 

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

 

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

 

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

70

 

10

 

 

450

 

 

15

 

280

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո

825 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

 

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

 

Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 175 Եվրո/գիշեր)

 

Սնունդ և մանր ծախսեր (60 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 8 օր)

 

Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)

 

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)

200

 

80

 

200

 

 

10

 

1225

 

480

 

180

 

 

180

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից

2555 եվրո

Ընդհամենը ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար

3380 եվրո

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3380 եվրո, որից`

Յուրաքանչյուր դիտորդի համար հախատեսված 2555 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ:

Յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 825 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:

Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս

Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը

200.000 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան