ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2012 թվականի N 60-Ա
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ դատաիրավական համակարգի վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանի՝ 2012 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 3-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 3 Երևան |
|