Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2012-25.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.21
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.01.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 հունվարի 2012 թ.

ք. Երևան

N 5-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ներկայացման կարգը, հետևյալ կերպ.

1) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնում են.

ա. նախորդ ֆինանսական տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

բ. ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,

2) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) գույքի մասով հայտարարագիրը ներկայացնում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ի դրությամբ:

Հայտարարագրման ենթակա է կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը,

3) հայտարարագրի ձևը տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,

4) եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով,

5) հայտարարագիրը լրացվում է լրացման ուղեցույցին համապատասխան (հավելված 1, 2): Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը,

6) հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:

(2-րդ կետը խմբ. 31.01.12 N 21-Ն)

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2012թ. հունվարի 12-ի N 5-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

_______________________________________________________

Ժամանակաշրջանի սկիզբը ----- Ժամանակաշրջանի վերջը

 

Կուսակցության անվանումը

 

Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը

 

Կուսակցության գտնվելու վայրը

 

Հայտարարագիրը բաղկացած է

 
Էջից

 

ստորագրություն

 

 

     

 

Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը

   
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

Գույքի տեսակը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Գույքի նկատմամբ

իրավունքը

Մակերես`

քառ.մետր,

հողամասի

դեպքում` հա,

       
       
       
       
       
       
       

 

Հավելված 1

 

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

 

«ժամանակաշրջանի սկիզբը ---- ժամանակաշրջանի ավարտը» տողի վրա լրացվում է ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնելու ժամանակահատվածը` նշելով ժամանակահատվածի սկզբի և ավարտի օրը, ամիսը, տարին.
   
«Կուսակցության անվանումը» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.
   
«Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.
   
«Կուսակցության գտնվելու վայրը» - վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).
   
«Հայտարարագիրը բաղկացած է» - վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը
   
«Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» - վանդակում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

 

«Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
   
«Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:
   
«Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
   
«Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

 

Գույքի տեսակը

Շարժական գույքի մակնիշը և սերիան

Գույքի նկատմամբ իրավունքը

Թողարկման տարեթիվը

       
       
       
       
       

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ

 

(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)

 

Թանկարժեք գույքի անվանում

Թանկարժեք գույքի արժեքը

Թանկարժեք գույքի արժույթը

     
     
     
     

(աղյուսակը լրաց. 31.01.12 N 21-Ն)

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Արժույթի տեսակը

Չափը

   
   
   
   
   

 

ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ

 

Կազմակերպության անվանումը

Ներդրման տեսակը

(բաժնետոմս կամ փայաբաժին)

Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով

     
     
     
     
     

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Եկամտի տեսակը

Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)

Եկամտի չափը (գումարը)

Արժույթի տեսակը

       
       
       
       
       

 

ստորագրություն

(հավելվածը լրաց., փոփ. 31.01.12 N 21-Ն)

Հավելված 2

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

 

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:

√  «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):

√  «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):

√  «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):

√  «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները:

«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:

«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:

«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:

«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները:

√  «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):

√  «Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):

«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում լրացվում է հայտարարագրում նշված ժամանակահատվածում ձեռք բերված բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:

√  «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:

√  «Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):

√  «Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:

«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են հայտարարագրի ներկայացման ժամանակահատվածում ստացած եկամուտների մասին տվյալները:

√  «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացած եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):

√  Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:

√  «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:

√  Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):

√  «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:

√  «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:

(հավելվածը փոփ., լրաց. 31.01.12 N 21-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.06.2016, N 41-Ն 25.07.2016, N 5-Ն
31.01.2012, N 21-Ն 25.02.2012, N 5-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան