«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 փետրվարի 2012 թ. |
թիվ 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված օֆշորային տարածքների ցանկը,
հիմք ընդունելով Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության կողմից 2011 թվականի սեպտեմբերի 14-ին հրապարակված՝ միջազգայնորեն համաձայնեցված հարկային ստանդարտին տարածքների համապատասխանության վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի «Օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված «Օֆշորային տարածքների ցանկը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. փետրվարի 24 ք. Երևան |
Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի փետրվարի 21-ի թիվ 39-Ն որոշմամբ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 224-Ն որոշման |
Օֆշորային տարածքների ցանկ
1. Մոնսերրաթ
2. Նաուրու
3. Նիու
4. Գվատեմալա
5. Ուրուգվայ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|