Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.03/10(423) Հոդ.206
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 193-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 17-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «04. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2012 թվականի համար` 458 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 23-ի N 193-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակի անվանումը

Միավորի նախահաշվային արժեքը (դրամ)

Քանակը (հատ)

Ընդամենը՝ նախահաշվային արժեքը
(հազ. դրամ)

Ձեռագրաբանական

20610

310

6389.0

Փաստաթղթաբանական

27480

476

13080.4

Հեղինակային

20610

6

123.7

Ֆոտոտեխնիկական

41220

12

494.6

Դիմանկարային

41220

18

742.0

Տեսաձայնագրառման և աուդիոձայնագրառման

54960

122

6705.0

Հետքաբանական

20610

424

8738.6

Ձգաբանական

27480

90

2473.0

Պայթյունատեխնիկական

41220

48

1978.5

Նյութագիտական

27480

730

20060.0

Սննդային

27480

100

2748.0

Կենսաբանական (հողագիտական)

27480

74

2033.5

Հրդեհատեխնիկական

41220

50

2061.0

Շինարարատեխնիկական

27480

100

2748.0

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների

13740

125

1717.0

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

41220

20

824.0

Տրանսպորտային հետքաբանական

41220

20

824.0

Տնտեսագիտական

82440

365

30090.6

Ապրանքագիտական

13740

357

4905.0

Համակարգչատեխնիկական

68700

200

13740.0

Մշակութային արժեքների

54960

30

1648.8

Հոգեբանական

70074

87

6096.4

Դատաբժշկական

56792

120

6815.0

Դատաքիմիական (թունաբանական)

9618

2226

21409.6

Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման)

119080

10

1190.8

Օդորոլոգիական (այդ թվում՝ մարդու կողմից թողնված հոտային հետքերի)

27480

8

219.8

Ճարտարագիտատեխնիկական

68700

30

2061.0

Լինգվիստիկական

70074

10

700.7

Դատաէկոլոգիական

27480

4

110.0

Ընդամենը

 

6172

162728.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան