«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60512119
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 փետրվարի 2012 թ. |
N 114-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 20-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տարբեր ժամկետներում ծառայողական քննության միևնույն կողմերի կամ միևնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների դեպքում ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ կարող են միացվել: Այդ դեպքում անցկացվում է մեկ ծառայողական քննություն:»:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |