Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 359-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.03/4(417).1 Հոդ.48.8
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 359-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

Օպերատորի կողմից Կենտրոնական բանկ պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների (տեղեկությունների) միջոցով ապահովել արդյունավետ վերահսկողության իրականացումը,

Իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմիններին կամ անձանց տրամադրելու գործընթացն առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը,

հիմք ընդունելով

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը, 111-րդ հոդվածի 2-րդ մասը, 116-րդ հոդվածի 2-րդ մասը, 141-րդ հոդվածի 1-ին մասը, 221-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/01) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգ 5/01-ի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր) գրանցման և լիցենզավորման կարգը,

2) օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը,

3) օպերատորի երեք տարվա գործարար ծրագրի ձև և դրանում կատարվող փոփոխությունների ներկայացման կարգը և ժամկետները,

4) օպերատորի տեղեկատվական և այլ համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջների և հուսալիության չափանիշները,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող կանոնադրություններում, ղեկավարների կազմում, օպերատորի շուկայի կանոններում կատարված փոփոխությունների գրանցման կարգը,

6) օպերատորի կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվությունները և տեղեկությունները:

2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն (եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգում)` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, բացառությամբ սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված ղեկավարների մասին տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Ընդ որում, ղեկավարների մասին տեղեկությունները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները ստորագրվում են օպերատորի իրավասու անձի կողմից և ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

3. Գործող օպերատորի կանոնադրությունը (դրանում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ է ներկայացվում էլեկտրոնային եղանակով «Փի Դի Էֆ» ֆորմատով` էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Նոր ստեղծվող օպերատորը կանոնադրությունը ներկայացնում է թղթային եղանակով, իսկ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո, երբ արդեն միացված է Սի-Բի-Էյ-նեթ ցանցին և ստացել է անվտանգության համապատասխան հավաստագրերը, Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունը կրկին ներկայացնում է Կենտրոնական բանկ էլեկտրոնային եղանակով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:

3.1. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ ներկայացված օպերատորի կանոնադրությունը (դրանում փոփոխությունները, լրացումները) տեղադրվում են file.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունը (դրանում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, գրանցված կանոնադրությունը (դրանում փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Նոր ստեղծվող օպերատորի համար սույն կետով սահմանված եռօրյա ժամկետը հաշվարկվում է կանոնադրության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:

3.2. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ ներկայացվող կանոնադրությունները (դրանում փոփոխությունները, լրացումները) պետք է ունենան սույն կանոնակարգի հավելված 13-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:

3.3. Սույն կանոնակարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետով պահանջվող կանոնադրությունը 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացվում է միայն օտարերկրյա իրավաբանական անձանց համար:

3.4. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշերը կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով.

1) Եթե կազմակերպությունն ունի սույն կանոնակարգում նշված միայն մեկ վարկանշող կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը:

2) Եթե կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը։

3) Եթե կազմակերպությունն ունի երեք և ավելի վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

3.5. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կանոնադրական կապիտալի համալրումը (կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացումը) Կենտրոնական բանկում բացվող կուտակային հաշվի միջոցով իրականացնելու դեպքում օպերատորի հիմնադիրները (օպերատորը) Կենտրոնական բանկ են ներկայացնում կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2.3-ի:

3.6. Սույն կանոնակարգով սահմանված լիցենզավորման, գրանցման, նախնական համաձայնության ստացման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:

3.7. Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս ներկայացվող փաստաթղթերին կից ներկայացվում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կանոնակարգի հավելված 2.4-ի` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են սույն կանոնակարգով ներկայացվող փաստաթղթերը հերթական դասավորությամբ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում օպերատորի գրանցման և լիցենզավորման գործընթացներն իրականացվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնակարգի համաձայն:»:

2) Կանոնակարգ 5/01-ի 5-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ»` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ օրենքների համաձայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ,»,

բ. 5-րդ ենթակետում «կենսաթոշակային ֆոնդ,» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչ, կորպորատիվ ֆոնդ, Բյուրո,» բառերով:»,

գ. 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3) Կանոնակարգ 5/01-ի 7-րդ կետում.

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Օպերատորի պետական գրանցման և լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`»,

բ. 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «, իսկ վերագրանցման և վերալիցենզավորման դեպքում դիմումը ներկայացվում է դիմումատուի կանոնադրությամբ ամրագրված իրավասու կառավարման մարմնի որոշմամբ վավերացված» բառերը,

գ. 1-ին ենթակետի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

դ. 1-ին ենթակետը լրացնել «ե2» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«ե2. օպերատորի ֆիրմային անվանման գրանցման հայտը` համաձայն Հավելված 2.1-ի, ինչպես նաև «ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,»,

ե. 2-րդից 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) եթե դիմումատուն հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա նաև նրան պատշաճ կարգով տրված լիազորագիրը,

3) տարածքի սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (համապատասխան առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի՝ օպերատորի գրանցման և լիցենզավորման դեպքում տարածքը նրան անհատույց օգտագործման, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ ի սեփականություն հանձնելու վերաբերյալ պարտավորությունը ամրագրող փաստաթուղթ): Ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական պայմանագրի պատճենը կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը,

4) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով օպերատորը համաձայն կլինի ստանալ օպերատորի լիցենզիան:»,

զ. 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

4) Կանոնակարգ 5/01-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված կարգով օպերատորի գրանցման և լիցենզավորման ժամանակ ներկայացվել է համապատասխան առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի՝ օպերատորի գրանցման և լիցենզավորման դեպքում տարածքը նրան անհատույց օգտագործման, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ ի սեփականություն հանձնելու վերաբերյալ պարտավորությունը ամրագրող փաստաթուղթ, օպերատորը սահմանված կարգով գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո` եռամսյա ժամկետում, Կենտրոնական բանկ է ներկայացնում տվյալ տարածքի իր սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում ներկայացվում է նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը:»:

5) Կանոնակարգ 5/01-ի 8.1-րդ, 8.7-րդ կետերում «7-րդ կետի 2-րդ ենթակետ» բառերը փոխարինել «7-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերություն» բառերով` համապատասխան հոլովումներով:

6) Կանոնակարգ 5/01-ի 8.3-րդ, 8.5-րդ և 8.6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

7) Կանոնակարգ 5/01-ի 15-րդ կետում.

ա. 4-րդ ենթակետից հանել «`մինչև միջնորդագրի ներկայացման պահը կատարված փոփոխություններով» բառերը,

բ. 7-րդ ենթակետից հանել «Եթե սույն ենթակետով սահմանված ֆինանսական հաշվետվությունները կազմված են օտարերկրյա պետության ազգային ստանդարտների համաձայն, ապա Կենտրոնական բանկ է ներկայացվում նաև տվյալ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները հաստատող անկախ աուդիտորական կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ ներկայացված հաշվետվությունները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին, կամ հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջի, որտեղ նշված են, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:» նախադասությունը,

գ. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) հայտարարարություն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության կամ առկայության մասին,»,

դ. լրացնել 15-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«15) Նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համապատասխանաբար սույն կանոնակարգի Հավելված 9ա-ի և Հավելված 9բ-ի:»:

8) Կանոնակարգ 5/01-ի 16-րդ կետում.

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Եթե իրավաբանական անձ հանդիսացող ուղղակի մասնակիցն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա Կենտրոնական բանկ են ներկայացվում (միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ նշանակալից մասնակցի կամ փոխկապակցված անձի առկայության դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից) սույն գլխի 15-րդ կետով ներկայացված փաստաթղթերը (բացառությամբ, սույն կանոնակարգի 15-րդ կետի 7-րդ, 8-րդ, կետերով սահմանված փաստաթղթերի), ինչպես նաև`»,

բ. 2-րդ ենթակետը «հաշվետվությունները» բառից հետո լրացնել «(մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար)» բառերով:

9) Կանոնակարգ 5/01-ի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Եթե սույն կանոնակարգի 15-րդ կետ 7-րդ և 8-րդ ենթակետերով կամ 16-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են համապատասխանաբար իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում, ապա Կենտրոնական բանկին ներկայացվում է համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն:»:

10) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 18.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«18.1. Օֆշորային տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք օպերատորի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու համար (անկախ մասնակցության չափից) պետք է մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը նախնական համաձայնություն ստանալու համար դիմեն Կենտրոնական բանկ` ներկայացնելով սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերը:»:

11) Կանոնակարգ 5/01-ի 19-րդ և 20-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Եթե օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ,12-րդ և 14-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:

20. Եթե օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցությունը ձեռք է բերում Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձը, ապա նա Կենտրոնական բանկ չի ներկայացնում սույն կանոնակարգի 15-րդ կամ 21-րդ կետերով սահմանված այն փաստաթղթերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ:»:

12) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 20.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«20.1. Եթե օպերատորի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպությունը, ապա վերջինս Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը, ընդ որում` սույն կանոնակարգի 15-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում միայն այն դեպքում, եթե Կենտրոնական բանկում առկա է տվյալ տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնություն:»:

13) Կանոնակարգ 5/01-ի 21-րդ կետում.

ա. 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հայտարարություն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության կամ առկայության մասին,»,

գ. լրացնել 9-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«9. Նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համապատասխանաբար սույն կանոնակարգի Հավելված 9ա-ի և Հավելված 9բ-ի:»:

14) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 22.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«22.1. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք են բերում իրար հետ փոխկապակցված անձինք կամ օպերատորի մասնակցի հետ փոխկապակցված անձինք, ապա սույն գլխով պահանջվող փաստաթղթերը պահանջվում են նրանցից յուրաքանչյուրից:»:

15) Կանոնակարգ 5/01-ի 24-րդ, 26-րդ, 27-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Օպերատորում անուղղակի նշանակալից մասնակցություն ակնկալող անձի վերաբերյալ Կենտրոնական բանկ են ներկայացվում իրավաբանական անձի համար` սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, իսկ ֆիզիկական անձի համար` սույն կանոնակարգի 21-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

26. Եթե օպերատորի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերում Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձը, ապա նա Կենտրոնական բանկ չի ներկայացնում սույն կանոնակարգի 24-րդ կետով սահմանված այն փաստաթղթերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են Կենտրոնական բանկ:

27. Եթե օպերատորի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպությունը, ապա վերջինս Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը, ընդ որում` սույն կանոնակարգի 15-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում միայն այն դեպքում, եթե Կենտրոնական բանկում առկա է տվյալ տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնություն:»:

16) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 27.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«27.1. Եթե օպերատորի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 14-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:»:

17) Կանոնակարգ 5/01-ի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Եթե օպերատորի կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակիցը և օպերատորում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձը ընդգրկված են որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա ուղղակի մասնակիցը անուղղակի նշանակալից մասնակցի համար Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև 16-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը (միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ նշանակալից մասնակցի կամ փոխկապակցված անձի առկայության դեպքում 16-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից):»:

18) Կանոնակարգ 5/01-ի 29-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ընդ որում, օպերատորի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունենալուն նախնական համաձայնություն տալու ընթացքում Կենտրոնական բանկը գնահատում է նշանակալից մասնակիցների հնարավորությունը և պատրաստակամությունը` օպերատորի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (օրինակ` կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) օպերատորին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու տեսանկյունից:»:

19) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 32.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«32.1. Եթե օպերատորը տիրապետում է իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակություն ձեռք բերող կամ ունեցող անձանց վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը Կենտրոնական բանկի կողմից տիրապատելու դեպքում կարող էր հանգեցնել օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի մերժմանը կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցմանը օրենքով սահմանված կարգով, ապա օպերատորը պարտավոր է տեղեկատվությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին:»:

20) Կանոնակարգ 5/01-ի IV բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ԳՐԱՆՑՄԱՆ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ»:

 

21) Կանոնակարգ 5/01-ի գլուխ 9-ը, գլուխ 10-ը, գլուխ 11-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  9

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ) ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ) ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

35. Օպերատորին լիցենզիան տրվում է սույն կանոնակարգի հավելված 1-ի համաձայն, գրանցման վկայականը` սույն կանոնակարգի հավելված 5-ի համաձայն, իսկ օպերատորի ֆիրմային անվանման գրանցման վկայականը` սույն կանոնակարգի հավելված 2.2-ի համաձայն:

36. Լիցենզիան (գրանցման վկայականը) տրվում է մեկ օրինակով:

37. Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին լիցենզիան տրամադրելիս ծանուցում է, որ օպերատորի գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ցանկը գտնվում է Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

38. Լիցենզիայի (գրանցման վկայականի) կորստի կամ ոչնչացման դեպքում օպերատորն Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում լիցենզիայի (գրանցման վկայականի) կրկնօրինակը ստանալու համար` նախօրոք լիցենզիայի (գրանցման վկայականի) կորստի կամ ոչնչացման մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար դիմելու դեպքում դիմումին կցվում է լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

39. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած լիցենզիայի (գրանցման վկայականի) կրկնօրինակը տալիս է օպերատորին` վերջինիս կողմից համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

40. Կորած լիցենզիան (գրանցման վկայականը) գտնելու դեպքում օպերատորը գտնված լիցենզիայի (գրանցման վկայականի) օրինակը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

41. Լիցենզիան (գրանցման վկայականը) օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվել, պատռվելու, տառերի ջնջվելու և այլն) դեպքում օպերատորը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ (լիցենզիայի (գրանցման վկայականի) կրկնօրինակը ստանալու համար)` կցելով լիցենզիայի (գրանցման, հաշվառման վկայականի) բնօրինակը, իսկ լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար` նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը:

42. Կենտրոնական բանկը ոչ պիտանի դարձած լիցենզիայի (գրանցման վկայականի) կրկնօրինակը օպերատորին տալիս է նրա կողմից դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

42.1 Լիցենզիայի (գրանցման վկայականի) կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

43. Լիցենզիայի (գրանցման վկայականի) կրկնօրինակի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի (գրանցման վկայականի) նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ, ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

44. Լիցենզիայի վերաձևակերպման համար օպերատորը Կենտրոնական բանկ ներկայացնում է լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում` կցելով լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

45. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, օպերատորի համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Ընդ որում` սույն կետով նախատեսված Կենտրոնական բանկի որոշման ընդունումից հետո լիցենզիայի նոր օրինակը տրամադրվում է լիցենզավորված անձին լիցենզիայի հին օրինակը Կենտրոնական բանկ վերադարձնելու դեպքում:

45.1 Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման 30-օրյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված այլ գործընթացների իրականացմամբ:

46. Եթե կանոնադության փոփոխությունը ենթադրում է նաև գրանցման վկայականի փոփոխություն, ապա Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունը գրանցելուց հետո անձը եռօրյա ժամկետում հին գրանցման վկայականը ներկայացնում է Կենտրոնական բանկ և ստանում գրանցման վկայականի նոր օրինակը:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

47. Օրենքով սահմանված հիմքերով օպերատորի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում եռօրյա ժամկետում` կից գրությամբ լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկ:

47.1 Օպերատորի լուծարային հաշվեկշիռը Կենտրոնական բանկի կողմից հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում օպերատորը կից գրությամբ գրանցման վկայականը, ինչպես նաև օպերատորի ֆիրմային անվանման գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

48. Օպերատորի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, օպերատորի լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը հիմք չէ սահմանված ժամկետում լիցենզիան (գրանցման վկայականը) չվերադարձնելու համար:»:

22) Կանոնակարգ 5/01-ի 12-րդ գլխում «ծրագիր» բառը փոխարինել «գործարար ծրագիր» բառերով` համապատասխան հոլովումներով:

23) Կանոնակարգ 5/01-ի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 52-րդ կետում նշված գործարար ծրագրի փոփոխված տարբերակը` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղի է ունեցել օպերատորի գործունեության ռազմավարության փոփոխություն: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը:»:

24) Կանոնակարգ 5/01-ի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. Գործարար ծրագիրը, ինչպես նաև վերանայված գործարար ծրագիրը և գործարար ծրագրով նախատեսված տվյալները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:»:

25) Կանոնակարգ 5/01-ի 57-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

26) Կանոնակարգ 5/01-ի 58-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«58. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օպերատորը փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացնում՝

1) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները,

2) օպերատորի կանոնադրությունում կատարված փոփոխությունները,

3) օպերատորի շուկայի կանոնների փոփոխությունները (լրացումները):»:

27) Կանոնակարգ 5/01-ի 60-րդ կետում.

ա. 3-րդ ենթակետից հանել «(6 օրինակ), ընդ որում` կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնադրությունը պետք է լինի թելակարված, ընդ որում` կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 11-ի» բառերը,

բ. լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«4) եթե կանոնադրության փոփոխությունը առաջացնում է լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտություն, ապա ներկայացվում են նաև սույն կանոնակարգի 10-րդ գլխով պահանջվող փաստաթղթերը:»:

28) Կանոնակարգ 5/01-ի 61-րդ կետում.

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61. Եթե օպերատորի կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է գործունեության վայրի փոփոխությամբ, ապա սույն կանոնակարգի 60-րդ կետում նշված փաստաթղթերից բացի Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև`»:

բ. 1-ին ենթակետը «հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը» բառերով:

29) Կանոնակարգ 5/01-ի 61.1-ին կետում.

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61.1. Եթե օպերատորի կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է օպերատորի ֆիրմային անվանման փոփոխությամբ, ապա բացի սույն կանոնակարգի 60-րդ կետում նշված փաստաթղթերից Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև`»,

բ. 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

30) Կանոնակարգ 5/01-ի 62-րդ կետում «հիմնադրամի» բառը փոխարինել «կապիտալի» բառով:

31) Կանոնակարգ 5/01-ի 62.1-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը «նախագծերը» բառից հետո լրացնել «(ինչպես փոփոխությունների (լրացումների) նախագիծը, այնպես էլ փոփոխությունները (լրացումները) ներառող կանոնները)» բառերով,

բ. 3-րդ ենթակետը «հիմնավորումը» բառից հետո լրացնել «(մանրամասն)» բառերով,

գ. լրացնել 4-րդ և 5-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«4) քաղվածք դիտորդ խորհրդի արձանագրությունից օպերատորի շուկայի կանոններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ,

5) օպերատորի շուկայի կանոններրի փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ շահագրգիռ անձանց կողմից ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները (առկայության դեպքում):»:

32) Կանոնակարգ 5/01-ի 65-րդ կետի 1-ին ենթակետը «վարձակալությամբ» բառերից հետո լրացնել «(ենթավարձակալությամբ)» բառով:

33) Կանոնակարգ 5/01-ի 65.1-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում` վերոնշյալ ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

 

«- Ստանդարտ և Փուրզ

 «A-»

- Մուդիզ

 «A3»

- Ա. Մ. Բեստ

 «A-»

- Ֆիտչ

 «A-»:»:

 

34) Կանոնակարգ 5/01-ը լրացնել 65.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«65.2 Օպերատորի գրանցման և լիցենզավորման ժամանակ նոր ստեղծվող օպերատորը համարվում է սույն կանոնակարգի 65-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջին բավարարող, եթե համապատասխան առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձը տրամադրել է պարտավորագիր, որով պարտավորվել է օպերատորի գրանցման և լիցենզավորման պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ): Ընդ որում, ենթավարձակալության դեպքում ներկայացվում է նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը:»:

35) Կանոնակարգ 5/01-ը լրացնել V.1-ին բաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  V.1

 

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  14.1

 

ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

65.3 Օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները (տեղեկությունները).

1) օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

2) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է սույն կետի 1-ին ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին,

3) եթե օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունները).

ա. խմբի (միության) կառուցվածքը,

բ. խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

գ. անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում` օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:

65.4 Սույն կանոնակարգի 65.3-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը հանդիսանում է.

1) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, կամ

2) Կենտրոնական բանկի կողմից «Ա» և «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 65.3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության դեպքում:

65.5 Օպերատորը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում օպերատորի տեղեկատվական և այլ համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջների և հուսալիության` սույն կանոնակարգի 14-րդ գլխով սահմանված չափանիշների փոփոխությունների վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև օպերատորի կողմից` սույն կանոնակարգի գլուխ 14-ով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը:

65.6 Եթե սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում (տնային էջում), ապա օպերատորը տեղեկացնում է այդ մասին Կենտրոնական բանկին մինչև տվյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ ներկայացնելու վերջնաժամկետը: Ընդ որում, սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրելու դեպքում իրավաբանական անձինք ապահովում են պահանջվող տեղեկությունների առկայությունը առնվազն 1 տարվա ընթացքում:

65.7 Եթե տեղի է ունեցել սույն գլխի շրջանակներում Կենտրոնական բանկ ներկայացված իրավաբանական անձանց և (կամ) խմբի (միության) ինտերնետային կայքերի (տնային էջերի) հասցեների փոփոխություն, ապա այդ փոփոխությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում օպերատորը այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

65.8 Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը հաշվետվությունների (տեղեկությունների) պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է պահանջել տեղեկանքներ և բացատրագրեր:

65.9 Սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) կարող են ներկայացվել (ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրվել) հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:»:

36) Կանոնակարգ 5/01-ը լրացնել Հավելված 2.3-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

37) Կանոնակարգ 5/01-ը լրացնել Հավելված 2.4-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

38) Կանոնակարգ 5/01-ի Հավելված 3-ով սահմանված միջնորդագրում.

ա. 1.2 ենթակետը լրացնել « օ Բյուրո» տողով,

բ. 3.1-րդ ենթակետը լրացնել « օ բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող» տողով,

գ. լրացնել 3.4-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«3.4 Եթե հանդիսանում եք բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից, նշե'ք ստորաբաժանման և պաշտոնի անվանումը.»,

դ. 4.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում: Եթե այդպիսի անձը (անձինք) բացակայում է, ապա այլ նշումներ տողում նշեք երաշխավորություն տրամադրող աձի (անձանց) բացակայության վերաբերյալ:

 

Անունը,
ազգանունը

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Բնակության վայրը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համարը,
էլ. փոստի հասցեն

           
           
           

 

Այլ նշումներ (այս տողը լրացվում է երաշխավորություն տրամադրող անձի (անձանց)) բացակայության դեպքում)
 »,

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

7.Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք (պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

»:

 

39) Կանոնակարգ 5/01-ի Հավելված 5-ում «ՀՀ կենտրոնական բանկի նախագահի» բառերը փոխարինել «ՀՀ կենտրոնական բանկի» բառերով:

40) Կանոնակարգ 5/01-ի Հավելված 7ա-ում.

ա. տեղեկանքի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

1. Իրավաբանական անձ- մասնակցի (կազմակերպության) տվյալներ

1.1. Անվանումը _____________________________________________________

1.2. Գտնվելու վայրը __________________________________________________

1.3. Գրանցման ամսաթիվը ____________ վայրը __________ համարը ___________

   (օր/ամիս/տարի)

1.4. Օպերատորի անվանումը, որտեղ մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն

____________________________________________________

 

 

բ. Տեղեկանքի 5-րդ կետը «Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամի, գործադիր մարմնի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ» բառերից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից կարող է պահանջվել, որ կազմակերպության ղեկավարների համար լրացվի նաև սույն կանոնակարգի Հավելված 3-ը (օպերատորի նշանակալից մասնակից հանդիսացող իրավաբանական անձի գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի համար Հավելված 3-ի լրացումը պարտադիր է)» նախադասությամբ:

գ. Տեղեկանքի 7.1 ենթակետում «30 օր» բառը փոխարինել «30 և ավելի օր» բառերով:

դ. տեղեկանքը լրացնել 7.4 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

7.4 Արդյոք կազմակերպությունը պատրաստ է

 Այո


 

Ոչ


 

Այլ

օպերատորի ֆինանսական վիճակի

վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում,

իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ,

արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ

 ֆինանսական օժանդակություն:

 

«Այլ պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

 

ե. տեղեկանքի 8-րդ կետում «Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:» բառերը փոխարինել «Ես համաձայն եմ իմ կողմից սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին, ինչպես նաև Կանոնակարգ 5/01-ի 65.3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) կանոնակարգով սահմանված ժամկետներից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնել օպերատորին» բառերով:

41) Կանոնակարգ 5/01-ի Հավելված 7բ-ում.

ա. Տեղեկանքի 9-րդ կետում «30 օր» բառը փոխարնել «30 և ավելի օր» բառերով,

բ. տեղեկանքը լրացնել 9.4 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

9.4 Դուք պատրաստ եք օպերատորի

 Այո


 

Ոչ


 

Այլ

ֆինանսական վիճակի վատթարացման

դեպքում (կապիտալի կտրուկ նվազում,

իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ,

արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ

ֆինանսական օժանդակություն:

 

«Այլ պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

 

42) Կանոնակարգի 5/01-ի Հավելված 9ա-ն և Հավելված 9բ-ն շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար Հավելված 3-ի և Հավելված 4-ի:

43) Կանոնակարգի 5/01-ի Հավելված 11-ը ուժը կորցրած ճանաչել:

44) Կանոնակարգի 5/01-ը լրացնել Հավելված 13-ով` համաձայն սույն որոշման Հավելված 5-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ կետերի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության, 27-րդ ենթակետի «ա» պարբերության և 43-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 359-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.3

 

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող

 շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն

ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար

ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

ԴԻՄՈՒՄ

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կենտրոնական բանկի նախագահ

-----------------------------ին

Հարգելի -------------------------

Խնդրում ենք -----------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության (հիմնադրվող կազմակերպության) լրիվ անվանումը)

 

համար բացել կուտակային հաշիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կանոնադրական կապիտալի համալրում իրականացնելու համար:

 

Վճարման հանձնարարական տալու իրավունք ունի (ունեն)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

Խնդրում ենք Կենտրոնական բանկի կողմից օպերատորի գրանցման և լիցենզավորման կամ գրանցման և լիցենզավորման մերժման, կանոնադրության փոփոխության գրանցման կամ գրանցման մերժման դեպքում Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին առկա միջոցները փոխանցել հետևյալ հաշվին

____________________________________________________

(բանկի անվանում, հաշվի համար)

 

________________________________________________

(Դիմումատուի հայեցողությամբ այլ նշումներ)

 

Դիմումը ներկայացնող անձ (անձինք)`

_____________________________________________________________________________

(կազմակերպության (հիմնադրվող կազմակերպության) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(հեռախոս, բնակության վայրը)

 Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 359-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.4

 

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող

շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն

 ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար

 ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ

1.

 

2.

 

3.

 

 

_____________________________________________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)        բաժնի

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 359-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող

 շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն

 ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար

 ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1. Նշանակալից մասնակիցը
1. Անվանումը
(անունը, ազգանունը)
2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ

2.1. Անվանումը __________________________________

2.2. Գտնվելու վայրը

 

2.3. Գրանցման ամսաթիվը ____________ վայրը ____________Համարը____________

   (օր/ամիս/տարի)

 

2.4. Կազմակերպության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն.
 

3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել 3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները)

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

       
       
       
       
       
3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,

անձնագրի համարը,

Բնակության վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

 

 

 

 

 

 

 

       
       
       
       

4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում աշխատելու
տարիները (որոնցից՝ նշված
պաշտոնում)

1.    
2.    
     
     
     
5. Այլ տեղեկատվություն

5.1 Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:

Այո


 

Ոչ


 

 
 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

5.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

անունը, ազգանունը ____________________________________

 

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

ՀԱՎԵԼՎԱԾ 4

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի
դեկտեմբերի 20-ի թիվ 359-Ն որոշմամբ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող

 շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն

 ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար

ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1. Նշանակալից մասնակիցը

1. Անվանումը (անունը,
 ազգանունը) ___________________________________

2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն: Ֆիզիկական անձի համար փոխկապակցված անձինք են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները:

2.1. Անունը, ազգանունը __________________________________

 

2.2. Բնակության վայրը

 

2.3.Անձնագրի համարը ____________ ____________
    

2.4 Փոխկապակցվածության տեսակ

 

2.5. Կազմակերպության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն.____________________________________

3. Այլ տեղեկատվություն

3.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:

Այո


 

  

Ոչ


 

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

3.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Անունը, ազգանունը ____________________________________

 

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

 

Հավելված 5

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 359-Ն որոշմամբ

 

Հավելված 13

«Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող

 շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն

 ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի

ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը

Հավելվածի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_______________________________________

(ընկերության, իրավասու մարմնի անվանումը)

--/--/ ----թ թիվ -------- որոշմամբ

 

 

 

 

 

 

 

Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ 

 (իրավասու մարմնի անվանում)

 

 -------------------- --/--/---- թիվ --

 որոշմամբ

 (իրավասու մարմնի անվանում)

 

--------------------- --/--/---- թիվ --

 որոշմամբ

 (իրավասու մարմնի անվանում)

_____________________________

(իրավասու անձի պաշտոնը)

______________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում

--/--/ ----թ թիվ -------- որոշմամբ

 

Ընկերության պետական գրանցման համարը
 ______________________________

 

Փոփոխությունը գրանցված է

--/--/---- թ, թիվ -- որոշմամբ

 --/--/----թ. թիվ -- որոշմամբ

 --/--/---- թ. թիվ -- որոշմամբ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

____________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

--------------------------------------------------------------------------------------

Ընկերության լրիվ անվանումը

Ընկերության

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան