Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.03.28/4(35) Հոդ.153
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 146-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 6-րդ կետում «Գայլերի որսն իրականացնող» բառերը փոխարինել «Գայլերի որսն իրականացրած և սույն կարգի 4-րդ կետում նշված» բառերով, ինչպես նաև հանել «, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի» բառերը.

2) 8-րդ կետը «տրամադրվում է» բառերից հետո լրացնել «հանձնաժողովում գրանցվելու, ինչպես նաև» բառերով.

3) 9-րդ կետում «Գայլերի որսն իրականացնող» բառերը փոխարինել «Գայլերի որսն իրականացրած» բառերով.

4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

«12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տրված համապատասխան գումարն ամբողջությամբ սպառելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրում, ինչպես նաև 5 աշխատանքային օրվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է անում գումարի սպառման և գայլերի մորթին չընդունելու մասին։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` 2012 թվականի ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 21

Երևան