ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 140-Ն
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների ու վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագիրը ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների ու վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 140-Ն որոշման |
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բնության աղետների մեջ երկրաշարժերն իրենց պատճառած վնասներով, ավերածության ծավալներով հավասարը չունեն: Երկրաշարժի վտանգավորությունը չափազանց մեծ է, քանի որ առայժմ դրա առաջացման ստույգ ժամանակի կանխորոշում գոյություն չունի: Այն տեղի է ունենում հանկարծակի, վայրկյանների ընթացքում և մարդկանց հնարավորություն չի տալիս պաշտպանական գործողություններ ձեռնարկելու: Նա, ով ապրում է սեյսմաակտիվ տարածքում, պետք է հաշտվի այն մտքի հետ, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել ուժեղ երկրաշարժ: Մարդը, սակայն կարող է էականորեն նվազեցնել սեյսմիկ ռիսկը, եթե նախապատրաստվի երկրաշարժին: Աղետին նախապատրաստվելու ծրագրերում մեծ դեր է հատկացվում բնակչությանը: Նախ, յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտենա իր անելիքները՝ մինչև երկրաշարժը, երկրաշարժի պահին և հետո: Նշանակալի դեր է խաղում հոգեբանական նախապատրաստումը երկրաշարժին, քանզի դրանով հնարավոր կլինի դիմակայել բացասական հոգեվիճակների ազդեցությանը:
2. Ժամանակակից ուսումնակրթական համակարգում (դպրոցից մինչև բուհ) անհրաժեշտաբար ուսուցանվում են ամենատարբեր առարկաներ, որոնք մասնագիտական գործունեության համար պետք է հիմք հանդիսանան ապագայում նրանց առջև ծառացած տեսական և գործնական խնդիրների լուծման ժամանակ, սակայն չնախատեսված վտանգավոր իրավիճակների, առավել ևս արտակարգ իրավիճակների համար գրեթե ոչինչ չի արվում:
3. 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսեց հատուկ ուշադրություն դարձվել երկրաշարժի նկատմամբ բնակչության պաշտպանվածության հիմնախնդրին, և պատահական չէր, որ ստեղծվեցին համապատասխան կառույց և իրավական ակտեր, որոնք խնդիր ունեին նաև բարձրացնելու բնակչության իրազեկման ու պատրաստվածության մակարդակը: Ընդունված օրենքի և որոշումների շրջանակներում ծավալվեցին ուսուցողական աշխատանքներ, որոնք, սակայն, ունեին հատվածային բնույթ, քանի որ չէին ընդգրկված ընդհանուր կրթական գործունեության համակարգում: Իհարկե, աշխատանքները, որոնք կատարվել են, բազմածավալ են, սակայն չմոռանանք, որ պատրաստվածությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, քանզի դրանից է կախված ամբողջական, հավաստի գիտելիքի, հմտության և կարողության լիարժեք տիրապետումը:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ
4. Ոլորտի ընդհանուր նկարագիրը. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշմամբ հավանության արժանացած պետական երկարաժամկետ համալիր ծրագրով նախատեսված են Երևան քաղաքում բնակչության իրազեկում և ուսուցում՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով: Սեյսմիկ պաշտպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝
Ա Մ Փ Ո Փ Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ
Ծառայությունների շրջանակի նկարագրությունը |
Ծրագրի իրականացման մասնակիցները |
Արդյունքները |
Դասախոսությունների անցկացում, համապատասխան դիդակտիկ նյութերի, գրականության հրատարակում, հեռուստահաղորդումների համար նյութերի տրամադրում, հոգեբանական պատրաստվածության նպատակով թրեյնինգների կազմակերպում, տարահանման վարժանքների կազմակերպում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի ինստիտուտներ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կրթության ազգային ինստիտուտ
բարձրագույն ուսումնական հաստատություններ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ
«Սթրես» հոգեկան առողջության կենտրոն
ՀՀ առողջապահության նախարարության բուժհիմնարկներ
Երևանի համայնքի ենթակայության առողջապահական ընկերություններ (համաձայնությամբ) |
Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցում. մասնավորապես, տարբեր տարիքային խմբերի իրազեկված և ուսուցանված՝ Երևան քաղաքի բնակչության համապատասխան սոցիալական, տարիքային խմբեր |
III. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Նպատակները. Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում բնակչության իրազեկության բարձրացում, սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում՝ միջազգային ժամանակակից նորմերին համապատասխան, հոգեբանական պատրաստվածության ապահովում:
6. Գերակայությունները. Ստորև՝ աղյուսակում ներկայացված գերակայությունները սերտորեն կապված են առաջիկա երեք տարվա նպատակների հետ:
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատա-րողը |
Համակա-տարողը |
Ժամ-կետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Նախակրթարաններում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում երկրաշարժի նկատմամբ պատրաստվա-ծության ապահովում՝ սեյսմապաշտպանության վարքականոնների իրազեկման միջոցով |
Երևանի հանրա-կրթական և հատուկ դպրոցների ուսուցչական անձնակազմի, դպրոցների, քոլեջների, բարձրագույն ուսումնական հաստատություն-ների սաների համար սեյսմա-պաշտպանության վարքականոնների ուսուցման կազմակերպում և անցկացում |
ՀՀ արտա-կարգ իրավի-ճակների նախա-րարու-թյուն |
2013- 2015 թթ. |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: |
ՀՀ կառավա-րության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշմամբ հավանության արժանացած պետական երկարաժամկետ համալիր ծրագիր, ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրություն | |
2. Սեյսմապաշտպանությունն ուսուցանող գրականության և ձեռնարկների լույսընծայում, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակում և օգտագործում |
Երևանի հանրակրթական դպրոցների զինղեկների համար մշակված ծրագրերով սեյսմապաշտ-պանության վարքականոնների ուսուցման կազմակերպում և անցկացում |
ՀՀ արտա-կարգ իրավի-ճակների նախա-րարու-թյուն |
Կրթության ազգային ինստիուտ |
2013-2015 թթ. |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ | |
3. Հիվանդանոցներում, բուժկանխարգելիչ կազմա-կերպություններում, այլ կազմակերպություններում ղեկավար պաշտոնյաների, բուժսպասարկող անձնակազմի, աշխատողների ուսուցման կազմակերպում և անցկացում |
Երևանի քաղաքապետա-րանի ավագանու և աշխատակազմի ղեկավարների համար դասախոսության կազմակերպում՝ «Տեղական ինքնակառավար-ման մարմինների գործելակերպն ուժեղ երկրաշար-ժերի ժամանակ» թեմայով |
ՀՀ արտա-կարգ իրավի-ճակների նախա-րարու-թյուն |
2014- |
Ֆինանսա-վորում չի պահանջվում: | ||
4. Հոգեբանական թրեյնինգների, սեմինարների իրականացում՝ երկրաշարժի նկատմամբ հոգեբանական պատրաստվածության համար |
երկրաշարժի նկատմամբ հոգեբանական պատրաստվա-ծության հետա-զոտություններ. Բնակչության տարբեր սոցիալ-հոգեբանական խմբերում հոգեբանական թեստերի, հարցումների անցկացում |
ՀՀ արտա-կարգ իրավի-ճակների նախա-րարու-թյուն |
2014-2015 թթ. |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
5. Զանգվածային լրատվության միջոցներում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները լուսաբանող նյութերի հրապարակում և հեռուստառադիո-հաղորդումների կազմակերպում, մասնավորապես, նախատեսված հատուկ կարիքավոր մարդկանց, թոշակառուների, տնային տնտեսուհիների ուսուցանման համար |
ուսումնական կենտրոնի ստեղծում |
ՀՀ արտա-կարգ իրավի-ճակների նախա-րարու-թյուն |
2014- |
ՀՀ պետական բյուջե
|
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
7. Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնելու բնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: Տարբեր տարիքային խմբերի իրազեկված և ուսուցանված՝ Երևան քաղաքի բնակչությունը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ կլինի դիմակայելու ուժեղ երկրաշարժերին:
V. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
8. Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի բնակչությունը՝
1) մանկապարտեզի սաները.
2) դպրոցականները.
3) հատուկ կարիքավոր դպրոցականները (ֆիզիկական, մտավոր արատներով դպրոցականներ).
4) ուսանողները.
5) մանկավարժները.
6) հիվանդանոցների և բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատողները.
7) Երևանի քաղաքապետարանի ավագանու և աշխատակազմի ղեկավար աշխատողները՝ համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի.
8) պետական կառավարման մարմինների ղեկավար աշխատողները.
9) մասնագետները, ովքեր աշխատում են աղետների կարգավորման ասպարեզում։
VI. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ
9. Նախատեսվում է ծրագրի իրականացումը կազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուսումնական կենտրոնում: Ծրագրի աշխատանքներն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները ներկայացվում են` համաձայն N 1 աղյուսակի` աշխատավարձի ֆոնդը, համաձայն N 2 աղյուսակի` անհրաժեշտ ֆինանսական միջոցները և սարքավորումները:
Աղյուսակ N 1
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԸ
Ծրագրի կատարողները (մասնագետները) |
Աշխատավարձը |
Ծրագրի ղեկավար (1 մասնագետ) |
3600,0 |
Գլխավոր մասնագետներ (3 մասնագետ) |
8640,0 |
Առաջատար մասնագետներ (2 մասնագետ) |
5040,0 |
Առաջին կարգի մասնագետներ (2 մասնագետ) |
3600,0 |
Տեխնիկներ (2 մասնագետ) |
2880,0 |
Ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ |
23760,0 |
Աղյուսակ N 2
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ԲԱԶՄԱՑՄԱՆ, ՍԱՐՔԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
Ուսուցողական նյութերի, սարքերի ու սարքավորումների անվանումները |
Արժեքը |
Ուսուցման համար անհրաժեշտ նյութեր, պարագաներ և միջոցներ՝ |
|
«Երկրաշարժ» գրքի վերահրատարակում |
400 հատ x 600=240,0 |
պաստառների տպագրում, բազմացում |
10000 հատ x 600=6000,0 |
բուկլետների տպագրում, բազմացում |
5000 հատ x 250 =1250,0 |
համակարգիչ Pentium IV |
6 x 270000=1620,0 |
դյուրակիր համակարգիչ (Notebook) |
450,0 |
տեսախցիկ |
350,0 |
գունավոր տպիչ |
130,0 |
տպիչ՝ սովորական |
70,0 |
պատճենահան |
90,0 |
ծրիչ |
171,0 |
պրոյեկտոր |
450,0 |
խոսաձայնագրիչ |
60,0 |
թվային ֆոտոխցիկ |
240,0 |
համակարգչային պարագաներ (դինամիկներ, ականջակալներ, կրիչներ (flasհ) և այլն) |
120,0 |
գրասենյակային պարագաներ |
500,0 |
գրենական պիտույքներ |
120,0 |
հարցաթերթիկների, թեստերի բազմացում (30000) 4 էջ՝ 120000 |
1094,4 |
երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքների համար ալբոմ (5000) |
760,0 |
ուսուցման համար նախատեսված ֆլանելի գրատախտակների ձեռքբերում (30 լրակազմ) |
95,0 |
հոգեբանական աշխատանքների և ուսուցողական նյութերի ձևավորումների համար անհրաժեշտ նկարչական և այլ նյութեր |
190,0 |
համակարգչային թուղթ (A4 ֆորմատ)՝ 100 տուփ ստվարաթուղթ (A1 ֆորմատ)՝ 300 հատ գծագրական թուղթ (A1 ֆորմատ)՝ 300 հատ |
285,0 |
տրանսպորտային և այլ չնախատեսված ծախսեր |
1440,0 |
Ընդամենը՝ սարքերի ու սարքավորումների արժեքը |
15725,4 |
10. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ընդամենը 39485400 դրամ։
11. 2013-2015 թվականների ժամանակահատվածի համար ֆինանսական պահանջների ամփոփումը ներկայացված է N 3 աղյուսակում.
Աղյուսակ N 3
(հազ. դրամ) |
2013 թ. |
2014 թ. |
2015 թ. | |
1. Ուսուցողական նյութերի տպագրում և բազմացում, սեյսմապաշտպանության միջոցառումների ապահովում |
17742,7 |
||
2. Բնակչության սեյսմիկ պաշտպանության միջոցառումների կատարման ապահովում |
9900,0 |
||
3. Սեյսմապաշտպանության միջոցառումների ապահովման նպատակով ուսումնական կենտրոնի ստեղծում |
11842,7 | ||
Ընդամենը |
39485,4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|